ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Հայաստանի վարչապետի քվեարկությունը խորհրդարանում անցկացվելու է ոչ էլեկտրոնային եղանակով: «Ժամանակ» թերթին այս մասին ասել է իշխանությանը մոտ կանգնած աղբյուրը։
«Այսինքն՝ ոչ թե պատգամավորները սեղմելու են կողմ կամ դեմ կոճակները, այլ նրանցից յուրաքանչյուրն ասելու է՝ ինքը կողմ է, թե դեմ առաջադրված թեկնածուին, իսկ հաշվիչ հանձնաժողովը հաշվելու և գրանցելու է քվեարկության արդյունքները՞.- նշված է հոդվածում:
Ըստ թերթի` եթե քվեարկությունն իսկապես տեղի ունենա այդ ռեժիմով, ապա դեմ արտահայտվողների քանակն անհամեմատ կնվազի, որովհետև մի բան է սեղմել դեմ կոճակը, մի բան է ասել, որ դու դեմ ես Սերժ Սարգսյանին»: