00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մայրիկիս ասեք, որ սիրում եմ իրեն».Կեմերովոյի հրդեհի զոհ է դարձել դպրոցի մի ամբողջ դասարան

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցПожар в торговом центре «Зимняя вишня» в Кемерово
Пожар в торговом центре «Зимняя вишня» в Кемерово - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հրդեհին պատանդ մնացած երեխաները կինոթատրոնից գրում ու զանգահարում էին հարազատներին` հրաժեշտ տալու համար։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում անհետ կորածների թվում են Կեմերովոյի մարզի Տրեշևսկի փոքր գյուղից 8 երեխա, որոնք սովորում էին 5–րդ դասարանում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Կիրակի օրը նրանք դասղեկի հետ էքսկուրսիա էին գնացել մարզկենտրոն. այդկերպ մանկավարժներն ու ծնողները որոշել էին շնորհավորել նրանց գարնանային արձակուրդների կապակցությամբ։ Սակայն ուղևորությունն իսկական մղձավանջի է վերածվել։

Торговый центр горит в Кемерово. Кадры с места ЧП - Sputnik Արմենիա
Կեմերովոյում բռնկված հրդեհի պատճառով ավելի քան 50 մարդ է զոհվել. ԶԼՄ

Երեկոյան տեղի ժամանակով ժամը 5-ի մոտակայքում երեխաները սկսել են զանգահարել հարազատներին և ասել, որ նրանք գտնվում են այրվող կինոթատրոնում, շնչահեղձ են լինում և չեն կարողանում դուրս գալ։ Ինչպես պարզվեց, նրանք գնացել էին «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում գտնվող կինոթատրոն մուլտֆիլմ դիտելու։

Հրդեհի բռնկման պահին կինոթատրոնի հիմնական ելքերը արգելափակվել էին կրակով, և երեխաները լացելով ասում էին, որ չեն կարողանում դուրս գալ. նրանք հրաժեշտ էին տալիս հարազատներին։ Մինչև այս պահը նրանց ճակատագրերը պարզ չեն։

«16:11–ին, հրդեհի բռնկումից հետո, կինոթատրոնից զանգահարեց զարմիկս` Վիկան։ Նա ասաց, որ ամբողջն այրվում է, կինոթատրոնի դռներն արգելափակվել են։ Չեմ կարողանում դուրս գալ, շնչել չեմ կարող։ Ես նրան ասում եմ. «Վիկա, հանի՛ր ամեն ինչ, շնչի հագուստի մեջ»։ Նա ասում է. «Մայրիկին փոխանցի՛ր, որ ես նրան սիրում եմ։ Փոխանցիր բոլորին, որ ես նրանց սիրում եմ» և դրանից հետո անջատվեց կապը», – պատմում է Եվգենյա Հովհաննիսյանը։

Սոցցանցերում տարածվել է աղջիկներից մեկի նամակագրությունն ընկերների հետ. «Մենք այրվում ենք։ Գուցե էլ չհանդիպենք», – հասցրել է գրել Մաշան։

Կազանից 11-ամյա Մայան, որը նույնպես հայտնվել էր հրդեհի ծուղակում, սոցցանցի իր էջում գրել է «Սա վերջն է». դպրոցականի անունը դեռ անհետ կորածների ցուցակում է։

Շենքում չի միացել հակահրդեհային համակարգը, և ներսում գտնվող մարդիկ իմացել են արտակարգ իրավիճակի մասին, երբ էվակուացիայի ժամանակ գրեթե չի մնացել։ Բացի այդ, հրդեհի էպիկենտրոնում հայտնված կինոթատրոնի դռները արգելափակվել էին և մարդիկ չէին կարողանում դուրս գալ։

Տրեշևսկի գյուղի 5-րդ «Ա» դասարանի դասղեկը կարողացել է փրկվել։ Նա հրդեհի պահին կինոթատրոնի դահլիճում չի եղել, այլ շրջել է առևտրի կենտրոնով։

Վերջին տվյալների համաձայն` Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի հետևանքով անհետ կորածների թիվը հասնում է 70-ի։ Այլ տվյալների համաձայն` 53 մարդ է զոհվել։

Լրահոս
0