00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թամարա Լիսիցյան. երբ կորչում է վախի զգացումը

© Энциклопедия фонда "Хайазг"Режиссер, Сценарист Тамара Лисициан
Режиссер, Сценарист Тамара Лисициан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նա նկարահանել է «Չիպոլինոն» և «Ջելսոմինոյի կախարդական ձայնը», մասոնների մասին ֆիլմը, որի համար նրան սպառնում էին սպանել։ Թամարա Լիսիցյանի համար այդ սպառնալիքները ծիծաղելի էին. նա վերապրել էր համակենտրոնացման ճամբարը և փախել այնտեղից։ Մի կնոջ մասին, որը ոչ մի բանից չէր վախենում, պատմում է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Անարդարացիորեն աննկատ այս տարվա մարտին անցավ Թամարա Լիսիցյանի հոբելյանը։ Կապ չունի, ոչ 95-ամյակը պետք է համարել վերջին հոբելյանական թիվը մեկ դարը խորհրդանշող տարեթվից առաջ, կինեմատոգրաֆիական հնարանքներից ավելի բուռն կյանքի բեկումնային դրվագներ ապրած խոշոր ռեժիսորին և սցենարիստին պետք է հիշել և լրացնել այդ բացը։

Иван Давыдович Делянов - Sputnik Արմենիա
Բարեհոգի մարդը, որը «խոհարարուհիների որդիներին» արգելեց բուհ գնալ. ո՞վ է եղել այդ հայը

Հայտնի օպերային բարիտոն Պավել Լիսիցյանի քույրը ծնվել է Թբիլիսիում, վաղ տարիքում կորցրել է հորը, և նրան փաստորեն միայն մայրն է դաստիարակել՝ խստաբարո և աննկուն մի կազակուհի, փոխզիջումների չգնացող կին։ Նա փորձում էր Թամարային 7-րդ դասարանն ավարտելուց հետո ստիպել աշխատել, սակայն առաջին անգամ դա նրան չհաջողվեց. Թամարան կտրականապես հայտարարեց, որ նա ավարտելու է դպրոցը։

Այնուհետև աղջիկը ցանկացավ դերասանուհի դառնալ, սակայն այդժամ մայրն ավելի մոլեգին զայրացավ՝ ճանապարհի համար գումար չեմ տա, և վերջ։ Թամարայի համառ հայկական ու կազակի արյունը խոսեց, նա հավաքեց ճամպրուկը և Վրաստանի մայրաքաղաքից մեկնեց համամիութենական մայրաքաղաք, Թբիլիսիի թատերական համալսարանը նրան չբավարարեց։ 1941 թվականի հունիսի 22-ին նա ճանապարհ ընկավ։

Նա Մոսկվա հասավ և այնտեղ խնդրանքով` ոչ պահանջով, դիմեց կոմսոմոլի կենտրոնական կոմիտեին՝ անհապաղ իրեն ռազմաճակատ ուղարկել։ Նրան ընդունեց Մոսկվայի գորկոմի քարտուղարը, որը հարցրեց Թամարային, թե ի՞նչ կարող է աղջիկն անել։ Թամարան հորինեց, որ մի փոքր գերմաներեն գիտի, սակայն մնացած հարցերում չստեց, ասավ, որ մոտոցիկլետ է վարում, որ 1939 թվականին հրաձգության Վրաստանի չեմպիոն է եղել, իսկ վրացիները զայրույթից տեղ չեն գտնում, որ հայ է չեմպիոն դարձել, և այլն։ Անհասկանալի պատճառներով, սակայն, նրան առաջարկեցին հետախուզությունում ծառայել, իսկ նա համաձայնեց. նա ուզում էր ռազմաճակատ մեկնել, մնացածը կարևոր չէր։

Вараздат Казанчян - Sputnik Արմենիա
Ֆրոյդը նրան հրաշագործ կոչեց. «պլաստիկայի հայր» Ղազանչյանն ինչո՞ւ նետեց եվրոպական պարգևները

