00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Աբովյան time
On air
18:47
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչով են նման Արցախյան դիմակայությունը և արաբա-իսրայելական հակամարտությունը

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցВоеннослужащий армии Нагорного Карабаха ведет наблюдение за противником.
Военнослужащий армии Нагорного Карабаха ведет наблюдение за противником. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղա-ադրբեջանական դիմակայության և երկար տասնամյակներ տևող արաբա-իսրայելական հակամարտության միջև մի շարք ընդհանրություններ կան։ Սակայն տարբերությունները քիչ չեն և սկզբունքային են։ Sputnik Արմենիայի սյունակագիրը խորհրդածում է դրանց շուրջ

Եթե չեմ սխալվում, Լևոն Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ նախագահ «ընտրվելուց» անմիջապես հետո, խոսելով երկրի անցած ճանապարհի և նրա հեռանկարների մասին, ասաց, որ Արցախի համար մղվող պայքարում Հայաստանը հաղթել է, սակայն այդ հակամարտությունն այժմ սկսում է նմանվել արաբա-իսրայելական պատերազմին։ Այսինքն՝ ունենք դիմակայություն, որը կարող է տասնամյակներ տևել՝ պարբերաբար սրվելով և մոտ ապագայում բոլորի համար շահավետ լուծում գտնելու հնարավորությունների բացակայությամբ։

Встреча президентов Турции и США Тайипа Эрдогана и Дональда Трампа в Белом доме - Sputnik Արմենիա
Էրդողանը կհոշոտի Սիրիան կամ Թրամփի «ուրիշ մարդիկ»

Եթե մի կողմ դնենք հաղթանակի հարցում զուտ Տեր-Պետրոսյանի ներդրումի արժեքը, առաջին նախագահն, ըստ էության, ընդգծեց ակնհայտը։ Անձամբ նա բազմաթիվ անգամ նմանատիպ զուգահեռներ է տարել, և վերջին անգամ դա տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո 2016 թվականի քառօրյա պատերազմի օրերին։ Այն ժամանակ նա համեմատեց նոր տեղի ունեցած իրադարձությունները 1973 թվականի «Դատաստանի օրվա» արաբա-իսրայելական հակամարտության հետ։

Այս հարցում ևս նմանությունն ակնհայտ է՝ Իսրայելի վրա արաբների հարձակումը տոնական օրերին եղավ և իսրայելցիներին հանկարծակիի բերեց, ճիշտ է, ամեն ինչ արագ ավարտվեց արաբական կոալիցիայի ջախջախմամբ։ Իսրայելում այդ գործը հետաքննեցին, կառավարության մեղքը տեղի ունեցածի մեջ չհաստատեց, մեղավորների անուններ չհնչեցին նաև մեզ մոտ ապրիլյան իրադարձություններից հետո։ Այն, որ այդ ժամանակվա Իսրայելի վարչապետ Գոլդա Մեիրը հրաժարական տվեց, կարելի է համեմատության մեջ թույլատրելի սխալմունքի վերագրել։

«Դատաստանի օրվա» այն հին պատերազմը Եգիպտոսի և Սիրիայի կողմից ռևանշի նպատակ էր հետապնդում 1967 թվականի «վեցօրյա պատերազմի» խայտառակ պարտության դիմաց: Հայաստանից դեպի արևելք գտնվող պետական կազմավորումը նույնպես մտադիր էր վերականգնել անունը 1990-ականների սկզբի անվերապահ պարտության համար։ Իսկ ահա հետո գալիս են տարբերությունները։

Духовный лидер Азербайджана, глава Управления мусульман Кавказа Аллахшукюр Пашазаде - Sputnik Արմենիա
Բաքվի երևակայական մզկիթները ադրբեջանական Հայաստանում. ով է քանդել դրանք

Օրինակ՝ ի տարբերություն Տեր-Պետրոսյանի՝ Գոլդա Մեիրը դաժան պատերազմի ամենաթեժ պահին խաղաղ բանակցությունների անիմաստ գաղափարներով տարված չէր և չէր մտահոգվում, թե «թե ինչ կասի միջազգային հանրությունը»: Նա պատերազմը տրամաբանական ավարտին հասցրեց, հետ մղեց հարձակվող կողմին և միայն Եգիպտոսի նախագահ Սադաթին թույլ տվեց պահպանել դեմքի հատվածները։ Իսրայելական բանակն, իհարկե, փորձում էին կանգնեցնել, սակայն նրանց հրամանատարությունը այդքան ուժ ունեցավ լուծել այդ պահի համար կարևորագույն խնդիրը. հրամանատարությունը հասկանում էր, որ միայն պաշտպանվելով և խնդիրը արմատապես չլուծելով՝ իր երկիրը դատապարտում է կրկնակի հարձակումների։

Եվ նույնիսկ այս դեպքում խնդիրը վերջնականապես լուծում չստացավ, բայց, այնուամենայնիվ, այդ ժամանակվանից հետո նման խոշոր և արյունալի պատերազմներ չեն եղել։

