ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Հայ ինժեներների ստեղծած շարժական համակարգը հնարավորություն է տալիս ուղղորդել հրետանու կրակը։ Apex VK տեղական ընկերության ստեղծած սարքավորումն այսօր ներկայացվել է Երևանում կայացած պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսին։
Ինչպես նշեց ընկերության էլեկտրատեխնիկական բաժնի ղեկավար Դավիթ Բաղդասարյանը, սարքը չափում է քամու ուժգնությունն, ինչպես նաև այլ օդերևութաբանական տվյալներ։ Այդ տվյալները հաշվի առնելով այն ուղղորդում է կրակոցը։ Համակարգը շաբաթվա ընթացքում կարող է աշխատել առանց վերալիցքավորման օրական մի քանի ժամ։
Ընկերության ծրագրավորողները նաև այդ տեղեկության փոխանցման համար անվտանգության համակարգ են մշակել։
Ինչպես նաև գիշերային պայմաններում հրետանու լուսավորության համար լապտերներ են ստեղծել։ Դրանք կարող են նաև ջրով աշխատել, աշխատում են 50 աստիժան ցրտից մնչև 50 աստիճան տաքության պայմաններում։ Առանց վերալիցքավորման այն կարող է աշխատել մինչև 72 ժամ։