ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 34 գրադարանում կազմակերպված «Հայ հայտնիները Ֆրանսիայում» խորագրով ցերեկույթի ընթացքում գրադարանի պատանի ընթերցողների մասնակցությամբ ներկայացվել են պատմություններ ու հետաքրքիր դրվագներ Ֆրանսիայում ապրող և ստեղծագործող նշանավոր հայերի մասին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
![День французской литературы в ереванских библиотеках День французской литературы в ереванских библиотеках - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1139/23/11392309_0:0:1600:992_600x0_80_0_0_56c0e73b391a75993957e287f2b30f5b.jpg)
Միջոցառումն ուղեկցվել է ֆրանսիական երաժշտությամբ և ֆրանսիացի հեղինակների գործերի ընթերցանությամբ:
Պատանի ընթերցասերները նաև բեմականացրել են Շառլ Պերոյի հայտնի «Կարմիր գլխարկը» հեքիաթը:
Գրադարանի աշխատակիցները նշել են, որ ամեն տարի ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվող միջոցառումների շնորհիվ երեխաները, ինչպես նաև երիտասարդներն ու մեծահասակ ընթերցողները հնարավորություն են ստանում առավել մանրամասն ծանոթանալ ֆրանսիական գրականությանն ու մշակույթին: