00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհի քաղաքացի, բայց արյունով և համոզմունքներով հայ. «Պարոն 5%»–ի հիշատակին

© Public domainФинансист, промшленник и филантроп Галуст Гюльбенкян
Финансист, промшленник и филантроп Галуст Гюльбенкян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն ինչ իրեն էր պատկանում, պետք է լավագույնը լիներ. այդպես էր իր համար որոշել Գալուստ Գյուլբենկյանը։ Հայտնի «Պարոն 5%»–ը ծնվել է 1869 թվականի մարտի 23-ին (որոշ աղբյուրների համաձայն` 29-ին,) Կոստանդնուպոլսում. պորտուգալահայ գործարարի և բարեգործի ծննդյան օրը նրա մասին հոդված է ներկայացնում Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Ֆինանսիստ և նավթային մագնատ, բարեգործ և կոլեկցիոներ` նման մասշտաբի կերպարներ հարյուրամյակը մեկ չեն ծնվում։ Նա ծնվել է հարուստ ընտանիքում, որն իր ունեցվածքը դիզել էր առևտրով զբաղվելով (հիմնականում` նավթի և գորգերի) և բավականին իմաստուն էր` որդուն լավ կրթություն տալու համար։ Եվ որդին արդարացրեց նրանց սպասումները`բավական ընդունակ աշակերտ լինելով։ Նա ֆրանսիական վարժարան ու անգլիական քոլեջ ավարտեց։ Բնականաբար` Լոնդոնի արքայական քոլեջը։

Аво Увезян - Sputnik Արմենիա
Պարոն նախագահ, այդ դուք եք իմը ծխում. ինչպես է հայ մագնատը «տեղը դրել» ԱՄՆ նախագահին

XIX դարի վերջին օսմանները հայկական ջարդերի հերթական ալիքը սկսեցին, և ընտանիքը մեկնեց Եգիպտոս` Կահիրե։ 30 տարեկանում արդեն կրտսեր Գյուլբենկյանը բավական լավ ունեցվածք ուներ, որը նա կարողացել էր ստեղծել հոր տված 30 հազար անգլիական ֆունտ նախնական կապիտալը խելացի ձևով օգտագործելով։ Բարեբախտաբար, կարիք չկա, որպեսզի ծնողները Գալուստին խորհուրդ տան «խելացի ծախսել գումարը»։

Չնայած ջարդերին, երիտասարդ ունևորը դարձավ թուրքական ազգային բանկի բաժնետոմսերի գրեթե մեկ երրորդի սեփականատերը. այն Թուրքիայի նավթային ընկերությունում մշտական 15% մասնաբաժին էր երաշխավորում։ Բացի այդ Գյուլբենկյանը Ֆրանսիայում և Բրիտանիայում օսմանների դեսպանատների տնտեսական խորհրդատու դարձավ, 1902 թվականին անգլիական հպատակություն ստացավ, ինչը նրան լրացուցիչ անվտանգություն ապահովեց։

Գյուլբենկյանի ակտիվ ներգրավվածությունը նավթային բիզնեսում և, հատկապես, դրա վերափոխման հարցում Առաջին համաշխարհային պատերազմից հետո դեռ երկար էր շարունակվում. նա ամեն ինչ այնպես դասավորեց, որ առաջատար մերձարևելյան նավթային ընկերությունները 1914 թվականին նրան էին տալիս, ընդհանուր առմամբ իրենց ակտիվների 5%–ը, այստեղից էլ առաջացել է նրա հայտնի մականունը։ Ինչ–որ անհասկանալի կերպով Գյուլբենկյանը միշտ կռիվներից վեր էր մնում` ղեկավարելով այն և վերևից նայելով։ Այդ պատճառով իրավունք ուներ ասելու, որ նավթարդյունաբերողները «կատուների են նման. իրենց ճիչերից երբեք չես հասկանա` կռվում են նրանք, թե՞ սիրով զբաղվում»։

Микаэл Арамянц - Sputnik Արմենիա
Արամյանցի խելահեղ ճակատագիրը, կամ միլիոնատիրոջ դավաճան կանայք

Այնուհետև, լուրջ բարեգործություն` «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունից», որի նախագահն էր նա։ Նույնիսկ ոչ թե լուրջ, այլ աննախադեպ. չէ՞ որ Թուրքիայում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Հորդանանում կառուցվում ու բացվում էին բազմաթիվ հայկական դպրոցներ և հիվանդանոցներ, հայկական եկեղեցիներ` Միջին արևելքում, Իրաքում և Լիբանանում` ամենուր, որտեղ նշանավոր հայկական համայնքներ կային։

