00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանը Հայաստանից ուժե՞ղ է. փորձագետները չեն հավատում Global Fire Power–ի վարկանիշին

© Sputnik / Asatur YesayantsТоржественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения
Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միջազգային վարկանիշների հեղինակներն այս կամ այն երկրի ռազմական հզորության մակարդակը գնահատելիս հաճախ չգիտեն, թե ինչ է իրականում կատարվում տվյալ երկրում, և այդ պատճառով էլ նրանց գնահատականները երբեմն անհեթեթության են հասնում։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Երկրների ռազմական հզորության Global Fire Power (GFP) վարկանիշն իրական պատկերը չի արտացոլում։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այս կարծիքը հայտնեց ռուսաստանցի ռազմական փորձագետ, Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։

Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Մոսկվան զինում է դաշնակցին. ի՞նչ կստանա Հայաստանն այս անգամ

Global Firepower միջազգային վերլուծական կենտրոնի` 2017 թվականն ամփոփող վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 93-րդ տեղը` 2016 թվականի համեմատ բարձրանալով 2 հորիզոնականով։ Ադրբեջանը գլոբալ վարկանիշում 58-րդ հորիզոնականն է զբաղեցրել, Վրաստանը` 82-րդ։

Global Fire Power 2016 վարկանիշում Հայաստանը 95-րդ հորիզոնականն էր զբաղեցնում, հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանը` համապատասխանաբար 80-րդ և 59-րդ հորիզոնականները։

Խրամչիխինի խոսքով` վարկանիշը կաղում է գոնե այն պատճառով, որ Վրաստանը ռազմական հզորությամբ Հայաստանից բարձր հորիզոնական է զբաղեցրել։ Մինչդեռ Վրաստանը լուրջ կանոնավոր բանակ, որպես այդպիսին, չունի։

«Ադրբեջանի պարագայում դեռ ինչ-որ կերպ կարելի է հասկանալ վարկանիշի հեղինակներին։ Հավանաբար նրանք հաշվի են առել Բաքվի ռազմական ծախսերը (դրանք Երևանի ծախսերից զգալիորեն շատ են), գնված սպառազինության բազմազանությունը, Կասպից ծովի նավատորմիղի առկայությունը, բանակի թիվը։ Սակայն ինչպես է Վրաստանի ինդեքսը Հայաստանից բարձր ստացվել, անհասկանալի է», — ասաց Խրամչիխինը` ենթադրելով, որ զեկույցի հեղինակները սուբյեկտիվ գնահատականներ են տվել։

Նշենք, որ GFP վարկանիշը կազմվում է` հաշվի առնելով 50 չափորոշիչ, այդ թվում երկրի պոտենցիալ հնարավորությունները ցամաքում, օդում և ծովում։ Հաշվի են առնում մարդկային ռեսուրսները, ֆինանսները, աշխարհագրությունը։ Ընդ որում` շեշտը հիմնականում դրվում է սպառազինության բազմազանության վրա, այլ ոչ թե քանակի։

Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Ապրիլյան պատերազմ. ինչու է Բաքուն մինչև հիմա խոսում «պատասխան միջոցների» մասին

Բաց աղբյուրներից ստացված տվյալների համաձայն` 2016 թվականի դրությամբ Վրաստանի ցամաքային զորքերում 37 հազար զինծառայող է ընդգրկված եղել, իսկ 2017 թվականին ռազմական ծախսերը մոտ 309 մլն դոլար են կազմել։

Հայաստանի ԶՈՒ-ն գրեթե բոլոր չափանիշներով գերազանցում է վրացականին։ 2016 թվականին ցամաքային զորքերում ավելի քան 41 հազար զինծառայող է ընդգրկված եղել` չհաշված ԼՂՀ ՊԲ-ն (մոտ 20 հազար)։ 2017 թվականին ռազմական ծախսերը շուրջ 500 մլն դոլար են կազմել։ Այսինքն երկու հարևան երկրների միջև մեծ տարբերություն կա և՛ սպառազինության առումով, և՛ ռազմատեխնիկայի։

Global Fire Power 2017-ի հաշվետվությունը մեկնաբանեց նաև ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը և անլուրջ անվանեց այն։

«Հազիվ թե կարիք կա փաստաթուղթը մեկնաբանելու։ Դրանում առկա գնահատականները չափազանցված են», — Sputnik Արմենիային ասաց Հովհաննիսյանը։

Նման վարկանիշերի խնդիրն այն է, որ այս կամ այն երկրի ռազմական հզորությունն ու ռազմականացման մակարդակը գնահատելիս հեղինակները երբեմն չեն տիրապետում տեղի իրավիճակին։ Միևնույն ժամանակ, հայկական բանակը նույն Ադրբեջանի հետ համեմատելիս պետք է հաշվի առնել, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի մի շարք տեսակներ Երևանը Ռուսաստանից է գնում ներռուսական գներով և անմիջապես պաշտպանական ձեռնարկություններից։ Իսկ Բաքուն սպառազինություն և ռազմական տեխնիկա է ստանում միջազգային գներով։ Այդպիսով, ավելի քիչ ծախսերի դիմաց Երևանին հաջողվում է որոշակի հավասարություն պահպանել տարածաշրջանի հակառակորդի հետ։

Военнослужащий армии Нагорного Карабаха ведет наблюдение за противником. - Sputnik Արմենիա
Ինչով են նման Արցախյան դիմակայությունը և արաբա-իսրայելական հակամարտությունը

Razm.info մասնագիտացված կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանի խոսքով` Global Fire Power-ի համակարգողները նույնիսկ ժամանակին կայքում նշում էին, որ պարբերականի նյութերը ժամանցային (entertainment value) բնույթ են կրում։ Այդ արտահայտությունը հիմա հանել են կայքից, բայց Razm.info-ի պորտալում պահպանվել է համապատասխան սքրինշոթը։

Վարկանիշը չի առանձնանում ո՛չ լուրջ աղբյուրներով, ո՛չ հստակ չափորոշիչներով, որոնցով դասակարգում են այս կամ այն բանակը։

Փորձագետն անհեթեթ է համարում նաև այն, որ Ադրբեջանը Հայաստանից 35 կետով բարձր հորիզոնականում է։ GFP-ի համար ԶՈՒ-ի գնահատման ժամանակ կարևոր չափանիշ է նավատորմի առկայությունը, և եթե այն չկա, ապա բանակի վարկանիշը մի քանի կետով հետ է մնում։ Սակայն նավատորմի առկայությունը Երևանի և Բաքվի միջև ուժերի իրական հարաբերակցությունը չի արտացոլում, նշում է Հովհաննիսյանը։ Բանն այն է, որ Ադրբեջանի Կասպյան նավատորմիղը, հաշվի առնելով աշխարհագրությունը, նույնիսկ տեսականորեն չի կարող վտանգ համարվել Հայաստանի համար։

Լրահոս
0