00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանը կհոշոտի Սիրիան կամ Թրամփի «ուրիշ մարդիկ»

© REUTERS / Kevin LamarqueВстреча президентов Турции и США Тайипа Эрдогана и Дональда Трампа в Белом доме
Встреча президентов Турции и США Тайипа Эрдогана и Дональда Трампа в Белом доме - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կարող է մի բան ասել, վաղը` լրիվ այլ բան. արդեն քչերն են դրանից զարմանում։ Միակ անհարմար պահ այն է, որ Թրամփը ԱՄՆ նախագահն է, ինչը ստիպում է լրջորեն վերաբերվել նրա հայտարարություններին։

Ամերիկայի նախագահի երեկվա ելույթում կար մի դրույթ, որն անակնկալ էր վաշինգտոնյան վարչակազմի, ինչպես նաև ամբողջ աշխարհի համար։ Թրամփը հայտարարեց, որ «Իսլամական պետության» (արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) ջախջախումից հետո ԱՄՆ-ն կարող է դուրս գալ Սիրիայից։ Այս հայտարարությունը շփոթեցրեց շատերին։

Выступление президента США Дональда Трампа в Нижней палате Конгресса - Sputnik Արմենիա
Ամերիկյան աջակցության, «հատուկ օժտվածների» մասին, և ինչու Հայաստանը Պակիստան չէ

«Մենք «Իսլամական պետության» հոգին հանում ենք, շուտով կհեռանանք Սիրիայից։ Թող հիմա ուրիշ մարդիկ մտածեն դրա մասին», — ասաց Թրամփը` ելույթ ունենալով Ռիչֆիլդում (Օհայո նահանգ)։ 

Անհասկանալի է նույնիսկ ոչ թե այն, որ «ԻՊ-ի ջախջախումը» Թրամփն ամերիկյան զենքին է վերագրում, ինչը, մեղմ ասած, հեռու է ճշմարտությունից։ Տարօրինակ է, որ այդ հայտարարությունը հակասում է Վաշինգտոնի վերջին մտադրություններին։

Ամանորից անմիջապես հետո փոխնախագահ Մայքլ Փենսը պնդեց, որ ԱՄՆ-ն «հակված է Սիրիայում ներկայությանը», որպեսզի ջախջախի ոչ միայն «Իսլամական պետությունը», այլև «զսպի Իրանի թշնամական ազդեցությունը»։ Մոտավորապես նույն բանն էր պնդում պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ամերիկյան իշխանությունների այլ ներկայացուցիչներ։

Քանի որ Թրամփն իր հայտարարությունն արել է ոչ թե քնաթաթախ, առավոտվա սուրճի առաջին բաժակից առաջ, մենք ստիպված ենք դրան լուրջ վերաբերվել։ Հենց այդպես էլ վերաբերվեցին լրագրողները, որոնք Պետդեպարտամենտի ավանդական ճեպազրույցի ժամանակ հարցախեղդ արեցին մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթին։ Նաուերթը զգուշանում էր իր վրա պատասխանատվություն վերցնել ու պատասխանում էր, որ նախագահի այդ ասածը չի լսել։ Գուցե իսկապես չէր լսել, բայց չի բացառվում, որ իրեն չլսողի տեղ էր դրել։ Նաուերթն ավեկացրել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ Սիրիայի հարցով վաշինգտոնյան քաղաքականության փոփոխությունների մասին։

Президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
Տանուլ տվեց Սիրիան, կձախողի Իրանում. ինչպե՞ս վրեժխնդիր կլինի Թրամփը

Իհարկե, Թրամփը կարող է վաղը լրիվ հակառակ բան հայտարարել, հիմա դա սովորական է. այսօր մի բան ասել, վաղը` ուրիշ։ Բայց ենթադրենք` նրա ասածն արտահայտում է իրական մտադրությունները, ահա այստեղ միանգամից հետաքրքիր հարցեր են առաջանում, հատկապես` հաշվի առնելով, որ դեռևս մի երկու ամիս առաջ ամերիկյան ԶԼՄ-ները գրում էին, որ Թրամփի վարչակազմը մտադիր է մասնակցել սիրիական կարգավորմանը` նախագահ Ասադին պահպանելով։ Այն ժամանակ ասում էին, որ Սիրիայի օրինական իշխանությանը գահընկեց անելու դեպքում տարածաշրջանում կարող է ծայրահեղականություն տարածվել` դրանից բխող բոլոր հետևանքներով։ 

Այդ տարբերակը, բնականաբար, չէր կարող ձեռնտու լինել շահագրգիռ կողմերից որոշներին, որոնցից ամենաազդեցիկը թերևս Լոնդոնն է։ Հնարավոր է` Սոլսբերիում թունավորման հետ կապված բացահայտ սադրիչ պատմության նպատակը հենց այն էր, Թրամփը շեղվի Սիրիայից ու Ռուսաստանի հետ այդ հարցում համագործակցելուց, ինչը կարող էր կառուցողական լինել։ Հավանաբար Լոնդոնին հաջողվեց դա անել։

Ովքե՞ր են այդ «ուրիշ մարդիկ», որոնք պետք է «հոգան» Սիրիայի հետագա ճակատագրի մասին։ Եթե ԱՄՆ-ն գնա, նրա տեղը կզբաղեցնի Լոնդոնը` բնականաբար, սեփական շահերն առաջ մղելու համար։

Войска в Африне - Sputnik Արմենիա
Էրդողանը խրված է սիրիական ճահճում, իսկ ԱՄՆ–ն փակուղու մեջ է հայտնվել. Սատանովսկի

Բայց Լոնդոնից բացից այստեղ կրկին առաջ է գալիս Թուրքիան, որը քչից-շատից, բայց զսպում է ամերիկացիներին Մանջիբում։ Թուրքերն իրենց լրիվ ազատ կզգան, իսկ Էրդողանը վերջնականապես կապերը կարձակի։

Լինելով բիզնեսմեն` Թրամփն, այնուամենայնիվ, միջազգային ծայրահեղականության մասնագետ չէ, սակայն նա չի կարող չիմանալ, որ «Իսլամական պետության» պես ահաբեկչական կազմակերպությունների «ջախջախումը» մեկ օրվա բան չէ։ Դրանց կարելի է ջախջախել, ոչնչացնել, սակայն ողջ մնացած անդամները, եթե նրանց չորսան, կսկսեն նորից բուսնել։ Դա ասես սնկային հիվանդության կամ այլ տհաճ մաշկային հիվանդության բուժում լինի` հիվանդ հատվածը դեռ երկար պետք է քսուքներով ու հակաբիոտիկներով մշակել, նույնիսկ այն բանից հետո, երբ հիվանդության տեսանելի դրսևորումները վերացել են։

Միևնույնն է, կրկնության հավանականություն դեռ երկար կմնա, հնարավոր է` ընդմիշտ։ Հատկապես, որ Սիրիայի վրա աչք դրած կազմավորումներ շատ կան։ «Իսլամական պետությունով» հարցը չի փակվում, դրա փոխարեն կգա նման, եթե ոչ ավելի վտանգավոր, թուրքական սպառնալիքը։

Լրահոս
0