Այդպես նա ընկավ հետախուզադիվերսիոն զորամաս, նմաններին գերմանացիները պարզապես չէին սիրում։ Գերի ընկավ 1942 թվականին, որոշ ժամանակ գերմանացիներին պատմում էր ոմն զինվոր Հանսի մասին իր հորինվածքը՝ ասելով, թե իբրև նրան էր որոնում, սակայն հայտնվել է Ժիտոմիրի մերձակայքում գտնվող համակետրոնացման ճամբարի հոսպիտալում։

«Այդ տեղը կոչվում էր հոսպիտալ` գերմաներեն «կրանկենլազարետ»։ Այն անջատված է ճամբարի մյուս մասից։ Այնտեղ 4 հազար վիրավոր և հիվանդ կար, 200 անձնակազմի անդամ` նույն գերիների շարքից։ Յուրաքանչյուր բլոկ իր գլխավոր բժիշկն ուներ։ Սակայն հիվանդներին բուժելու միջոց չկար։ Այդ պատճառով այնտեղ ոչինչ չէին բուժում, միայն թաղում էին։ Ոչ միայն դեղորայք ու վերքը փաթաթելու նյութեր չկային, այլև մահճակալ, անկողնային պարագաներ։ ամեն ինչ ոջիլի մեջ կորած էր։ Ամեն օր 35-40 մարդ էր մահանում», — այդ տարիների մասին Թամարա Լիսիցյանի գրված հուշերից սա միայն մի հատված է։

Նրան հաջողվեց փախնել` ավելին, հաջողվեց դրա համար Սիբիր չընկնել։ Թամարային հավանաբար փրկեց այն, որ նա պարտիզանների մոտ էր ընկել, կռվում էր նրանց հետ, իսկ քանի որ այդպես էր, որոշել էին գործին ընթացք չտալ։

Պատերազմից հետո նա ամուսնացավ իտալացի կոմունիստների ղեկավարներից մեկի որդու` Լուիջի Լոնգոյի հետ. սիրավեպը սկսվել էր 1939 թվականին, երբ նրանք դեռ 15 տարեկան էին, իսկ Լուիջին այն ժամանակ Թամարայի հետ հանգստանում էր Թբիլիսիից քիչ հեռու գտնվող պիոներական ճամբարում։

Մոսկվայում աղքատիկ կյանք էին վարում, սակայն շատ համերաշխ էին, ճիշտ է, Լուիջին ոչ մի կերպ չէր կարողանում ընտելանալ խորհրդային բարքերին։ Շուտով նրան հաջողվեց Իտալիա մեկնել, նրանք գրանցեցին իրենց ամուսնությունը Միլանում, և Թամարան կարողացավ իտալական քաղաքացիության հավակնել։ Կարողացավ, սակայն չէին թողնում։ Նա սովորականի նման աղմուկ բարձրացրեց. Ստալինին կտրուկ նամակ գրելով։ Վախի զգացումը նա կորցրել էր դեռ պատերազմի տարիներին, և բանտի սպառնալիքը նրան չէր վախեցնում։

Бюст Левону Орбели - Sputnik Արմենիա
Եվս մի Օրբելի. ինչպես էր Հովսեփի եղբայրը փրկում երկրի գենետիկան

Ամենահետաքրքիրն այն էր, որ նրան բանտ չնետեցին, այլ հակառակը` մի քանի օր անց կանչեցին ԱԳՆ, ընդ որում՝ փոխնախարար Դեկանոզովի մոտ։ Այստեղ կրկին լավ կլինի մեջբերել հենց Թամարա Նիկոլաևնայի տողերը։

