00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քառօրյա պատերազմ. ի՞նչ տվեց այն բանակցային գործընթացին

© Sputnik / Asatur YesayantsКарабах, НКР, Мартакерт
Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մասշտաբային թեժացումը մի շարք գործընթացներ է ծնել հայ հասարակության մեջ, միևնույն ժամանակ ցուցադրել վտանգի պահին ջանքերը միավորելու մարդկանց կարողությունը` չնայած երկրի բարձրագույն ղեկավարության հանդեպ վերաբերմունքին։

Աշոտ Սաֆարյան, Sputnik Արմենիա

Այսօր` ապրիլի 2–ին, լրացավ Արցախում ապրիլյան թեժացման երկրորդ տարելիցը, որը ստացել է «քառօրյա պատերազմ անվանումը»։ Այդ օրերի մարտական գործողությունները, 1994թ–ի մայիսին Բիշքեկի հրադադարի ստորագրումից ի վեր, դարձան հակամարտության գոտում ամենամասշտաբայինը։ Թեժացման քաղաքական, դիվանագիտական, ռազմական հետևանքները մինչև հիմա բուռն բանավեճերի առարկա են։

Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Ապրիլյան պատերազմ տեսած Թալիշը վերականգնվում է

Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտերը սկսվեցին ապրիլի 1–ի լույսի 2–ի գիշերը։ Լուսաբացից առաջ ադրբեջանական զորքերը սկսեցին բազմապլանային գրոհ` կիրառելով հրետանի, տանկեր և ուղղաթիռներ։ Ադրբեջանական զորքերի հարձակման մասին առավոտյան 8–ին հաղորդեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Պաշտոնական հաստատում է ստացվել ակտիվ հարձակողական գործողությունների մասին, որոնք հակառակորդը ձեռնարկել էր ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գծի երկայնքով ապրիլի 1–ի լույս 2–ի գիշերը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում Արցախի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակի աննախադեպ լարվածության համար։

Բաքուն, իր հերթին, զինված ագրեսիայի մեջ մեղադրեց Երևանին։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խոսքով` ադրբեջանական կողմը մտադրություն չի ունեցել սկսել լայնածավալ մարտական գործողություններ, այլ ընդամենը լուծել է հայերի կրակային կետերը ճնշելու խնդիրը, որտեղից, նրա խոսքով, ինտենսիվ հրաձգություն է եղել։

Սակայն Հասանովի խոսքերը պատահաբար հերքել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։ Ապրիլի 2–ի երեկոյան նա հայտարարել է, որ եթե խնդիրը խաղաղ ճանապարհով չի լուծվում, ապա Ադրբեջանն իրավունք ունի «վերադարձնել բռնազավթված տարածքները» ռազմական ճանապարհով։ Ինչ էլ որ լինի, առաջին հաղորդագրություններից մի քանի ժամ անց թեժ մարտական գործողություններ են ընթացել։ Պատերազմ է ընթացել նաև տեղեկատվական դաշտում։

Выставка Ашота Авагяна, посвященная четырехдневной апрельской войне в Карабахе - Sputnik Արմենիա
Արցախյան քառօրյա պատերազմը՝ ականատեսների աչքերով

Մարտական գործողությունները պաշտոնապես դադարեցվել են 2016–ի ապրիլի 5–ին, Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի միջև բանակցությունների ընթացքում` ռուսական կողմի միջնորդությամբ։

Այս հրապարակման մեջ մենք չենք խոսի մարտական գործողությունների ընթացքի մասին։ Քանի որ համացանցում այս թեմայով կան անթիվ տպագիր նյութեր և տեսանյութեր. մենք կփորձենք ներկայացնել մասշտաբային այդ թեժացման հետևանքների` բանակցային գործընթացի վրա դրա ազդեցության վերլուծություն։ Նշենք միայն, որ թեև ապրիլի 5–ին հայտարարվել է մարտական գործողությունները դադարեցնելու մասին, բախումները և հրադադարի ռեժիմի խախտումները տեղ են գտել ընդհուպ մինչև մայիս ամիսը։

