00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքը դիվանագիտական պատերազմ է հայտարարել. որքանո՞վ դա կազդի Հայաստանի վրա

© AFP PHOTO / KAREN MINASYAN Армянские военнослужащие
Армянские военнослужащие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կվախեցնի՞ արդյոք ԵԱՏՄ երկրներին Արևմուտքի կողմից Ռուսաստանին հայտարարված «դիվանագիտական պատերազմը», և ինչպե՞ս կզարգանա իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում, խորհրդածում է Sputnik Արմենիայի վերլուծաբանը։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Արևմուտքը չի դիմացել և հատել է խորհրդանշական կարմիր գիծը, որին կարող է հաջորդել պատերազմը

Բառացիորեն օրերս գրել էինք այն մասին, որ, չնայած Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականությանը ԵԱՏՄ-ի «լոկոմոտիվի» դեմ (խոսքն, իհարկե, Ռուսաստանի մասին է), վերջին մի քանի տարիների ընթացքում ԵԱՏՄ-ի թափանիվն ուժեղ է պտտվել, և հիմա հազիվ թե հաջողվի կանգնեցնել այն նախկին մեթոդներով։ Ճիշտ էլ կանխատեսել էիք…

Саммита глав государств и правительств G7 (26 мая 2017). Сицилия, Италия - Sputnik Արմենիա
Արևմուտքի դեմարշը. ի՞նչ է թաքնված Ռուսաստանի դեմ դիվանագիտական գործողությունների հետևում

Հավանաբար Արևմուտքը համոզվել է, որ պատժամիջոցների քաղաքականությունը, որը նա որդեգրել է չորս տարի առաջ, ցանկալի արդյունք չի տվել։ Ռուսաստանի նկատմամբ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները չեն կարողացել կանգնեցնել ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների զարգացումը։

Ավելին, նրանք հնարավորություն են տվել միության անդամ հինգ երկրներին նոր հնարավորություններ ստանալ՝ առաջին հերթին ռուսական սպառողական շուկայում։ Վերջին հաշվով նրանք հենց դրանից էլ օգտվել են` 2017թ.-ի արդյունքներով գյուղատնտեսության և նույնիսկ թեթև արդյունաբերության ոլորտներում տալով լավ ցուցանիշներ։

Երևի հենց այդ դրական միտումները, չնայած Ռուսաստանի նկատմամբ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին, ստիպել են Արևմուտքին հատել ֆինանսատնտեսական և բացահայտ քաղաքական, դիվանագիտական պատժամիջոցների միջև հակազդեցության նուրբ գիծը, որին կարող է հետևել բացահայտ դիմակայության վտանգը։

Պետք է հարգանքի տուրք մատուցել Արևմուտքին, որ նա մինչև վերջ փորձել է զսպել իրեն։ Չնայած նույնիսկ նրան, որ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները բավական ծանր են անդրադարձել եվրոպական երկրների վրա։ Արևմուտքը փորձել է պահել իրեն, երբ Ռուսաստանը հակապատժամիջոցներ է կիրառել, և դա հուզումներ ու դժգոհություն է առաջացրել Շվեյցարիայի և Ֆրանսիայի ֆերմերների շարքում, երբ չեն վաճառվել լեհական խնձորները և իսպանական խամոնը։

Здание МИД РФ - Sputnik Արմենիա
«Սկրիպալի գործը». ԱՄՆ–ն և ԵՄ 14 երկրները արտաքսում են ռուս դիվանագետներին

Բայց արդյունքում Արևմուտքը չդիմացավ և հատեց այդ բավական վտանգավոր կարմիր գիծը, որը բաժանում է ֆինանսատնտեսական պատերազմը քաղաքական-դիվանագիտական պատերազմից, քանի որ անցած չորս տարիներին այդպես էլ չհասավ իր ուզածին։ Իսկ Եվրասիական տնտեսական միությունն այնքան ամուր է ոտքի կանգնել, որ հասկանալի է դարձել` պետք է կիրառել ուրիշ, ավելի արմատական միջոցներ։

Օրինակ՝ դիվանագիտական պատերազմ հայտարարել Ռուսաստանին, որը կարող էր վախեցնել ԵԱՏՄ մյուս անդամներին։ Ընդ որում այնպես վախեցնել, որ նրանք ինքնուրույն հանգեին հետևության` ավելի հեշտ է ենթարկվել Արևմուտքի թելադրանքին, քան պատերազմել Ռուսաստանի կողմից, որը, առաջին հայացքից, մերժված երկիր է դարձել քաղաքակիրթ եվրոպական պետությունների շարքում։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի հետագայում։

Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման հաջորդ փուլն ուղղակիորեն կարող է վերաբերել Արցախին

Կազդե՞ն արդյոք Ռուսաստանի դեմ կիրառվող արմատական մեթոդները հինգ երկրների վրա` միավորված ԵԱՏՄ շրջանակում։ Թվում է, թե Արևմուտքն այստեղ էլ է ուշացել։ Թեկուզ այն պատճառով, որ երկրները, որոնք, պատկերավոր ասած, զգացել են «տնտեսական առաջընթացի համը» (թեկուզ ոչ այդքան մեծ) և անցած 30 տարիների ընթացքում միայն հետընթաց են ապրել, արդեն չեն համաձայնի նախկինի նման գոյությունը քարշ տալուն։

Высылаемые из Великобритании российские дипломаты - Sputnik Արմենիա
Սկրիպալի պատճառով արտաքսվող դիվանագետները լքեցին Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը

Այլ հարց է, որ լուրջ վտանգ կա։ Եթե «դիվանագիտական» պատերազմն էլ չազդի Ռուսաստանի վրա, իսկ ԵԱՏՄ-ը շարունակի զարգանալ թեկուզ նույն տեմպերով, ինչ մինչև հիմա, ապա Արևմուտքում որոշ ուժեր ավելի վտանգավոր տարբերակներ կկիրառեն` ինտեգրացիոն գործընթացներին հակազդելու համար։

Իրերի նման դասավորության դեպքում հաջորդ թիրախը կարող է լինել ԵԱՏՄ հինգ երկրներից այն պետությունը, որն ունի ամենավտանգավոր աշխարհաքաղաքական իրավիճակը։

Հենց Հայաստանը, որը երկու կողմից շրջապատված է անբարյացակամ հարևաններով (ինչպես հասկանում եք, խոսքը Թուրքիայի և Ադրբեջանի մասին է) և չունի ընդհանուր սահմաններ ԵԱՏՄ երկրների հետ, կարող է կատարյալ թիրախ դառնալ ԵԱՏՄ-ի վրա հաջորդ հարվածի համար։

Արդյունքում արցախյան հակամարտության գոտում իրավիճակը կարող է սրվել՝ ընդհուպ մինչև դիմակայության թեժացում և ակտիվ ռազմական գործողությունների սկիզբ։ Կարելի է չկասկածել, որ քաղաքականության մեջ նման թեժացումը սադրելու բազմաթիվ տարբերակներ կան, օրինակ՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջոցով (ինչպես եղել է 2016թ.-ի ապրիլին)։

Եվ նույնիսկ Արևմուտքի գաղափարական և քարոզչական «նորարարությունները» պետք չեն, որպեսզի այդ ամենի մեղքը բարդեն Ռուսաստանի վրա։

Министр иностранных дел России Сергей Лавров - Sputnik Արմենիա
Ռուսաստանը չի հանդուրժի «Արևմուտքի երկրների անպատկառությունը» և պատասխան կտա. Լավրով

Այդ ժամանակ` 2016-ի ապրիլին, չստացվեց։ Ռուսաստանին հաջողվեց լուրջ քաղաքական և դիվանագիտական ջանքերի շնորհիվ սկզբնական փուլում կանգնեցնել ռազմական դիմակայությունը, իրավիճակի թեժացումը։ Բայց կհաջողվի՞ արդյոք դա անել հաջորդ անգամ, եթե շահագրգիռ կողմերը կրկին սադրեն արցախյան հակամարտության թեժացումը։ Երաշխիքներ չկան, քանի որ ռուսական դիվանագիտությունն այժմ լուրջ հարված է ստացել Արևմուտքից։

Առաջին հերթին Հայաստանի համար հենց դրանով է վտանգավոր քաղաքական ասպարեզում ստեղծված իրավիճակը` կապված ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրամիության մի շարք երկրների կողմից Ռուսաստանին հայտարարված դիվանագիտական պատերազմի հետ։ Եվ եթե այդ դիվանագիտական պատերազմն արդյունքում վերածվի իսկական պատերազմի, ապա հավանականությունը մեծ է, որ այն կսկսվի հենց Հարավային Կովկասում։

Լրահոս
0