00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրեական սրացում, կամ ինչու պետք չէ Թուրքիայի և Իսրայելի վեճը լուրջ ընդունել

© Sputnik / Иссам Аль-Римави / Անցնել մեդիապահոցСитуация на границе Палестины и Израиля
Ситуация на границе Палестины и Израиля - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անցած շաբաթ մի շարք իրադարձություններից բացի նշանավորվեց Իսրայելի և Թուրքիայի առաջնորդների միջև «հաճոյախոսությունների» հերթական փոխանակմամբ։ Ասելով միմյանց երեսին այն, ինչ մտածում են՝ Նեթանյահուն և Էրդողանը կոնֆլիկտը սպառված կարող են համարել, եթե կոնֆլիկտ ընդհանրապես կա։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ուրբաթ օրը Գազայի հատվածի սահմանի երկայնքով «Երկրի օրվա» կապակցությամբ հազարավոր պաղեստինցիներ ցույցի էին դուրս եկել։ Մի շարք շրջաններում ցույցերը վերածվեցին բախումների իսրայելական զորքերի և ոստիկանության միջև։ Տեղեկատվության համաձայն՝ բախումների հետևանքով 16 պաղեստինցի սպանվել էր, վիրավորվել մոտ 1,5 հազար արաբ։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանի պահվածքը Հայաստանի համար առիթ չէ Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար

Իսկ շաբաթ օրը Էրդողանը սովորականի նման բավական կտրուկ էր` խոսելով Գազայի հատվածում ցուցարարների նկատմամբ իսրայելցիների հակազդման մասին, նա վերամբարձորեն, սակայն վճռական կերպով դատապարտեց «Իսրայելի կառավարությանը անմարդկային հարձակման համար։ Իսրայելը շարունակում է ճնշել մեր պաղեստինցի եղբայրներին և քույրերին` հալածելով այդ երկիրը»։

Պաղեստինցիներն, իհարկե, իրենք գլուխ կհանեն, թե արդյոք թուրքերին և մասնավորապես Էրդողանին համարում են քույր կամ առավել ևս եղբայր` հաշվի առնելով, որ Էրդողանի խոսքերն այդ թեմայի վերաբերյալ ամենևին էլ պաղեստինցների մասին մտահոգությամբ չեն ոգեշնչված, այլ մուսուլմանական աշխարհի աչքում միավորներ հավաքելու ձգտմամբ։ Ռեջեփը փորձում է դառնալ մուսուլմանների առաջնորդ, թեև դժվար է պատկերացնել, որ արաբները կհամաձայնեն թուրք առաջնորդի հետ։ Պարսիկների մասին նույնիսկ չեմ խոսում։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, բնականաբար, հիանալի հասկանում է, թե ինչով է պայմանավորված Էրդողանի հերթական լարվածությունը, սակայն լռել նույնպես չէր կարող, նրան չէին հասկանա։ «Աշխարհում ամենաբարոյական բանակը (Իսրայելի պաշտպանության բանակ — խմբ.) խրատներ չի լսի նրանից, ով երկար տարիներ աջ ու ձախ ռմբակոծում էր քաղաքացիական բնակչությանը», — ասել է Նեթանյահուն` պատասխանելով Թուրքիայի նախագահին։

Корреспонденты Sputnik Армения рассказывают о значимости регулярных рейсов Ереван-Тель-Авив-Ереван для Армении и Израиля - Sputnik Արմենիա
Իսրայելցի նախարարը կոչ է անում ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Էրդողանն, իհարկե, անմիջապես մոլեգնեց և «ծառս եղավ»՝ ի պատասխան գործի դնելով իր հերթապահ հայտարարությունն այն մասին, թե իբր Թուրքիան, արի ու տես, ահաբեկչության դեմ է պայքարում, իսկ նրան շուրջբոլորը խանգարում են։ Ի դեպ, վերջերս նա Իսրայելն ուղղակիորեն ահաբեկչական պետություն էր անվանել։

