00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքերը քրդերից կարևոր են ԱՄՆ-ի համար. փորձագետ

© AFP 2024 / SAUL LOEBПрезиденты Турции Реджеп Тайип Эрдоган и США Дональд Трамп
Президенты Турции Реджеп Тайип Эрдоган и США Дональд Трамп - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկացիները աչք են փակում այն գործողությունների վրա, որոնք Անկարան ծավալել է Սիրիայում։ Նրանք քաջ գիտակցում են, որ Թուրքիան քաղաքական և ռազմատեխնիկական առումով ամբողջությամբ կախված է Վաշինգտոնից։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի —Sputnik. Թուրքիան մի շարք հարցերում շարունակում է կախվածության մեջ մնալ ՆԱՏՕ-ական դաշնակից ԱՄՆ-ից, հակառակ Էրդողանի հակաամերիկյան հռետորության և Անկարայի այս կամ այն գործողությունների, որոնք հաճախ զայրույթ են առաջացնում Վաշինգտոնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ամերիկագետ Արեգ Գալստյանը։

«Վաշինգտոնում աչք են փակում Անկարայի` Սիրիայում ծավալած գործողությունների վրա։ Մի բան է` Էրդողանի հռետորությունը, մեկ այլ բան` իրական քաղաքականությունը», — ասաց նա։

Թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին ամիսներին դժվար փուլում են հայտնվել։ Իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին հանձնելու, սիրիական քրդերի աջակցությունը դադարեցնելու (որոնց Թուրքիան ահաբեկիչ է համարում) թուրքական պահանջները, ինչպես նաև С-400-ի ռուս-թուրքական գործարքը կանխելու վաշինգտոնյան ճնշումը փոխադարձ զայրույթի պատճառ են դարձել։

Истребитель-бомбардировщик пятого поколения F-35 - Sputnik Արմենիա
Ամերիկյան պարեր` С-400–ի շուրջ. Վաշինգտոնը Թուրքիային առանց ինքնաթիռների կթողնի՞

Իսկ մարտի 29-ին Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարեց Սիրիայում Եփրատից դեպի արևելք, մասնավորապես Մանբիջում ռազմական գործողությունները շարունակելու մտադրության մասին։ Մանբիջն այսօր Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) ձեռքում է։ Այստեղ են գտնվում նաև ամերիկացի զինվորականները։ Ամերիկյան կողմը հայտարարում է, որ Մանբիջից դուրս չի գա։

Գալստյան նշում է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները երբեք անամպ չեն եղել, տարաձայնություններ և հակասություններ միշտ եղել են։ Բացի այդ, նա համոզված է, որ Սիրիայում ամերիկացիները թուրքերի համար որոշակի «կարմիր գծեր են» գծել, որոնք Էրդողանը հազիվ թե հանդգնի անցնել։

«Նրանց հարաբերությունները ամենաստորին կետին էին հասել 1974 թվականին, երբ Թուրքիան օկուպացրել էր Հյուսիսային Կիպրոսը։ Այդ ժամանակ ԱՄՆ-ն էմբարգո էր մտցրել Անկարայից ռազմամթերք մատակարարելու համար, նույնիսկ Թուրքիային ՆԱՏՕ-ից հանելու հարց էր բարձրացվել։ Սակայն նույնիսկ նման լուրջ պահի նրանք պահպանել են ռազմավարական գործընկերությունը, և ես չեմ կարծում, որ այսօրվա իրադարձությունները կարող են հանգեցնել նրան, որ արմատապես վերանայվեն այդ հարաբերությունները», — կարծում է փորձագետը։

Войска в Африне - Sputnik Արմենիա
Էրդողանը խրված է սիրիական ճահճում, իսկ ԱՄՆ–ն փակուղու մեջ է հայտնվել. Սատանովսկի

Թուրքիայի տարածքում ամերիկյան կայաններ են տեղակայված, Անկարայի ձեռքում է Սև ծովի դարպասների բանալին, և դա բավարար է հասկանալու համար Թուրքիայի նշանակությունը տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության համար։

Թուրքիայի դերն էապես աճում է նաև Իրանի միջուկային խնդիրը լուծելու ամերիկյան վարչակազմի հայտարարությունների ֆոնին, անհրաժեշտության դեպքում` ռազմական ճանապարհով։ «Եվ եթե տեսականորեն ռազմական գործողությունների ինչ-որ ծրագիր գոյություն ունի, ապա Թուրքիան առանցքային նշանակություն ունի ամերիկացիների համար, ճիշտ այնպես, ինչպես և Ադրբեջանը», — ընդգծեց նա։

Նշենք, որ ԱՄՆ նոր պետքարտուղար Մայք Պոմպեոն, ինչպես նաև պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը բազմիցս նշել են, որ ԱՄՆ-ում Իրանի նկատմամբ տարբեր սցենարներ են մշակվում, չի բացառվում նաև ռազմական գործողությունների հավանականությունը։

Լրահոս
0