00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքերը ստիպում են եզդիներին դավանափոխ լինել կամ մահապատժի են ենթարկում. Մուրազի

© AFP 2024 / OZAN KOSEТанки турецкой армии, размещенные вблизи сирийской границы в Хассе, (25 января 2018). Провинция Хатай
Танки турецкой армии, размещенные вблизи сирийской границы в Хассе, (25 января 2018). Провинция Хатай - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրք զինվորականները Սիրիայի եզդիներին ստիպում են հրաժարվել իրենց հավատքից, երբեմն գործը հասնում է մահապատժին։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի եզդիների նկատմամբ կրկնում է «Իսլամական պետության» գործողությունները։ Այս մասին այսօր Երևանում լրագրողներին ասաց «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին, որը վերջերս է վերադարձել Իրաքից։

XI заседание клуба Валдай. Рубен Сафрастян - Sputnik Արմենիա
Թուրքիան խրվել է Սիրիայում և հիմա չի կարող զբաղվել Հարավային Կովկասով. փորձագետ

Նրա խոսքով` Սիրիայի տարածքում, մասնավորապես Աֆրինում Թուրքիայի ծավալած ռազմական գործունեությունն անմիջապես անդրադառնում է եզդիների վրա։

«Կան փաստեր, համացանցում տեղադրված տեսանյութեր այն մասին, որ թուրք զինվորները ստիպում են եզդիներին դավանափոխ լինել կամ մահապատժի են ենթարկում։ Կրկնվում է այն, ինչ եզդիների հետ կատարվում էր Իրաքում` Շանգալում։ Այս անգամ «Իսլամական պետության» գործողությունները Թուրքիան կրկնում է Սիրիայում», — ասաց Մուրազին։

Նրա խոսքով` վտանգ է սպառնում ոչ միայն Սիրիայի, այլև Իրաքի եզդիներին, քանի որ Էրդողանը հայտարարել է, որ նախատեսում է ռազմական գործողություններ իրականացնել Իրաքի եզդիաբնակ Շանգալում՝ պատճառաբանելով, որ այնտեղ կան քուրդ զինյալներ:

Էրդողանի համար առիթ է հանդիսացել Քրդստանի աշխատավոր կուսակցության (ՔԱԿ) ներկայությունը տարածաշրջանում։ Սակայն թուրք նախագահի հայտարարությունից հետո ՔԱԿ-ի հրամանատարերը հայտնել են, որ հեռանում են և իսկապես լքել են Շանգալը։

Թուրքական իշխանությունները շարունակում են պնդել, որ այնտեղ ահաբեկչական խմբավորումներ կան։

Исикли Тосун Баба - Sputnik Արմենիա
Թուրքիան «իր ձեռքն է վերցնում» Նախիջևանը. ինչ հետևություններ պետք է անի Հայաստանը

«Անկարան Բաղդադից պահանջել է զինաթափել տեղի խմբերին, բայց դրա տակ են ընկել նաև եզդիների ուժերը, որոնք ստեղծվել են ինքնապաշտպանության համար», — ասաց Մուրազին։

Նրա խոսքով` Թուրքիայում նախընտրական տարի է, իսկ փորձը ցույց է տալիս, որ այդ ժամանակահատվածում Անկարան ավելի ագրեսիվ է դառնում հարևանների նկատմամբ։

Ինչ վերաբերում է Իրաքի եզդիներին, ապա 300 հազար մարդ շարունակում են ապրել վրանային քաղաքներում ու չեն վերադառնում Շանգալ։

Պատճառն այն է, որ Բաղդադն ու Էրբիլը (Իրաքյան Քրդստան) մինչ այժմ չեն պայմանավորվել, թե ինչպես բաժանեն այդ տարածքի վերահսկողությունը, բացի այդ բազում տարածքներ ականապատված են, և առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու Իրաքում։ Քրդերը հույս ունեն ավելի շատ քվեներ ստանալ փախստական եզդիների հաշվին։

2014թ.-ի օգոստոսի սկզբին ԻՊ ահաբեկիչներն Իրաքի հյուսիսում գրավել են Շանգալ (Սինջար) շրջանը, որը բնակեցված է առավելապես եզդիներով` կոտորելով տեղի բնակչությանը։ Տարբեր տվյալներով` սպանվել է շուրջ 5 հազար մարդ, մոտ 7 հազար կին և երեխա ստրկության է տարվել, մի քանի հարյուր հազար եզդի փախստական է դարձել։

Լրահոս
0