00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայուհուն պարտադրել են իսլամ ընդունել, փոխել ազգությունը և ամուսնացրել են ծերունու հետ

© AFP 2024 / OZAN KOSEПротестующие вспоминают о Дерсимской резне, происходяшее в период 1936 - 1939гг (5 апреля 2016). Стамбул, Турция
Протестующие вспоминают о Дерсимской резне, происходяшее в период 1936 - 1939гг (5 апреля 2016). Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆաթմա Յավուզ անունով անձը գոյություն չուներ, կար միայն Ասլիխան Կիրեմիտչիյան անունով աղջիկը։ Սակայն մի օր սպանեցին նրա եղբայրներին, կոտորեցին ազգականներին։ Ողջ մնալու համար Ասլիխանը ստիպված էր մոռանալ ազգությունն ու կրոնը։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Ազգությամբ հայուհի Ասլիխան Կիրեմիտչիյանը Օսմանյան կայսրությունում իրականացրած երկրորդ ցեղասպանության տարիներին` 1937-1938 թվականներին Դերսիմում կոտորածի ժամանակ փրկվել է թուրքերի ձեռքից։ Նա փոքր աղջիկ էր, որին ալևիների ընտանիք էին ընդունել։ Այնտեղ նա իսլամ էր ընդունել։ Հրաշքով փրկված կնոջ կյանքի մասին պատմում է գերմանական Deutschlandradio հանրային ռադիոընկերությունը։

Հայերի մի մասը փրկվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից` ապաստան գտնելով ալևիների մոտ։ Սակայն երկու տասնամյակ անց թուրքական պետության համար նրանք հերթական թիրախը դարձան (1937-1938 թվականների Դերսիմի կոտորած):

© Photo : Deutschland funkԱսլիխան Կիրեմիտչիյան
Аслихан Киремитчиян (справа) - Sputnik Արմենիա
Ասլիխան Կիրեմիտչիյան

Այսօր այդ մարդկանց նախնիները փնտրում են իրենց մշակութային և կրոնական ինքնությունը։

Deutschlandradio-ն Ասլիխան Կիրեմիտչիյանին նկարագրում է որպես 70 տարեկան, մուգ, երկար, ծաղկային նախշերով զգեստ հագած կնոջ, որը գլխաշորը գլխին կապած նստած է բազմոցին, իսկ կողքին մուսուլմանական աղոթագորգն է։ Նա ստիպված է իսլամ ընդունել` դեռ մանուկ հասակում։ Իսկ հայերի դավանած կրոնի` քրիստոնեության մասին ոչինչ չի հիշում։

«Մեծահասակները տարիքս «ավելացրեցին» և ներկայացրեցին որպես 12 տարեկան, որպեսզի ամուսնացնեն մի տղամարդու հետ, որը կարող էր ինձ հայր լինել։ Ես պետք է կանգնեի մուֆտիի դիմաց և իսլամի ավանդույթների համաձայն` ասեի. «Ես իսլամ ընդունեցի, փառք աստծո, ես մուսուլմանուհի եմ»։ Սակայն ավելի ուշ այդ մասին չպատմեցի երեխաներիս։ Վախենում էի, որ դա կարող է նրանց վնասել», — ասել է Ասլիխանը։

Ասլիխան Կիրեմիտչիյանը իր պատմությունը ներկայացնում է «Vank'ın Çocukları» (Վանքի երեխաներ) վավերագրական ֆիլմում։ Ասլիխանի պապը արևելյան Անատոլիայում տեղակայված Դերսիմ քաղաքի հայկական վանքում վանական էր աշխատում։ Ալևիների այդ գավառում մի քանի հազար հայ վերապրեցին 1915 թվականի ցեղասպանությունը։

«ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐՍԻՄ ԳԱՎԱՌՆ ՈՒ ԴԵՐՍԻՄՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ՀԱՅԵՐԻ ԿՅԱՆՔՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ» - Sputnik Արմենիա
«Արևմտյան Հայաստանի դերսիմ գավառ, Դերսիմի հայերի կյանքն ու գործունեությունը»