Կողմերի կորուստների մասին տվյալները հակասական են։ Հայկական կողմը հաղորդում է իր ավելի քան 100 զինվորի և ավելի քան 500 ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։ Պաշտոնական Բաքվի տվյալները սեփական կորուստների մասին առնվազն 10 անգամ նվազեցված են։

Հիշեցնենք նաև, որ հայկական կողմը մարտերի հետևանքով կորցրել է 800 հա տարածք, որը, ինչպես հետագայում պնդում էր նախագահ Սերժ Սարգսյանը, ռազմավարական նշանակություն չունի։

Ինչպես նշվեց վերևում, սադրանքները և դիվերսիոն հարձակումները շարունակվել են մինչև մայիսի սկիզբը։ Մայիսի 16–ին տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) միջնորդությամբ։

Военнослужащие вооруженных сил РА - Sputnik Արմենիա
Արցախում ապրիլյան քառօրյա առճակատման կրկնություն չի կարող լինել

Եվս մի հանդիպում տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում հունիսի 20–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությամբ։ Հանդիպման արդյունքում կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում փաստել են մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման հանգելու մասին, որոնց լուծումը թույլ կտա պայմաններ ստեղծել կարգավորման մեջ առաջընթացի հասնելու համար։

Հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել զինադադարի (1994թ.) մասին համաձայնագրի, անպայման, կատարման և հրադադարի ռեժիմի (1995թ.) ամրապնդման մասին։ Կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է անցկացնել տեղի ունեցող միջադեպերի դիտարկում և ներմուծել դրանց հետաքննության մեխանիզմներ ԵԱՀԿ մշտական ներկայացուցչի թիմի լիազորությունների շրջանակում։

Երկու գագաթաժողովների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները մինչև հիմա չեն իրագործվել։ Դրանց իրագործումը չի արագացրել նաև 2017թ–ի հոկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպումը։ Խնդիրը պաշտոնական Բաքվի մեջ է։ Պաշտոնապես համաձայնելով միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներմուծման անհրաժեշտության հետ` ադրբեջանական ղեկավարությունը գործնականում կարծում է, որ միջոցները կամրապնդեն հակամարտության գոտում ստատուս քվոն, նշանակում է նաև` «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների բռնազավթումը»։ Ադրբեջանը պահանջում է «անկախ բանակցություններ», Երևանն իր հերթին պնդում է, որ պետք է հակամարտության գոտում ամրապնդել խաղաղությունը և կայունությունը։

Առաջնագծում իրավիճակի կայունացումը, անշուշտ, առաջնահերթ խնդիր և պայման է բանակցությունների համար։ Ու հայ պաշտոնյաների պնդումները լիովին տրամաբանական են և հիմնավորված։ Սակայն, ցավոք, առայժմ կոնկրետություն չկա այն բանի վերաբերյալ, թե ինչի շուրջ պետք է բանակցություններ վարել։

Դեռ 2016թ–ի ապրիլի 2–ին` մարտական գործողությունների սկսվելուց մի քանի ժամ անց, նախագահ Սարգսյանը Երևանում ԵԱՀԿ երկրների հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ եթե մարտական գործողությունները վերածվեն լայնածավալ պատերազմի, ապա Երևանը պաշտոնապես կճանաչի Արցախը։ Հայաստանը մինչև հիմա չի գնում այդ քայլին` բացատրելով այն ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո անցկացվող բանակցությունները չտապալելու ցանկությամբ։

Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Ռուսաստանը հետևություններ է արել ապրիլյան պատերազմից

Թեժացումը հաջողվել է կանգնեցնել սկսվելուց հաշված օրեր անց։ Այդ քայլը, Հայաստանի ղեկավարության տրամաբանությամբ, հանել է Արցախը ճանաչելու անհրաժեշտությունը։ Շատ դիտորդներ կարծում են, որ պաշտոնական Երևանն այդ ժամանակ բաց է թողել բանակցությունների ընթացքն ու տրամաբանությունը որակապես փոխելու հնարավորությունը։ Միաժամանակ, Բաքվի ձախողված կայծակնային պատերազմը հիանալի հնարավորություն է տվել Հայաստանին հակառակորդին պարտադրել բանակցությունների սեփական օրակարգն ու բովանդակությունը։

