00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան «իր ձեռքն է վերցնում» Նախիջևանը. ինչ հետևություններ պետք է անի Հայաստանը

© AP Photo / Lefteris PitarakisИсикли Тосун Баба
Исикли Тосун Баба - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիայի դեմ բացահայտ ագրեսիան ու համաշխարհային հանրության ադեկվատ արձագանքի բացակայությունը թույլ են տալիս պնդել, որ թուրքական սպառնալիքը Հայաստանի համար հորինված չէ։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Թուրքիան չի թաքցնում Անդրկովկասի նկատմամբ զավթողական ձգտումները և որպես պլացդարմ դիտարկում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով` թուրքական բանակի ներխուժումը սիրիական Աֆրին բացահայտ ագրեսիա է ինքնավար պետության դեմ ու համաշխարհային հանրության ադեկվատ արձագանքի բացակայությունը թույլ են տալիս պնդել, որ թուրքական սպառնալիքը Հայաստանի համար երևակայական ու հնարովի բան չէ։

«Ակնհայտ է, որ եթե Արցախում ռազմական գործողությունները վերսկսվեն, Ադրբեջանը Թուրքիայի ուղիղ աջակցությամբ կօգտվի Նախիջևանի տարածքից Հայաստանին հարված հասցնելու համար։ Հատկապես հաշվի առնելով, որ ինքնավար մարզի ու Երևանի միջև հեռավորությունը 80 կիլոմետր է։ Համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար լիովին հասանելի հեռավորություն է», — ասաց Սարգսյանը։

Նրա հետ համաձայն է նաև Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Նա կարծում է, որ թյուրքական աշխարհի միավորման նախագիծը դեռ ուժի մեջ է, իսկ ինքնավար մարզի տարածքն իրոք կարող է ցատկահարթակ դառնալ, որպեսզի Թուրքիան «ցատկի» Անդրկովկաս ու Միջին Ասիա։

Г. Нахичеван - Sputnik Արմենիա
Պանթյուրքիզմ 2023. Թուրքիան աչք է դրել Հալեպի և Նախիջևանի վրա

Վերջին ամիսների ընթացքում Նախիջևանում պարբերաբար թուրք-ադրբեջանական զորավարժություններ են անցկացվում։ Բացի այդ, ժամանակ առ ժամանակ թուրքական ու ադրբեջանական ԶԼՄ-ները քննարկում են Նախիջևանում մշտական թուրքական ռազմակայանների ստեղծումը։

Զավթման բաղադրիչին գումարվում է նաև տնտեսական գործոնը։ Դեռ նախորդ տարվա ամռանը Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչինն հայտնել էր, որ Անկարան մտադիր է Նախիջևանում ազատ տնտեսական գոտի ստեղծել։ Ինքնավար հանրապետության ու մետրոպոլիայի միջև ընդհանուր սահմանների բացակայությունը հարևան Թուրքիային եզակի հնարավորություն է տալիս ամրապնդելու դիրքերը շրջանի բոլոր առանցքային ոլորտներում։

Թուրքիայի ներկայությունը Նախիջևանում տարածաշրջանի իրավիճակի սրման նոր ռիսկեր է ստեղծում։ Այստեղ, իհարկե, պետք է հաշվի առնել ևս մի կարևոր հանգամանք։

Նախիջևանը Հայաստանի Սյունիքի ու Վայոց Ձորի հետ ընդհանուր սահման ունի։ Ռուսաստանի ու Հայաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը, Ռուսաստանի Դաշնության շահերը պաշտպանելուց բացի, ապահովում է նաև հանրապետության սահմանի անվտանգությունը։ Այսպիսով, եթե Ադրբեջանի հարվածի Նախիջևանից, դա Ռուսաստանի դեմ ագրեսիա կհամարվի։

Հաշվի առնելով հենց այդ հանգամանքը, Սարգսյանի կարծիքով, Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին` կոչ անելով միջոցներ կիրառել` Նախիջևանի կողմից առկա սպառնալիքը վերացնելու համար։ Դեմոկրատական կուսակցության առաջնորդը հիշեցնում է, որ Ռուսաստանը 1921 թվականի Կարսի պայմանագրի կողմերից մեկն է։ Պայմանագրի համաձայն` Նախիջևանը Ադրբեջանի պրոտեկտորատի տակ է անցնում։ Բացի այդ, պայմանագրի հինգերորդ հոդվածն ասում է, որ Թուրքիան իրավունք չունի զինված ստորաբաժանումներ տեղաբաշխել Նախիջևանում։ Քաղաքական գործչի կարծիքով` հիմքեր կան ենթադրելու, որ Անկարան ու Բաքուն այստեղ ռազմակայան տեղադրելու նախապատրաստական աշխատանքներ են տանում։ «Դա պայմանագրի խախտում է։ Ռուսաստանը պետք է արձագանքի», — նշեց նա։

Միաժամանակ Սարգսյանը քննադատեց Հայաստանի ԱԳՆ-ին պասիվության ու այդ սպառնալիքը կանխելու քիչ թե շատ հստակ գործողությունների բացակայության համար։

«Մենք չպետք է ձեռքներս ծալած նստենք, պետք է այս խնդրի մասին խոսել միջազգային բոլոր կազմակերպություններում, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, հակառակ դեպքում ուշ կլինի», — ասաց Սարգսյանը։

Ռուսաստանն, անկասկած, ստանձնել է Հայաստանի սահմանները պաշտպանելու պարտավորությունները, բայց փորձագետները կարծում են, որ ագրեսիայով տարված Ադրբեջանը կարող է պարզապես մոռանալ այդ հանգամանքի մասին ու Նախիջևանի տարածքից հարված հասցնել Հայաստանին։

Սարգսյանի կարծիքով` անվտանգության ամրապնդումը Հայաստանում ներքին լուրջ կոնսոլիդացիա է պահանջում։ Իսկ աճող սոցիալական բևեռացումը, միգրացիայի խնդիրներն ու տնտեսական բարդությունները քայքայում են Հայաստանի ներուժը։

Լրահոս
0