1929 թվականին Երուսաղեմում Գյուլբենկյանը հայկական պատրիարքարանի հայտնի գրադարանը կառուցեց և մշտական վարձակալություն սահմանեց, որի գումարը, Գյուլբենկյանի կտակի համաձայն, վճարվում էր նաև նրա մահից հետո։ Դեռ իր ծնողների հանգանակությամբ կառուցած Կոստանդնուպոլսի Սուրբ Փրկիչ հիվանդանոցը շարունակում էր վայելել նրա շռայլ հովանավորությունը։

Եվ վերջապես, նրա հայտնի կոլեկցիաները, որոնք դեռ մանկուց էր հավաքում` հունական մետաղադրամներ, ինչը ժամանակի ընթացքում արժևորվել էր։ Գյուլբենկյանը խորհրդային իշխանություններին համոզում էր չվաճառել Էրմիտաժի գլուխգործոցները։ Մասամբ հաջողվեց, բացի այդ նրանց փորձեց հետ կանգնեցնել նաև Հովսեփ Օրբելին, ինչ-որ բան Լենինգրադում մնաց… Սակայն մի շարք ցուցանմուշներ ամեն դեպքում վաճառվեցին։

ԽՍՀՄ պետական բանկի վարչության նախագահ Պյատակովին գրված նամակում Գյուլբենկյանը, մասնավորապես, գրում էր. «Դուք, հավանաբար, հիշում եք, որ ես միշտ խորհուրդ եմ տվել ձեզ և շարունակում եմ խորհուրդ տալ չվաճառել ձեր թանգարանային արժեքները, սակայն եթե ամեն դեպքում Դուք մտադիր եք վաճառել այն, ապա ինձ տվեք նախապատվությունը` հավասար գումար առաջարկելու դեպքում և խնդրել էի ինձ տեղյակ պահել, որ մտադիր եք վաճառել։

Фотографии Леонида Енгибарова - Sputnik Արմենիա
Ծաղրածու, որ շատերին ստիպում էր արտասվել. Վիսոցկու սիրելի Ենգիբարովը

Հրապարակայնորեն արդեն բոլորը խոսում են այդ վաճառքի մասին, որն, իմ կարծիքով, մեծ վնաս են հասցնում Ձեր հեղինակությանը։ Հավանաբար, Ամերիկայում Ձեզ կհաջողվի ավելի բարձր գին ստանալ, քան ես եմ առաջարկում։ Սակայն նման կերպ իրականացրած գործարքների ոչ շահավետ լինելը, այնքան էական է հեղինակության, քարոզչության և հրապարակայնության տեսանկյունից, որ ինձ միայն մնում է զարմանալ, որ Դուք գնում եք այդ գործարքներին։ Վաճառեք, ինչ ցանկանում եք, սակայն ոչ այն, ինչ գտնվում է թանգարանի ցուցանմուշների թվում։ Վաճառել այն, ինչը ազգային արժեք է կազմում, լուրջ ախտորոշման հիմք է տալիս»։

Ախտորոշումն իսկապես լուրջ էր, քանի որ միայն Գյուլբենկյանը Էրմիտաժից ձեռք բերեց XVIII դարի ֆրանսիացի վարպետների ոսկե և արծաթե գործերը, ֆրանսիացի Ռիզեների կարմիր փայտից պատրաստած գույքը, Ռոբերի, Բոութսի, Ռուբենսի, Տերբորխի, Վատտոյի և Լակրեի կտավները, Գուդոնի «Դիանա» քանդակը (այն ժամանակին պատկանում էր Եկատերինա II–ին)։ Դե իհարկե, նաև մեծն Ռեմբրանտի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ծերունու դիմանկարը»։

Այնուհետև Լիսաբոնն էր` որոշակի առումով Գյուլբենկյանի վերջին սերը։ Պորտուգալիայի մայրաքաղաքում նա անցկացրեց իր կյանքի վերջին տարիները, որտեղ էլ և հեռացավ կյանքից։ Մահից երկու տարի առաջ նա կտակ գրեց, որի համաձայն Լիսաբոնում հիմնադրամ էր ստեղծվել նրա թանկարժեք հավաքածուն պահպանելու համար։ Գյուլբենկյանը հիմնադրամին ավելի քան 2.5 մլրդ դոլար թողեց և տարեկան 102 մլն դոլարի բյուջե ապահովեց։

Մահացավ նա Լիսաբոնում, սակայն հուղարկավորեցին Լոնդոնում` նրա կողմից կառուցած Սուրբ Սարգիս եկեղեցում։ Աշխարհի քաղաքացի, Մեծ Բրիտանիայի հպատակ, հայ` արյունով և համոզմունքներով։

Լրահոս
0