00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կեմերովոյի հետքերով, ինչպիսի՞ն է վիճակը Երևանի առևտրի կենտրոններում

CC BY-SA 3.0 / Serouj Ourishian / Dalma Garden Mall in Yerevan, with Mount Ararat in the backgroundТорговый центр "Далма Гарден Мол"
Торговый центр Далма Гарден Мол - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ԱԻՆ-ն ակտիվորեն ուսումնասիրում է հակահրդեհային անվտանգության համակարգերը Երևանի բազմամարդ օբյեկտներում։ Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե այդ առումով ինչ վիճակ է տիրում Երևանի խոշոր առևտրի կենտրոններում։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Կեմերովոյի ողբերգությունը ցնցել է ոչ միայն Ռուսաստանի հասարակությանը։ Սարսափելի աղետից հետո Հայաստանում նույնպես սկսել են մտածել այն մասին, թե որքանով են անվտանգ բազմամարդ օբյեկտները և որքան է հավանական, որ այստեղ ևս նման բան կարող է տեղի ունենալ։ Խոսքը միայն ԱԻՆ-ի նման պետական կառույցների մասին չէ, այդ օբյեկտների տերերը, հնարավոր է, առաջին անգամ են լրջորեն սկսել ուսումնասիրել հարցը։

Цветы и игрушки у Посольства РФ в Армении - Sputnik Արմենիա
«Երեխան երեխա է». Երևանում մարդիկ ծաղիկներ ու խաղալիքներ են դնում ՌԴ դեսպանատան մոտ

Ինչ էլ որ լինի, Հայաստանի ԱԻՆ աշխատակիցները այժմ ստուգումներ են անցկացնում Երևանի խոշոր առևտրի կետերում։

Ինչպես պատմեց Sputnik Արմենիայի թղթակցին ԱԻՆ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը, Երևանի մի շարք օբյեկտներում արդեն իրականացվել են ստուգումներ։

«Դրանց շարքում են Yerevan Mall, Dalma Garden Mall, Rio Mall, «Տաշիր» առևտրի կենտրոնները, Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկա» սուպերմարկետը։ Հենց հիմա ստուգումներ են անցկացվում «Փեթակ» և «Սուրմալու» առևտրի կետերում։ Ընդհանուր առմամբ մենք ստուգել ենք ութ նման օբյեկտ։ Դրանցում հակահրդեհային անվտանգության համակարգի հետ կապված վիճակը տարբեր է։ Ինչ-որ տեղ հուսադրող է, մեկ այլ տեղ` ոչ այդքան, իսկ որոշ վայրերում ամեն ինչ բավական վատ է», — ասաց նա։

Հայրապետյանի խոսքով` համեմատաբար լավ վիճակում են Rio Mall-ը, Dalma-ն, իսկ վատ վիճակում` Տաշիրը և Մաշտոցի պողոտայի «Փակ շուկա»-ն։

Նրա խոսքով` «Տաշիրում» արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, այնտեղ ուղղակի բացակայել են հակահրդեհային անվտանգության համակարգերը` հակահրդեհային ազդանշանային համակարգը, հրդեհաշիջման, հակածխային պաշտպանությունը, կրակը հանգցնող սարքերի քանակը չէր համապատասխանում սահմանված չափորոշիչներին, չկան հատուկ ելքեր։

Президент РФ В. Путин почтил память погибших при пожаре в Кемерове - Sputnik Արմենիա
Պուտինը հանցավոր անփութություն է որակել Կեմերովոյի ողբերգության պատճառը

«Երկրորդ հարկում դրանք ուղղակի բացակայում են։ Դա շատ լուրջ խախտում է, որը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում», — ասաց պաշտոնյան։

«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների վերաբերյալ եզրակացություն առայժմ չկա, քանի որ այդ վայրերում ստուգումները շարունակվում են։

Խախտումներ հայտնաբերելու դեպքում ԱԻՆ աշխատակիցները պատկան մարմիններին ուղարկում են ծանուցումներ։ Եթե որոշակի ժամանակահատվածում խախտումները չվերացվեն, ապա նրանց կենթարկեն վարչական պատասխանատվության։

Հայրապետյանը նշեց, որ շատ թե քիչ նոր օբյեկտներում անվտանգությունն ավելի բարձր է, քանի որ մարդիկ մեծ գումարներ են ծախսում դրանք կառուցելու համար։

«Սեփականատերերն ուշադրություն են դարձնում հակահրդեհային անվտանգությանը, քանի որ ոչ ոք չի ցանկանում կորցնել իր ներդրումները հրդեհի պատճառով», — ասաց նա։

Հայրապետյանը հավելեց, որ շինարարական նորմերը միշտ ենթադրում են հակահրդեհային անվտանգության չափորոշիչների պահպանում, համակարգերի առկայություն, սակայն եթե երկար ժամանակի ընթացքում դրանք չեն վերանորոգվում, ապա դուրս են գալիս շարքից։ Այդ դեպքում դրանց առկայությունը դեռ անվտանգության երաշխիք չէ։

Ինչ վերաբերում է ստուգումների հաճախականությանը, ապա ըստ Հայրապետյանի` դա կախված է օբյեկտի ռիսկի աստիճանից։

«Կախված նրանից, թե որքան ռիսկային է այս կամ այն օբյեկտը, այն կարող է ստուգվել հինգ կամ երկու տարին մեկ անգամ և կամ ամեն տարի։ Օրինակ` թերթերի կրպակը մենք ստուգում ենք հինգ տարին մեկ անգամ, իսկ ատոմակայանը` ամեն տարի։ Այդ կարգը կարող է փոխվել միայն վարչապետի հանձնարարությամբ», — ասաց նա։

Իր հերթին Rio Mall առևտրի կենտրոնի մենեջեր Արմինե Խաչատրյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դեռ մինչև առևտրի կենտրոնի բացումը (2017թ.-ի նոյեմբերի 13) ԱԻՆ աշխատակիցները ստուգել են անվտանգության բոլոր անհրաժեշտ համակարգերի առկայությունը, դրանից հետո միայն բացման թույլտվություն տվել։

Пожар в торговом центре «Зимняя вишня» в Кемерово - Sputnik Արմենիա
«Մայրիկիս ասեք, որ սիրում եմ իրեն».Կեմերովոյի հրդեհի զոհ է դարձել դպրոցի մի ամբողջ դասարան

«Առևտրի կենտրոնի շինարարության ժամանակ օգտագործվել են նորագույն տեխնոլոգիաներ, մեծ ուշադրություն է դարձվել անվտանգության համակարգին։ ԱԻՆ-ը ստուգել է մինչև բացումը, սակայն Կեմերովոյի ողբերգական դեպքերից երկու օր անց ԱԻՆ աշխատակիցները կրկին ստուգել են համակարգը։ Եզրակացության համաձայն` համակարգը համապատասխանում է անհրաժեշտ նորմերին», — ասաց նա։

Ինչ վերաբերում է կինոթատրոնին, ապա Խաչատրյանի խոսքով` առևտրի կենտրոնի ելքից դռնից բացի կա նաև արտաքին դուռ։

Yerevan Mall-ի մարքեթինգային տնօրեն Շուշան Ավակիմյանն ասաց, որ առևտրի կենտրոնում անխափան գործում է հակահրդեհային ազդանշանային համակարգը, հրդեհաշիջման համակարգը, հակածխային պաշտպանությունը։

Նրա խոսքով` համապատասխան աշխատակիցները մշտապես հետևում են հակահրդեհային անվտանգության համակարգին։

2015թ.-ի հուլիսին Հայաստանի ձեռնարկություններում ստուգումները սահմանափակվել են վարչապետի որոշմամբ։ Հակահդեհային և այլ ստուգումներ կարող են անցկացվել միայն վարչապետի գրավոր կարգադրությամբ (բացառություն է արվել միայն հարկային և մաքսային ստուգումների համար, ինչպես նաև մանկապերտեզներում և դպրոցներում ստուգումների)։ Բայց այս տարի ստուգումները կընդլայվեն։

Հիշեցնենք, որ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհը բռնկել էր մարտի 25-ին։ Վերջին տվյալներով` զոհվածների թիվը 64 է, որոնցից շատերը երեխաներ են։ Կեմերովոյի մարզի իշխանություններն ու իրավապահ մարմինները ստուգում են 78 մահացածի մասին տվյալները։

Լրահոս
0