Արտյոմ Տոնոյան
«Իլհամ Ալիևի նմանատիպ հայտարարություններն ավելի շատ պարունակում են քարոզչական բնույթ և ուղղված են մեր հասարակությանը։ Սրա նպատակը մեր հասարակության վրա բարոյահոգեբանական ազդեցություն գործելն է։ Չունենալով նույնիսկ ամբողջական իրականացված ծրագիր` Իլհամ Ալիևն, ամեն դեպքում, փորձում է ամեն բան անել Հայաստանին տարածաշրջանային ծրագրից դուրս թողելու համար։ Բայց հայ-իրանական հարաբերություններն, օրինակ, զարգանում են իրենց օրակարգով` անտեսելով իրանա-ադրբեջանական կապերը»,-ասում է Տոնոյանը։
Իրանագետի դիտարկմամբ`այնուամենայնիվ, պետք է լուրջ վերաբերել այս ամենին և աշխատել շատ ակտիվ` մեր ազգային ծրագրերի իրականացման վրա։