00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապշեցուցիչ վիճակագրություն. Հայաստանում աճում է քաղցկեղով հիվանդների թիվը

© Sputnik / Aram NersesyanБольница
Больница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղցկեղը ժամանակին ախտորոշելու հնարավորության բացակայությունը բերում է մահացության դեպքերի բարձր մակարդակի, կարծում են փորձագետները։ Դա Հայաստանի առողջապահության ոլորտի գլխավոր խնդիրն է։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Օնկոլոգիական հիվանդությունները Հայաստանում շարունակում են մնալ առողջապահության ոլորտի գլխավոր խնդիրներից մեկը։ Այս մասին Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում ասաց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը։

Гематологический центр имени Йоляна в Ереване - Sputnik Արմենիա
Գո՞հ չէիք, որ ապրում էիք առանց այս հիվանդությունների. կարմրուկի ու կապույտ հազի հաղթարշավը

Ապրիլի 9-ից 12-ը Երևանի պետական բժշկական համալսարանում կայանալու են երկու գիտագործնական կոնֆերանսներ՝ «Քաղցկեղի ախտորոշման և բուժման ներկայիս չափանիշներ» և «Առողջապահական կիրառական հետազոտություններ և քաղցկեղի ռեգիստրներ» խորագրով: Կոնֆերանսներին մասնակցում են ոչ միայն Հայաստանի այդ ոլորտի առաջատար մասնագետները, այլև հրավիրված պրոֆեսորներ Գերմանիայից, Ավստրիայից և այլ երկրներից։

«Հայաստանում վերջին 20 տարվա ընթացքում օնկոլոգիական հիվանդությունների 70% աճ է գրանցվել։ Խնդիրն այն է, որ օնկոլոգիական հիվանդությունները 40-45 % դեպքերում ախտորոշվում են  3-րդ և 4-րդ կարգի ժամանակ», – ասաց Տանանյանը։

Նրա խոսքով` այդ փուլում հիվանդության ախտորոշումը բերում է մահացության բարձր ցուցանիշի։ Հայաստանում այս տարիների ընթացքում միայն 40 հազար հիվանդ է հաղթահարել հիվանդությունը։

Մեր երկրում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Կիսլերը համոզված է, որ այդ գիտաժողովը ոչ միայն Հայաստանի համար օգտակար կլինի, այլ նաև Գերմանիայի։ Նա ընդգծեց, որ Հայաստանում օնկոլոգիական հիվանդությունների բուժման առումով թեև առաջընթաց կա, սակայն դեռ շատ անելիքներ կան։

Прогулка - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս Հայաստանում հաշմանդամության կարգ «վաստակել». իրական մարդկանց պատմություններ

Համբուրգի համալսարանի ակադեմիական կլինիկայի պրոֆեսոր Յորգ Հայերը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ Հայաստան է ժամանել իր գործընկերներին սեփական փորձը փոխանցելու համար։

«Գերմանիայում տարեկան 500 հազար օնկոլոգիական հիվանդություն է ախտորոշվում։ Սակայն մենք արդեն բուժման ներդաշնակ համակարգ ունենք։ Հիվանդության ախտորոշման և բուժման գործընթացում ներգրավված են առողջապահության տարբեր ոլորտների մասնագետներ», – ասաց Հայերը։

Նրա խոսքով` երկրում սերտիֆիկացման ծրագիր է գործում, որի շնորհիվ ժամանակին ախտորոշվում է հիվանդությունը։

«Վերջին 25 տարվա ընթացքում մենք այդ ոլորտում հաջողությունների ենք հասել և մտադիր ենք հայ գործընկերներին փոխանցել մեր փորձը», – ասաց Հայերը։

Հայաստանում վերջին տարիներին վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքերի աճ է նկատվում, հատկապես, երիտասարդների շրջանում։ Հիմնականում, այդ հիվանդությունը հայտնաբերում են 20-30 տարեկան երիտասարդների մոտ։

Փորձագետներն օնկոլոգիական հիվանդությունների աճի հիմնական պատճառն անվանել են սթրեսը, սխալ սնվելը, անառողջ ապրելակերպը և ճառագայթման բարձր մակարդակը։

Լրահոս
0