«Իսրայելը ահաբեկչական պետություն է, որը երեխաների է սպանում», — այս խոսքերն ասվել էին Ստամբուլում Իսլամական խորհրդի նիստի ժամանակ, որտեղ Էրդողանը հարձակվել էր Իսրայելի վրա` նրան մեղադրելով աշխարհի բոլոր մեղքերի մեջ. «Նրանք, ովքեր իսլամը կապում են ահաբեկչության հետ, աչք են փակում մուսուլմանների զանգվածային սպանության վրա և ուշադրություն չեն դարձնում Գազայի հատվածում երեխաների սպանության վրա։ Դրանից ես եզրակացություն եմ անում, որ Իսրայելը ահաբեկչական պետություն է, և նրա բոլոր գործողություններն ահաբեկչություն են»։

Ի դեպ՝ երեխաների սպանության մասին։ Իսրայելի քաղաքականությունն իր որոշակի կողմերով, հատկապես այն մեթոդներով, որոնցով իրականացվում է, կարող է համակրանք վայելել և ընկալվել միայն Իսրայելի քաղաքացիների մոտ, այն էլ ոչ բոլորի։ Սակայն, հանուն արդարության, պետք է նշել նաև հետևյալը։

Երբ Իսրայելը ճնշում է պաղեստինական ագրեսիան, գրեթե միշտ նրա կողմից դիպուկահարներ են աշխատում։ Եվ այդ դիպուկահարները ատելության և մեղադրանքների տեղատարափ են առաջացնում, սակայն ինչո՞ւ են դրանք գրեթե պարտադիր։ Այն պարզ պատճառով, որ երբ ՀԱՄԱՍ-ի, «Իսլամական ջիհադի» և այլ խմբավորումների գրոհայինները շարժվում են դեպի իսրայելական բնակավայրերը, նրանք գնում են երկրորդ կամ երրորդ էշելոնով` երեխաներին և կանանց առաջ թողնելով։ Դա նրանց գրոհելու ժողովրդական մեթոդն է։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
«Ահաբեկչից եմ լսում»․ Էրդողանը պատասխանել է Նեթանյահուին

Իսկ դիպուկահարները կրակում են զինյալների ուղղությամբ և ոչ թե երեխաների, այլապես բոլորի վրայով կանցնեին տանկերով, և վերջ։ Իհարկե հետաքրքիր կլիներ լսել, թե ինչպես Նեթանյահուն կբացատրի «բարոյական բանակ» բառակապակցության իմաստը, սակայն քանի որ մենք նրա բացատրությունները չենք լսի, խոստովանենք, որ իսրայելական դիպուկահարների աշխատանքում մարդասիրության որոշակի մաս կա։

Իսկ ընդհանրապես սիրահարները կռվելով միայն ավելի են սիրում միմյանց։ Համաշխարհային պատմության զարգացման այս փուլում Իսրայելն ու Թուրքիան չեն գժտվի ոչ մի դեպքում, նրանք հարկավոր են միմյանց։ Երկու երկրները բազմիցս առիթ ունեցել են դա անելու համար և այն էլ ավելի հիմնարար պատճառներ են ունեցել, հատկապես իրեն սուլթան երևակայած Էրդողանի պատճառով, որն իրեն սխալ արտահայտություններ է թույլ տալիս։ Իսրայելը հազիվ թե որևէ մեկին ներեր, եթե նրան «ահաբեկչական պետության» անվանեին։ Իսկ Էրդողանին ներեց, իսրայելցիները կցկտուր պատասխան տվեցին և մոռացան։

Հետաքրքիրն այլ բան է՝ մուսուլմանական աշխարհի առաջնորդը դառնալու Էրդողանի ցանկությունն ակնհայտ է, և բոլորը հասկանում են, որ Իսրայելի հասեցին հնչեցրած խոսքերը պայմանավորված են միայն դրանով, և ամենևին ոչ խեղճ պաղեստինցիների մասին մտահոգությամբ: Այլապես նա անհապաղ կդադարեցներ Իսրայելի հետ հարաբերությունները, եթե այդքան արդար ու ճիշտ է։

Այդ դեպքում մի՞թե Թուրքիայի առաջնորդը կարծում է, որ մուսուլմանները կամ պաղեստինցիները դա չեն հասկանում։ Մի բան, որը ասվում է շահադիտական նպատակներով, արժեք չունի, և հազիվ թե Էրդողանը, որին անխելք մարդ անվանել չի կարելի, չի գիտակցում դա։ Հավանաբար, օսմանյան գահին տիրելու ցանկությունն ավելի ուժեղ է բանականության փաստարկներից։

Լրահոս
0