00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ցավալի ավարտը. Եվրոպան «գցեց» Թուրքիային

© AFP 2024 / DIMITAR DILKOFFПрезидент ЕС Дональд Туск, президент Турции Реджеп Тайип Эрдоган и глава Европейской Комиссии Жан-Клод Юнкер на совместной пресс-конференции саммита ЕС - Турция (26 марта 2018). Варна, Болгария
Президент ЕС Дональд Туск, президент Турции Реджеп Тайип Эрдоган и глава Европейской Комиссии Жан-Клод Юнкер на совместной пресс-конференции саммита ЕС - Турция (26 марта 2018). Варна, Болгария - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անկարան բողոքում է, որ եվրոպացիները խաբել են իրեն` համոզելով ընդունել փախստականներին Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից ու չվճարելով դրա համար։ Թեև պայմանավորվել էին, որ ավելի քան երեք միլիարդ դոլար կվճարեն։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի արդյունքներն անմխիթար են․ մասնակիցները բաժանվեցին՝ միմյանցից խիստ դժգոհ մնալով։ Ընդ որում՝ ակնհայտ է, որ ամենաշատը տուժել է ընդունող կողմը՝ Բուլղարիան, որն իր եվրոպական գործընկերների կողմից խիստ քննադատության է ենթարկվել։

Բուլղարացիների համար Թուրքիայի հետ հակադրության պատմությունն առանձին գլխացավանք է։ Մեծ հաշվով, երբ փախստականները Թուրքիայից Արևմուտք ուղևորվեցին, հենց Սոֆիան էր այդ փախստականների հոսքերի դեմ պայքարի առաջին գծում։ Եվ այն չկարողացավ այդ խնդիրը լուծել, քանի որ երկրի ո՛չ տնտեսական, ո՛չ ռազմական պաշարները առանձնապես հուսադրող չեն։

Президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփի սերը հույների հանդեպ կամ ընդդեմ թուրքերի,և ինչու է կարմրել Թուրքիայի հյուպատոսարանը

Ավելին՝ ինչ-որ պահի պաշտոնական Սոֆիան ստիպված էր գործել Անկարայի թելադրանքով, երբ Թուրքիայի անհաջող ռազմական հեղաշրջումից հետո այդ երկրի մի քանի քաղաքացիներին քաղաքական ապաստան տվեց։

Այդ պատճառով Բուլղարիան արժանացավ որոշ եվրոպական երկրների քննադատությանը, թեպետ իրականում, երբ փաստականների հետ խնդիրներ սկսվեցին, Բուլղարիան պարզապես ստիպված էր հաշվի նստել Թուրքիայի պահանջների հետ, որպեսզի չսրեր սահմանի առանց այդ էլ անհանգիստ վիճակը։

Թուրքիայի տարածքում ավելի քան 3 միլիոն փախստական կա: Եվրոպացիներն ասում են՝ երեքուկես միլիոն, թուրքերը՝ չորսից ավելի։ Եվ այդ փախստականների հետ կապված վիճակը ցանկացած պահի կարող է պայթել, քանի որ, ինչպես պարզվեց Վառնայում, Եվրամիությունը չի կատարել իր ֆինանսական պարտավորությունները։

Եվրոպացիները խոսք էին տվել Թուրքիային երեքուկես միլիարդ դոլար վճարել, որպեսզի այն պաշտպանի հարավային սահմաններն ու սեփական տարածքում ընդունի փախստականներին։ Մինչ այժմ վճարել են 1,8 միլիարդից մի քիչ ավելի։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանը հայտարարել է` Թուրքիան պատրաստ է ռազմական նոր գործողություններ սկսել Սիրիայում

Կարելի էր չկասկածել, որ Վառնայում Էրդողանը դրան առանձնահատուկ ուշադրություն կդարձնի, և այդպես էլ եղավ։

Մյուս կողմից էլ Եվրոպան իր ոճով է գործեյլ։ Սկզբում թուրքերի հետ մի գումարի մասին է պայմանավորվել, իսկ երբ վճարել է գումարի մի մասը ու ժամանակավոր դադար է վերցրել, որը նրան հնարավորություն է տվել ամրացնել սահմանները, այլևս չի վճարել։ Վերջին տարիներինէլ Բրյուսելը բավականին առիթներ է ունեցել՝ Անկարային չվճարելու համար։

Դա Անկարայի ու Մոսկվայի ընկերությունն է։ Պարզվում է՝ Էրդողանը Վառնայում հաստատել է, որ Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, «Ակկույու» ատոմակայանի շինարարական աշխատանքների մեկնարկը կուղեկցվի ճոխ արարողությամբ, որին ներկա կլինեն երկու նախագահները։

Դա նաև Թուրքիայի պահվածքն է Սիրիայում, ուր այն հերթական անգամ ներխուժել է՝ խափանելով արևմուտքի նախագծերն ու Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողությամբ կապելով տարածաշրջանում ամենավստահելի գործընկերոջ՝ ԱՄՆ-ի ձեռքերը։

Դա և վերջերս Թուրքիայի ու Հունաստանի միջև առաջացած խնդիրն է, որը սրել է Անկարայի ու Աթենքի հարաբերությունները։

Եվ էլի, ինչպես ասում են, մանր-մունր բաներ։ Վառնայում Անկարան հերթական անգամ համոզվեց, որ առաջիկայում չի կարող Եվրամիության լիիրավ անդամ դառնալ։

Այս առումով, հավանաբար, արժե հիշատակել նաև Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Քուրցին, որը գագաթնաժողովի նախօրեին բաց տեքստով ասաց, որ «անհրաժեշտ է դադարեցնել Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցության բանակցությունները», քանի որ այդ երկրում պարբերաբար խախտվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական հիմնարար արժեքները։

ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի մասնակիցները խիստ դժգոհ են մնացել միմյանցից։ Ինչպես ասաց Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, նրանց պատվիրակությունը «իրենց նկատմամբ իրավահավասար վերբերմունքի չարժանացավ» ու «իրենց երկրի նկատմամբ արդարություն չտեսավ»։

Լրահոս
0