00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփի սերը հույների հանդեպ կամ ընդդեմ թուրքերի,և ինչու է կարմրել Թուրքիայի հյուպատոսարանը

© AFP 2024 / SAUL LOEBПрезидент США Дональд Трамп
Президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անցած կիրակի ԱՄՆ նախագահին պատել էր հույների նկատմամբ մեծ սերը, որը դրսևորվել է խոսքերով։ Զգացմունքների պոռթկումը հենց այնպես տեղի չի ունեցել, այլ նվիրված էր Հունաստանի Անկախության օրվան։ Այդ օրը երկիրը տոնում է օսմանական լծից ազատագրվելու տարեդարձը։

Կալավրիտա քաղաքի մոտ` Սուրբ Լավրայի վանքում, 1821թ.–ի մարտի 25–ին հույներն ասել են` «Ազատություն կամ մահ», և միտրոպոլիտ Գերման Պատրսկին հայտարարել է հեղափոխություն սկսելու մասին։ Պահանջվել է մոտ 10 տարի և գերտերությունների միջամտությունը, որպեսզի Հունաստանն անկախանա օսմաններից, ինչի համար նրանք այդպես էլ չեն ներել հույներին։

«Ես սիրում եմ հույներին, օ՜, ինչպես եմ ես սիրում հույներին։ Հունաստանի Անկախության օրը տոնվում է հույն քաղաքացիների ազատության վերածնունդը», – պաթոսով բացականչել է Թրամփը, իսկ շահագրգիռ անձինք փորձել են գուշակել` իսկապես դա սեր է, որն անհնար է զսպել, թե դրանով քար են նետում Թուրքիայի «բոստանը»։ Քարի առկայության կողմնակիցներին խորհուրդ են տալիս համբերել մինչև ապրիլի 24–ը և լսել, թե ինչ կասի Թրամփն այդ օրը։

Парламент Египта - Sputnik Արմենիա
Եգիպտոսի խորհրդարանը Թուրքիայի գործողությունները համեմատել է Հայոց ցեղասպանության հետ

Բայց զգացողություն կա, որ նա ոչինչ էլ չի ասի։ Այսինքն` իհարկե, կասի այն, ինչ մինչև հիմա ասել են մի շարք ամերիկացի նախագահներ` ափսոսանք հայտնելով անմեղ զոհերի համար և չանվանելով դա Ցեղասպանություն, թեև անցած տարի նա օգտագործել է «Մեծ եղեռն» եզրույթը։ Դա այդքան էլ կարևոր չէ,  այս թեման պոտենցիալ հավերժական թեմաների շարքից է, այստեղ հետաքրքիր է մեկ այլ բան։

Օրերս ԱՄՆ արդարադատությունն արդարացրել էր Էրդողանի 15 թիկնապահներից 11–ին։ Այս քայլը գնահատվում է որպես ԱՄՆ–ի ռևերանս Թուրքիայի կողմը, որպես բարեկամության ժեստ ակնհայտորեն վատթարացած հարաբերությունների ֆոնին։ Հույներին շնորհավորելն անվնաս է, իսկ ահա «Ցեղասպանություն» բառն ԱՄՆ–ի նախագահի շուրթերից արդեն նույնիսկ ոչ թե ծանր հրետանի է, այլ գրեթե բոլոր հարաբերությունների ուղիղ խզում։

Իհարկե, Թուրքիան պետք է ամերիկացիներին, այդ անհրաժեշտությամբ է բացատրվում նրանց` Էրդողանի Աֆրինում սանձարձակություններին անվրդով հետևելը։ Հանուն արդարության պետք է նշել, որ քրդերն ալարել են դիմադրություն ցույց տալ, բայց ամեն դեպքում։ Ամերիկան, իհարկե, չի գնա Էրդողանի հետ հարաբերությունների ցուցադրական խզման, որքան էլ նրան նյարդայնացնի վերջինի պահվածքը։

Социальная реклама про Геноцид армян - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակը կմասնակցի Կաննի կինոփառատոնին

Այլ հարց է Եվրոպան։ Նիդեռլանդները, Ավստրիան, Գերմանիան, ԵՄ մյուս երկրները հստակ հասկացնել են տալիս, որ Էրդողանի արարքները նրանց կոկորդին են հասել, բնականաբար, դիվանագիտորեն թույլատրելի արտահայտությունների և արարքների շրջանակում` առանց կտրուկ հայտարարությունների։ Դե, եվրոպացիներն Էրդողան չեն, նրանք ունեն դաստիարակություն և քաղաքական ավանդույթներ։

Ահա, երեկ Թուրքիան և Եվրամիությունը մնացել են իրենց կարծիքին Բուլղարիայի Վառնայում տեղի ունեցած գագաթաժողովում։ Այդ մասին բանակցությունների արդյունքում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը. «Եթե ինձ հարցնում եք, թե հասե՞լ ենք մենք արդյոք փոխզիջումների և գտե՞լ ենք արդյոք որոշում, իմ պատասխանն է` ոչ։ Կարող եմ ասել, որ մենք արտահայտել ենք մեր մտավախությունները։ Դա երկար ցուցակ էր»։

Իսկ Էրդողանը գագաթաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում առանց աչքը թարթելու հայտարարել է, որ նա արևմտյան գործընկերներից ոչ թե քննադատություն է ակնկալում ահաբեկչության դրսևորումների դեմ պայքարում, այլ վճռական աջակցություն։ Հասկանում եք` Էրդողանը պայքարում է ահաբեկչության դեմ, իսկ Եվրոպան նրան խանգարում է։ Անկարայում ամեն ինչ գլխիվայր շրջվել է։

Եվրոպական երկրներն էլ փորձում են համոզել թուրք առաջնորդին` օգտագործելով ձայնի բարձր տոնը և հետևելով սեփական կտրուկ տեղաշարժերին։ Դիվանագիտական նորմերով չկաշկանդված մարդիկ անմիջական արտահայտում են իրենց վերաբերմունքը։ Թե՛ Սոֆիայում, թե՛ Վառնայում տեղի են ունեցել «Կանգնեցրե՛ք Էրդողանին» և «Եվրոպան բռնապետների տեղը չէ» պաստառներով ցույցեր։

Դա Բուլղարիայում։ Իսկ Բրյուսելում կիրակի օրը հարձակում են գործել Բելգիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա, իսկ անհայտ անձանց խումբը կարմիր ներկով տարաներ է նետել շենքի կողմը։

Դե ինչ, թուրքական հյուպատոսարանը, մինչև ներկի մաքրելը, կընդունի իր համար խորհրդանշական և շատ պատշաճ գույն` տասնյակ ժողովուրդների արյան գույնը, որոնք դարեդար կոտորվել են այս պետության իշխանությունների կողմից։ Ինչպես էլ որ այն կոչված լինի` կայսրություն, թե հանրապետություն։

Լրահոս
0