00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրոյդը նրան հրաշագործ կոչեց. «պլաստիկայի հայր» Ղազանչյանն ինչո՞ւ նետեց եվրոպական պարգևները

© Fair useВараздат Казанчян
Вараздат Казанчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարազդատ Ղազանչյանը, որը համարվում է հայկական պլաստիկ վիրաբուժության «հայրը», իսկական բժիշկ էր` ցանկացած պայմաններում բարեխղճորեն էր աշխատում։ Նա կյանքում էլ էր սկզբունքային` խղճի թելադրանոքվ հրաժարվեց Ֆրանսիայի և Անգլիայի պետական պարգևներից։ Ղազանչյանը խաղաղ ժամանակների հերոս էր ԱՄՆ-ի և, իհարկե, Հայաստանի համար։

Սուլթան Աբդուլ Համիդի ջարդերը ստիպեցին Ղազանչյանների ընտանիքին լքել հարազատ Երզնկա քաղաքն ու տեղափոխվել Սեբաստիա, որտեղ իրավիճակն ավելի հանգիստ էր։ Սեբաստիայում 12-ամյա Վարազդատը սկսեց եկեղեցական դպրոցում սովորել, այնուհետև ինչ-որ առևտրային կրպակում հաշվառիչ էր աշխատում, փոստում` գրագիր, և վերջապես` գրավաճառ։

Առևտրի ոլորտում նա հաջողություն չունեցավ. բոլորը չէ, որ գործարար են դառնում։ Վարազդատը ավագ եղբոր հետ տարվեց տարբեր հայրենասիրական հեղափոխական խմբակներով և հայերի ազատագրական պայքարով։ Դա արդեն Սամսունում էր։ Բարեբախտաբար կայսրության ամենամեծ ու կարևոր քաղաքում չէր. Թուրքական ոստիկանությունը հայտնաբերեց այդ խմբակը, բայց քանի որ դրա անդամները ակտիվ գործողություններ չէին ձեռնարկում, նրանց չխուզարկեցին և չկալանավորեցին։

Финансист, промшленник и филантроп Галуст Гюльбенкян - Sputnik Արմենիա
Աշխարհի քաղաքացի, բայց արյունով և համոզմունքներով հայ. «Պարոն 5%»–ի հիշատակին

Վարազդատն այն ժամանակ 16 տարեկան էր, կյանքի փորձ գրեթե չուներ, ինչպես և մասնագիտություն, դրան ավելացրած նաև այն, որ ամեն պահի նրան կարող էին կալանավորել։ Այս ամենը ստիպեց նրան նավ նստել ու մեկնել Ամերիկա։ Այնտեղ նա բնակություն հաստատեց Մասաչուսեթսի մի փոքր քաղաքում, որտեղ կարելի էր կաբելային գործարանում գումար վաստակել։ Նա ժամանակ գտավ անգլերեն սովորելու համար, դա հեշտությամբ հաջողվեց նրան, ու այդժամ նա կարող էր Հարվարդին կից մասնագիտացված ուսումնարան ընդունվել։ Իր ստացած դիպլոմով նա իրավունք ուներ ատամնաբույժի օգնական աշխատել։

Հարվարդի դիպլոմը, թեկուզ և համալսարանինը չէր, բայց գործատուներին մոտ հարգանք էր առաջացնում, իսկ ամենակարևորը` երիտասարդը լավ գիտելիքներ ուներ։ Ղազանչյանը հասկացավ, որ նրան հետաքրքրում է օրթոպեդիկ ատամնաբուժությունն ու դիմածնոտային վիրաբուժությունն ընդհանրապես։ Իսկ 1912 թվականին Հարվարդի վարչությունը նրան հայտարարեց օրթոպեդիկ ատամնաբուժության լավագույն բժիշկը։ 1915 թվականի ողբերգական դեպքերի ժամանակ Ղազանչյանը Հայաստանի ու հայերի համար հատուկ հիմնադրամի համահիմնադիրներից մեկը դարձավ։

