ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 7-ին, պաշտոնից ազատելու հրամանագրեր է ստորագրել։ Այս մասին նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Միքայել Հարությունյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից։
Նախագահի խորհրդականի պաշտոններից ազատվել են նաև Հասմիկ Պողոսյանն ու Վարդան Խաչատրյանը։
Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից ազատվել է գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը։
Գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանն ազատվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեuուչի առաջին տեղակալի պաշտոնից