Ադրբեջանը բանակցություններում նախկինի պես հարում է մաքսիմալիստական դիրքորոշման` «ամեն ինչ և միանգամից»։ Այնտեղ համառորեն չեն ցանկանում հասկանալ, որ 2016թ.–ի ապրիլին անհաջող արշավը մեկընդմիշտ թաղել է Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու բոլոր հնարավորությունները։ Թե ինչով է հղի Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելը, մենք տեսել ենք Թալիշ գյուղի տարեց զույգի օրինակով, որին թեժացման առաջին օրերին ադրբեջանցի զինվորները սպանել են, իսկ հետո կտրել նրանց ականջները։

Խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական զինվորականների գործողությունները մինչև հիմա չեն ստացել միջազգային հանրության համապատասխան գնահատականը, և Բաքուն այդպես էլ պատասխանատվություն չի կրել։

Նման անգործության հետևանքը բանակցությունները «սովորական» հունի մեջ վերադարձնելը, այսինքն` անարդյունավետ հանդիպումներին վերադառնալը։

Արցախի ապրիլյան իրադարձությունները դարձել են Հայաստանում ներքաղաքական խժդժությունների կատալիզատոր։ Մարտական գործողությունների օրերին ավելի քան 100 զոհը` պայմանավորված նաև ժամանակակից հարվածային համակարգերի և կապի միջոցների պակասով, ինչպես նաև բանակում մի շարք այլ թերությունները իշխանությունների նկատմամբ բազմաթիվ հարցեր են առաջացրել հայ հասարակության մեջ։

Выставка оборонных технологий ArmHiTec 2018 в Ереване оружие - Sputnik Արմենիա
Հայաստանում «պատերազմի աստվածներն» ավելի դիպուկ կլինեն նոր սարքի միջոցով

Թվում էր, որ, վերջապես, եկել է ժամանակը պետական կառավարման ոլորտում իրական փոփոխություններ կատարելու, վերացնելու համակարգային խնդիրները և «բնածին հիվանդությունները», պատժելու անպատասխանատու պաշտոնյաներին ու գեներալներին։ Սակայն իշխանությունները սահմանափակվել են ընդամենը գլխավոր շտաբի վարչությունների պետերի մակարդակում մի քանի հրաժարականով։ Պաշտոններից ազատվել են գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետ Արշակ Կարապետյանը, ՊՆ նյութատեխնիկական ապահովման բաժնի ղեկավար, փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, կապի զորքերի պետ Կոմիտաս Մուրադյանը և ավելի ստորադաս պաշտոնյաներ։

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ամեն դեպքում արվել են հետևություններ սպառազինությունը և ռազմական տեխնիկան արդիականացնելու, բանակը վերակազմավորելու առումով։ Այդ մասին վկայում է 2014-2028թթ–ին զինված ուժերի զարգացման յոթնամյա ծրագիրը, որը, ինչպես կարծում են փորձագետները, հարմարեցված է նոր մարտահրավերներին և սպառնալիքներին։ Ծրագրի մասին մանրամասն կարող եք դիտել այստեղ։

Ապրիլյան պատերազմը Հայաստանում բացահայտեց ևս մեկ հետաքրքիր միտում։ Ի հեճուկս սոցիալական բևեռացման և իշխանության նկատմամբ քաղաքացիների վստահության հսկայական ճգնաժամի` նրանք կարողացան իրենց մեջ ուժ գտնել և համախմբվել վտանգի պահին։ Ներկա պայմաններում երկրի ղեկավարությունից պահանջվում է դրսևորել առավելագույն զգուշություն և հեռատեսություն, որպեսզի չփոշիացնել հայ հասարակության այդ յուրահատուկ ներուժը։

Լրահոս
0