Ֆրասիայի կառավարությունը դիմեց ամերիկացի մասնագետների օգնությանը` Առաջին համաշխարհային պատերազմի ժամական զինվորներին բուժելու համար դիմածնոտային վիրաբույժների մեծ կարիք կար։ Ղազանչյանն արձագանքեց, և այլ բժիշկների հետ հայտնվեց ռազմական հոսպիտալում` գրեթե ռազմաճակատում։

Աշխատանքը շատ էր, իսկ նրա անունը հայտնի դարձավ ամբողջ Ֆրանսիայում, երբ նա ստիպված էր միանգամից երկու զինվորի վիրահատել` մեկը մյուսի հետևից, քանի որ հոսպիտալի գլխավոր վիրաբույժը մահացու վիրավորում էր ստացել։

Երկու տարվա ընթացքում Ղազանչյանն ավելի քան հազար վիրահատություն անցկացրեց։ Հիպոկրատի երդումից ու մասնագիտական պահանջներից բացի, Ղազանչյանին աշխատանքի ընթացքում քաջալերում էր նաև դաշնակիցների կազմում հայկական լեգիոնի ստեղծումը։ Լեգիոնի, որն ինչպես նա երազում էր, երկար սպասված ազատագրում կբերեր հայրենիքին։ Ֆրանսիայի ու Անգլիայի կառավարական պարգևները (անձամբ թագավորի անունից) երկար սպասել չտվեցին, Ղազանչյանը դարձավ եվրոպական ու, իհարկե, ամերիկյան բժիշկության ռահվիրա։

Аво Увезян - Sputnik Արմենիա
Պարոն նախագահ, այդ դուք եք իմը ծխում. ինչպես է հայ մագնատը «տեղը դրել» ԱՄՆ նախագահին

Անգլիան ու Ֆրանսիան, սակայն, չկատարեցին հայկական լեգիոնի ստեղծման ու մասնակցության հարցում իրենց տված խոստումները, բժիշկը չափազանց վրդովվել էր այդ պատճառով։ Նա հրաժարվեց պարգևներից, վերջին վիրահատություններն անցկացրեց, քանի որ չէր կարող լքել հիվանդներին, և առանց հետ նայելու` վերադարձավ Ամերիկա։

Ատլանտյան օվկիանոսի այն կողմում նա հերոս էր, նրան ինչպես հարկն էր դիմավորեցին։ Ամերկայի կառավարությունն ու Հարվարդի համալսարանն ամեն ինչ արեցին, որպեսզի Ղազանչյանը կարողանա նաև արդյունավետ աշխատել և՛տեսականում, և՛ գործանկանում։ Նա առաջին ամերիկյան պլաստիկ վիրաբույժն էր, որը գիտական կոչում ստացավ։

Հայտնի վիրաբույժ Արա Դարզին (Թերզյան), որը բժշկության ոլորտում պատկառելի վաստակի համար Բրիտանական Կայսրության Ասպետի կոչման էր արժանացել, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ էր ու երկրի առողջապահության նախարար, Ղազանչյանի մասին ասել է. «Ես մեծ հպարտություն զգացի, երբ իմացա Ղազանչյանի մասին։ Բրիտանիայում նրա մասին լեգենդներ են պատմում, երազում էի, որ մի օր կկարողանամ շարունակել աշխատանքս հայրենակցիս սահմանած պատշաճ նակարդակով։ Նրա աշխատանքները ժամանակակից պլաստիկ վիրաբուժության աստվաշունչն են»։

Իսկ երբ Զիգմունդ Ֆրոյդի մոտ քաղցկեղ հայտնաբերեցին, այնուհետև նրա ծնոտը հիվանդությունից վնասվել էր, Ղազանչյանը վիրահատեց հոգեբանին։ Վիրահատությունն այնքան հաջող էր արվել, որ Ֆրոյդը դրանից հետո նորից կարողացավ խոսել և բժշկին անվանեց «Հրաշագործ»։

Լրահոս
0