Սակայն 1937-38 թվականներին թուրքական պետությունը երկրորդ ցեղասպանությունն իրականացրեց, ինչպես բնորոշում են Դերսիմի բնակիչներն ու մի շարք գիտնականներ։ Մինչև օրս թուրքական կառավարությունը, խոսելով Դերսիմում իրականացրած «կոտորածի» մասին, խուսափում է «ցեղասպանություն» եզրույթից ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մի քանի տարի առաջ հայտարարեց, որ 14 հազար մարդ է զոհվել, սակայն մի շարք փորձագետներ համոզված են, որ խոսքը 30-50 հազարի մասին է։

Հայկական վանքը ռմբակոծության էր ենթարկվել, Ասլիխանի հայրը մահացել էր։ Այդ տարիներին փոքր աղջիկը հրաշքով ողջ մնաց։

«Զինվորները շարք կանգնեցրին տղամարդկանց, գնդակահարեցին նրանց և լանջից գետը գլորեցին։ Չգիտեմ` ինչպես ինձ հաջողվեց ողջ մնալ… Հորաքույրս երեխաներին և ինձ հավանաբար քարանձավում էր թաքցրել։ Գյուղերից մեկում զարմիկներիս և հորաքրոջս հետ կապկպած բարձրահասակ տղամարդուն աչքիս առաջ սպանեցին։ Դա մոռանալ չեմ կարող», — պատմել է կինը։

Նոր գյուղում Ասլիխանը մեծացավ մուսուլմանական ընտանիքում։ Նա 1947 թվականին փոխեց անունը։ Զավակներն ավելի ուշ պարզեցին, որ իրենց մայրը ոչ թե Ֆաթմա Յավուզն է, այլ հայուհի Ասլիխան Կիրեմիտչիյանը։

Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, Ասլիխանն այդպես էլ չկարողացավ տեսնել իր մասին պատմող ֆիլմը, քանի որ 2015 թվականի սեպտեմբերին հրաժեշտ տվեց կյանքին։ Նրան հուղարկավորեցին մուսուլմանական արարողակարգով և ավանդույթներով։

Граждане Турции во время митинга - Sputnik Արմենիա
Ծպտյալ հայերի «էֆեկտը», կամ ձեռնտո՞ւ է արդյոք Հայաստանին Թուրքիայի փլուզումը

Այդ կինը ծնվեց որպես հայուհի` Ասլիխան անունով, մահացավ որպես Թուրքիայի հպատակ և թաղվեց որպես մուսուլման Ֆաթմա Յավուզ անունով։

Իսկ Դերսիմի Սուրբ Կարապետ վանքի ճակատագրի մասին պատմել է Ասլիխանի եղբայր Սուլթանը։ Նա նույնպես մեծացել է ալևիների ընտանիքում, ընդունել իսլամ և խոսում է Դերսիմում բնակչության մեծամասնության լեզվով։

«Վանքը շատ գեղեցիկ էր, պատերի քարերը հատուկ ձևով էին մշակված։ Այն երկհարկանի էր` կլոր պատուհաններով, ներքին հարդարումը վառ գույներով էր արված, ներսում մի շարք արժեքավոր առարկաներ կային, դրանք փայլում էին ու փայլում։ Դրանից ոչինչ չի մնացել։ Երբ մեզ տարան, ես միայն պատերից բարձրացող ծուխը տեսա», — ներկայացրել է Սուլթանը։

Ինչպես վկայում են օսմանյան փաստաթղթերը, մինչև 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը Դերսիմի տարածաշրջանում ավելի քան 14000 քրիստոնյա հայ է բնակվել։ Գրականության մեջ միշտ ընդգծվում է, որ Դերսիմի ալևիները շատ հայերի ու նրանց երեխաների իրենց ընտանիքներում են թաքցրել, որպեսզի փրկեն սպանությունից։

Լրահոս
0