00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանից բացի, ևս երկու երկրի ձեռնտու չէ Թեհրանի և Բաքվի մերձեցումը. խա՞նդ, թե՞...

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցХасан Роухани
Хасан Роухани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանից բացի կա ևս երկու երկիր, որոնք շահագրգռված են, որպեսզի Բաքվի ու Թեհրանի հարաբերությունները սառը մնան։ Այսպես է կարծում փորձագետը։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Ինչ-որ մեկին ամենևին դուր չի եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցն Ադրբեջան։ Այդ մասին է վկայում Իսրայելի ու Ադրբեջանի բարեկամական միության տնօրեն Լև Սպիվակի «կենդանացած» հայտարարությունն Իրանի դեմ պայքարում պաշտոնական Բաքվի դերի մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արևելագետ Արտյոմ Տոնոյանը։

Ավելի վաղ Իսրայելի ու Ադրբեջանի բարեկամական միության տնօրեն Լև Սպիվակը հայտնել էր, որ իրավիճակն Իրանում անկայուն է, եթե անկայունությունը շարունակվի ծավալվել ու գործը հասնի զինված հակամարտությանը, ապա Ադրբեջանը կդառնա Իրանի դեմ մարտերի գլխավոր հյուսիսային բազան։ Նրա խոսքով` շատ կարևոր է, որ այդ պահին Արդրբեջանում իշխանությունը կայուն լինի այս պայքարում բոլոր խաղացողների և առաջին հերթին Իսրայելի նկատմամբ։

Официальный визит Президента Ирана в Азербайджан (28 марта 2018). Баку - Sputnik Արմենիա
Կասպիական գազատար չի լինի․ Իրանը սպառնացել է Ադրբեջանին

Տոնոյանի խոսքով` պատահական չէ, որ այս հայտարարությունն ակտիվորեն շրջանառվում է ադրբեջանական ԶԼՄ-ներում Բաքու կատարած Ռոհանիի այցից հետո (թեև այն հայտնվել է համացանցում դեռ փետրվարի սկզբին` Ադրբեջանում ընտրությունների օրը փոխելուց հետո)։

«Իլհամ Ալիևի իշխանությունը դիտարկվում է ոչ թե որպես իսլամական պետության ղեկավարություն (որը բարեկամ է Իրանի հետ), այլ հակառալը` որպես Իսրայելի համար հարմար լծակ` Իրանի դեմ պայքարելու գործում։ ԶԼՄ-ներում Ռոհանիի այցից հետո նման հայտարարության հայտնվելը փաստում է` կան ուժեր, որոնց չի բավարարում Բաքու-Թեհրան հարաբերությունների զարգացումը, և դա ամենևին Հայաստանը չէ», — ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով` այդպիսի երկրներից է Թուրքիան, որին ևս դուր չի գալիս, որ Ադրբեջանն ու Իրանը համագործակցում են։ Երկրորդ երկիրը, անկասկած, հենց Իսրայելն է։

Արևելագետի խոսքով` այս հարցում Ադրբեջանի վերաբերյալ Իսրայելի ու Թուրքիայի շահերը համընկնում են։ Այսպիսով` երկու երկիրն էլ (առանձին-առանձին) կարող էին նպաստել ադրբեջանական ԶԼՄ-ներում այդ տեղեկության տարածմանը։

«Պետք է հասկանալ` որքան էլ Իրանն ու Ադրբեջանը փորձեն զարգացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում, կան ուժեր, որոնք գնահատում են Ադրբեջանի տարածքը որպես Իրանի դեմ ռազմական գործողությունների համար հարմար տարածք», — ասաց Տոնոյանը։

ԶԼՄ-ներում հիշել են նաև Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հայտարարությունը, որում նա Բաքվին փաստացիորեն հիշեցնում էր այն մասին, որ Ադրջեբանի տարածքի օգտագործումը Թեհրանի դեմ խիստ պատասխանի կարժանանա։

Президент Исламской Республики Иран Хасан Рухани - Sputnik Արմենիա
Ռոհանին կես միլիարդ դոլարի համար է Ադրբեջան գնացել

Փաստորեն այդ խնդիրն արդեն երկար տարիներ է գոյություն ունի։

Տոնոյանը կարծում է, որ Սպիվակի հայտարարությունները հակասում են իսրայելական իշխանության պաշտոնական դիրքորոշմանը։

Հիշեցնենք, որ Ռոհանին այցի պաշտոնական օրակարգի շրջանակում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր։

Ալիևը և Ռոհանին մասնակցել են «Խազար» ավտոմոբիլային գործարանի բացման արարողությանը։

Լրահոս
0