00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկյան աջակցության, «հատուկ օժտվածների» մասին, և ինչու Հայաստանը Պակիստան չէ

© AFP 2024 / Win McNamee Выступление президента США Дональда Трампа в Нижней палате Конгресса
Выступление президента США Дональда Трампа в Нижней палате Конгресса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհը լի է լուրերով․մեկ ասում են, թե Ամերիկան օգնելու է Հայաստանին, մեկ ասում են, որ զրկելու է մեզ այդ ուրախությունից։ Մարդ չգիտի՝ ում հավատա։ Թեպետ միշտ պետք է հիմնվել պաշտոնական հայտարարությունների վրա, այդ ժամանակ հաստատ չես սխալվի։

Ամերիկայի կողմից ֆինանսական օգնություն տրամադրելու կամ չտրամադրելու մասին խոսակցությունների համար առիթ տվեց ԱՄՆ նախագահը, որը բազմիցս ասում էր, թե Ամերիկան չափազանց շատ գումար է ծախսում, որպեսզի աջակցի այն երկրներին, որոնք հետո իրեն չեն ենթարկվում, գումարը վերցնում են, սակայն ամեն ինչ իրենց ուզածով են անում։

Духовный лидер Азербайджана, глава Управления мусульман Кавказа Аллахшукюр Пашазаде - Sputnik Արմենիա
Բաքվի երևակայական մզկիթները ադրբեջանական Հայաստանում. ով է քանդել դրանք

Դե ինչ, ամեն երկիր իր ավանդույթներն ունի: Երկիր կա՝ վերցում ու աշխատում է դրա դիմաց, երկիր կա՝ պարզապես «գցում է», իսկ պատահում է, որ վերցնում են ամերիկյան սուբսիդիաներն ու սեփական գրպանը դնում։ Հաշվի առնելով, որ Թրամփը որպես բիզնեսմեն մեծ հարստություն է կուտակել, նրան կարելի է հասկանալ՝ ով կուզի փողը քամուն տալ։

Օրերս տարատեսակ ծպտյալ ու բացահայտ գործող ադրբեջանական կայքերն ու ԶԼՄ-ներն աշխուժացել ու չգիտես ինչու նման վերնագրերով նյութեր են թողարկում՝ «Ամերիկան հրաժարվում է օգնել Հայաստանին», «Ամերիկան դադարում է ֆինանսական օգնություն ցուցաբերել» և այլն։ Նրանց են միացեն նաև որոշ տեղական լրատվամիոցներ։

Այդ լուրերն այնքան սևեռուն էին, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր գործերը թողած՝ պաշտոնական կայքում հատուկ պարզաբանում հրապարակեց՝ հատուկ բակի նստարաններին նստած տատիկների համար։ Պարզաբանման մեջ նշվում է՝ ոչ մի նման բան չկա, Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է Հայաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերել, իսկ տեղի ու հարևանների լրատվամիջոցների հրապարակած հաղորդագրությունները, որոնք հակառակն են պնդում, սխալ են, դրանց տարածած այդ տեղեկությունը պայմանավորված է Միացյալ Նահանգների բյուջետային քաղաքականությունը չընկալելով։ Այսպիսի նուրբ դիվանագիտական ակնարկ այն մասին, որ ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի։

Президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփի սերը հույների հանդեպ կամ ընդդեմ թուրքերի,և ինչու է կարմրել Թուրքիայի հյուպատոսարանը

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս ստորագրած բյուջետային համաձայնագիրը ներառում է օտար երկրներին, այդ թվում՝ Հայաստանին օգնելու ծրագրերի ֆինասավորում», — նշվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։ Հետո պարզաբանում են, հավանաբար հուսալով, որ մյուս տարի այս թեման կրկին ջրի երես դուրս չի գա, որ Կոնգրեսը վավերացնում է ամբողջ բյուջեն ու գումար է տրամադրում տարբեր գործադիր մարմիններին, ինչպիսին են՝ Պետդեպարտամենտն ու USAID-ը։