Իսկ ինչ վերաբերում է միջազգային հանրությանը և միջազգային իրավունքին, ապա առաջինին բացարձակ միևնույնն է՝ Հայաստանն ու Ադրբեջանը կպատերազմեն, թե ոչ, կամ համերաշխ կլինեն, թե ոչ։ Իսկ միջազգային իրավունքը, կարծես, լռելյայն չեղյալ է հայտարարվել, և կիրառվում է կամայական և կողմնապահ ձևով՝ այնպես, այնտեղ և այն ժամանակ ինչպես, որտեղ և երբ դա ձեռնտու է պայմաններ թելադրող կողմերին։

Президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփի սերը հույների հանդեպ կամ ընդդեմ թուրքերի,և ինչու է կարմրել Թուրքիայի հյուպատոսարանը

«Միջազգային հանրությանն», ի դեմս այս աշխարհի ուժեղագույնի, հետաքրքիր է միայն իր վերահսկողության տակ գտնվող ածխաջրածնի ճակատագիրը։ Եվ եթե ծայրահեղ սցենարով պատկերացնենք, թե արցախյան հակամարտության հարցում բացարձակ հաղթող կա, ապա ածխաջրածնի և դրա դուրս բերման ճանապարհների անվտանգության ամուր երաշխիքի պայմաններում այդ նույն «հանրությունն», առանց աչք թարթելու, կընդուներ պատերազմի ցանկացած հանգուցալուծում։ Կաղմկեին մի փոքր հանուն քաղաքավարության, իսկ հետո ամեն ինչ շատ արագ կմոռացվեր, և պետք չէ ձևացնել, թե դա այդպես չէ, մի շարք օրինակներ կան։ Այդ պատճառով էլ «միջազգային հանրության» կողմից որևէ արձագանք չկա վերջին շրջանում հարևան երկրից արված հանիբալիստական հայտարարությունների վերաբերյալ։

Ո՛չ արաբա-իսրայելական, ո՛չ արցախա-ադրբեջանական հակամարտությունները մոտ ապագայում վերջնական լուծում չեն ստանա։ Սակայն մի բան է, երբ դրանք սառը վիճակում են գտնվում, մերընդմերթ ակտիվանալով, ինչպես Գազայի հատվածի հետ սահմանին Իսրայելի ԶՈՒ վերջերս իրականացրած գործողությունները, խոշոր պատերազմի չվերածվելու երաշխիքով, և մեկ այլ բան, երբ մշտապես ցանկացած պահի ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքով ես ապրում։

Լևոն Տեր-Պետրոսյանը կամ չհասկացավ, կամ ձևացնում է, թե չի հասկացել՝ հակառակորդը, բացի ուժի լեզվից, ուրիշ ոչինչ չի հասկանում։ Երբ նրան ուժ են ցուցադրում, նա խնդրում է հաշտության գնալու մասին։ Ինչպես դա եղավ 1994 թվականի գարնանը, երբ Ադրբեջանի գլխավոր հրամանատարը Արցախի պաշտպանության բանակի գլխավոր հրամանատարին Ձերդ գերազանցություն էր անվանում։

Последствия артобстрелов Африна в Сирии - Sputnik Արմենիա
էրդողանն ու Սիրիայի հայաբնակ քաղաքը. ամպրոպ է հասունանում

Այն ժամանակ զինադադարը նվիրեցին և ի՞նչ։ Հակառակորդը, որը փախչում էր 1994 թվականին, այսօր այդ մասին մոռացել է, ժամանակի ընթացքում քաջություն է ձեռք բերել, և արդեն հավակնություններ է ներկայացնում Երևանի նկատմամբ։ Եվ դա 2016 թվականին քառօրյա պատերազմի ժամանակ հրադադարի հերթական խնդրանքից հետո, այսինքն՝ նույնիսկ դա դաս չեղավ։

Իսկ այդ ամենն այն պատճառով, որ ոմանք միայն ուժի լեզուն են հասկանում, իսկ եթե դու խաղաղության նկատմամբ կամք ես ցուցադրում, համարում են, որ դա քո թուլությունն է։ Եթե քո ողջ գերազանցությունը չես ցուցադրել և խաղաղություն ես ուզում, նշանակում է՝ թույլ ես, ահա այսպիսի պարզ տրամաբանություն։

Ասվածն ամենևին էլ չի նշանակում, որ այստեղ պատերազմելու կոչ են անում։ Ամենևին, բուն պատերազմից բացի, քո անխոցելիությունը ցուցադրելու մի շարք այլ տարբերակներ կան։ Օրինակ՝ որպեսի փողոցում փողոցային մանր-մունր հանցագործները չմոտենան ծխախոտի համար կրակ ուզելու խնդրանքով, ամենևին էլ պարտադիր չէ շքամուտքից դուրս գալիս ճանապարհին բոլոր պատահածներին հերթով գնդակահարել։ Բավական է միայն հետևել ֆիզիկական կառուցվածքին. նրանք ինքն իրենց կփախչեն անկյուններով։

Լրահոս
0