«Ես իմ սովորության համաձայն սկսեցի բղավել՝ «Ինչ խայտառակություն է։ Ինչո՞ւ ինձ բաց չեն թողնում»։ Դեկանոզովը հազիվ կարողացավ մի բառ արտաբերել՝ «Մեկ րոպե, ես փորձում եմ ձեզ հայտնել, որ ձեզ բաց են թողնում»։ Եվ այդժամ աչքերիցս արցունքներ հորդացին, թեև ինչպես և մայրս, ես երբեք չեմ լալիս։ Դեկանոզովը թոթվեց ուսերն ու ասաց՝ «Դե, չգիտեմ՝ այս ինչ է. եկավ, գոռգոռաց, նրան թույլ տվեցին գնալ, իսկ նա լացում է։ Գնացեք Իտալիայի դեսպանատուն, ձեզ անձնագիր կտրամադրեն, վիզա, քաղաքացիություն, կմեկնեք հարավսլավիցիների ընտանիքների հետ»։ Ես հանգստացա և հայտարարեցի՝ «Իսկ ինչի՞ս են պետք այդ հարավսլավացիները։ Ես լավ եմ կողմնորոշվում տեղանքում, ես ոչ մի անտառում չեմ կորել»։ Այդժամ վշտացած Դեկանոզովը պատասխանեց՝ «Եվրոպան ձեզ համար պարտիզանական անտառ չէ, այնտեղ կանայք միայնակ, լեզուները հանած չեն վազում»։

Նա մեկնեց։ Իսկ դրանից հետո տեղի ունեցավ նույնը, ինչ Լուիջիի հետ Մոսկվայում՝ Թամարային խեղդում էր կարոտախտը, ոչ մի ճոխ բնակարան սպասուհիների հետ նրան չէր գոհացնում, նա համաձայն էր Մոսկվայում հանրակացարանում ապրել։ Ի դեպ հանրակացարանը սպասում էր նրան։

Բայց հանրակացարանն ի՞նչ: Չէ՞ որ դա միայն տանիք է, գիշերելու տեղ, իսկ «Մոսֆիլմը»… այնտեղ իրական կյանքն էր։ Նա կինեմատոգրաֆիայի աշխարհ ընկղմվեց ամբողջությամբ, նկարահանեց մի շարք գեղեցիկ և ոչ այդքան գեղեցիկ ֆիլմեր, սակայն այդ ֆիլմերը միշտ համարձակ էին։

Երկու ֆիլմ նրան այդպես էլ թույլ չտվեցին նկարահանել` «Երեք հաստլիկները» և «Կորուսյալ ժամանակի մասին հեքիաթը»։ Թույլ չտվեցին բառացիորեն՝ նրան երկու ֆիլմերի համար հաստատեցին որպես ռեժիսոր, սակայն այնպես արեցին, որ առաջինը նկարահանեց Պտուշկոն, իսկ երկրորդը Լենինգրադում` Բատալովը։

Финансист, промшленник и филантроп Галуст Гюльбенкян - Sputnik Արմենիա
Աշխարհի քաղաքացի, բայց արյունով և համոզմունքներով հայ. «Պարոն 5%»–ի հիշատակին

«Գրողը ձեզ տանի», — ասաց Թամարա Լիսիցյանն ու շարունակեց աշխատել։ «Մոսֆիլմ»-ն ինձ համար նույն պատերազմն է։ Հիշում եմ, թե ինչպես էին աչքերիս առաջ հալածում Տարկովսկուն։ Նրա դիպլոմային ֆիլմը՝ «Սահադաշտն ու ջութակը», խիստ քննադատության ենթարկվեց։ Իսկ հետո առաջարկեցին ավարտին հասցնել «Իվան» ֆիլմը, որը նրանից առաջ տապալել էր նախորդ ռեժիսորը։ Սա ծաղրանք է. չէ՞ որ գումարի մեծ մասն արդեն ծախսել էին։ Սակայն Տարկովսկին նկարահանեց «Իվանի մանկությունը» և արժանացավ Վենետիկի «Ոսկե առյուծ» մրցանակին։ Ես այն ժամանակ անչափ ուրախ էի», — գրել է Թամարա Լիսիցյանը իր կյանքի մասին գրքում։

«Մոսֆիլմի» 40 տարիները նրա համար հավասարազոր էին պատերազմի 4 տարիներին։ Դա վախենալու չէր, ո՛չ, պարզապես կռվել էր պետք։ Յուրաքանչյուր պահին։

Լրահոս
0