Կոնգրեսն այդ գործակալություններին տրամադրված միջոցներն օգտագործելու որոշակի ազատություն է տրամադրում։ Միջոցները բաշխվում են երկրների ու ծրագրերի միջև։ Այսպես, 2018 թվականին Կոնգրեսը 58 միլիոն դոլար է ուղղել Եվրոպայում ու Եվրասիայում օգնության ծրագրերը ֆինանսավորելու համար։ Այդ միջոցներն առանց նպատակային կողմոնրոշիչների բաշխվելու են մի քանի երկրների, այդ թվում ՝ Հայաստանի միջև։

«Նախորդ տարիների համեմատ բյուջետային գործընթացը չի փոփոխվել, ու ֆինանսավորման նպատակային ուղղության բացակայությունը չի նշանակում, որ Հայաստանն այդ ֆինանսավորումը չի ստանա», — դեսպանատունն ընտրում է այնպիսի բառեր, որ դրանք հասանելի լինեն տարրական կրթություն ստացած ցանկացած մարդու համար։ Կարծում եմ՝ իզուր, քանի որ հաջորդ տարի մեր հարևանների ու «հարևանամետ» ԶԼՄ-ները նույն երգն են երգելու։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Հայերին ծեծած թիկնապահներին ազատ են արձակել. ինչո՞ւ է թուրքն այդքան վստահ գործում

Միաժամանակ կարծես ընդդիմադիր ադրբեջանական աղբյուրներից բացի այնտեղ ոչ ոք չի խոսել Թրամփի վրդովմունքի մասին, որը նա դեռ տարեսկզբին էր արտահայտել Twitter-ում․ «Վերջին 15տարվա ընթացքում Միացյալ Նահանգները միամտորեն ավելի քան 33 միլիարդ դոլար է ներդրել Պակիստանում՝ փոխարենը միայն սուտ ստանալով։ Դրա փոխարեն Պակիստանը աֆղանական ահաբեկիչներին ապաստան տրամադրեց»։

Հետո Նիկ Հեյլին ՄԱԿ-ում պարզաբանեց, որ Միացյալ Նահանգները Պակիստանի օգնությունից 225 միլիոն դոլար կպահի, քանի որ տարիներ շարունակ Պակիստանի իշխանությունները կրկնակի խաղ էին խաղում՝ մի կողմից համագործակցելով իրենց հետ՝ մյուս կողմից էլ Աֆղանստանում ամերիկիացի զինվորներին սպանող ահաբեկիչներին ապաստան տրամադրելով։ Արևելյան նենգություն է, բա ի՞նչ եք ուզում․․․

Ինչու՞ Պակիստանը հիշեցի։ Քանի որ արցախյան համակարտության հարցում փաստացի դա Ադրբեջանի միակ անառարկելի դաշնակիցն է՝ չհաշված, իհարկե, Թուրքիային, բայց երկվորյակ եղբայրներին կարելի է մեկի փոխարեն հաշվել։ Այդ դաշնակիցն ատոմային ռումբ ունի ու աջակցում է ահաբեկիչներին։ Երբ Բաքվից շատ են խնդրում, Իսլամբադում սկսում են կրկնել, որ Հայաստանը չեն ճանաչում, քանի դեռ այն «օկուպացնում» է Ղարաբաղը։ Մենք էլ, անկեղծ, գիշերը վշտից չենք քնում, որ Պակիստանը Հայաստանը չի ճանաչում։

Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Պատերազմ կարող է «պայթել» նաև վաղը. ինչպես Հայաստանը կպայքարի թշնամական տանդեմի դեմ

Մինչդեռ Հայաստանում հազվադեպ են հիշում 1992 թվականին ԱՄՆ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի ընդունած «Ազատության աջակցության ակտ» օրենքի 907 բանաձևի մասին։ Իսկ այդ բանաձևն, ի գիտություն բոլորի, արգելում է ամերիկյան կառավարությանն օգնել Ադրբեջանին, քանի դեռ այն շրջափակման մեջ է պահում Հայաստանը։ Պետք է երբեմն հիշել դրա մասին և ոչ միայն մամուլում, այլև պաշտոնական մակարդակով։

Հիշել ու տարին մեկ անգամ, կամ, հնարավոր է, ավելի հաճախ, հիշեցնել բանաձևի մասին։ Այն դեռ ոչ ոք չի չեղարկել։

Լրահոս
0