00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքի դեմարշը. ի՞նչ է թաքնված Ռուսաստանի դեմ դիվանագիտական գործողությունների հետևում

© AFP 2024 / MANDEL NGANСаммита глав государств и правительств G7 (26 мая 2017). Сицилия, Италия
Саммита глав государств и правительств G7 (26 мая 2017). Сицилия, Италия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների միասնական դիվանագիտական դեմարշը, երբ միանգամից մոտ երկու տասնյակ պետություններ հսկայական թվով ռուս դիվանագետների արտաքսեցին, իսկապես կարող է զարմացնել շատերին։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Ստեղծված իրավիճակը բազմաթիվ հետաքրքիր խոհեր է ծնում։ Թեկուզ այն առումով, որ եվրոպական երկրների այդպիսի «միանական պոռթկումն» ու ԱՄՆ-ի հետ համակարգումը կազմակերպելու համար շատ ժամանակ է անհրաժեշտ եղել։ Մեր մեջ ասած` արևմտյան դիվանագիտության ղեկավարությունը ոչ միայն հանգստյան օրերին, այլ նաև բոլոր նախորդ օրերին այդ ժամանակը չի ունեցել։

Եվ նույնիսկ մարտի 4-ից հետո, երբ Սոլսբերիում թունավորվեց Սկրիպալը, այդքան լայնածավալ ակցիա, նման կտրուկ դիվանագիտական դեմարշ կազմակերպելու համար այդքան շատ ժամանակ չի եղել։ Չէ՞ որ վերջին հաշվով Սոլսբերիում տեղի ունեցած ողբերգությանը հաջորդած քսան օրը չափազանց քիչ է` նման սկանդալային դիվանագիտական որոշում ընդունելու համար։

Владимир Джабаров - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ն նմանատիպ նվեր կստանա. Ջաբարովը` ռուս դիվանագետների արտաքսման մասին

Ստացվում է, որ արևմտյան երկրների դիվանագիտական կառույցներում կազմակերպչական գործընթացներն այնպես են կարգավորված, ինչպես ոչ մի այլ տեղ (ինչն իրականում բացառված չէ)։

Կամ (ինչն ավելի հավանական է) միաժամանակ նման թվով ռուս դիվանագետներ վտարելը նախօրոք էր ծրագրված` «Սկրիպալի գործից» առաջ, և Բրիտանիան դիմել է իր արևմտյան դաշնակիցներին և ընկերներին` կոչ անելով դիվանագիտական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։

Փաստորեն կարելի է հանգել հետևության (և միաժամանակ մեղք չգործել ո՛չ տրամաբանության, ո՛չ ճշմարտության դեմ), որ ամբողջ գործողությունը կազմակերպվել է ավելի շուտ, քան եվրոպական երկրների ներկայացուցիչները բարձր ամբիոններից սկսեցին խոսել այն մասին, որ պատրաստ են աջակցել Բրիտանիային ու արտաքսել ռուս դիվանագետներին։

Այսինքն նման լայնածավալ գործողությունը մանրամասն ծրագրված և հաշվարկված է եղել դեռ այն ժամանակ, երբ նոր-նոր էին սրվում Ռուսաստանի և Արևմուտքի փոխհարաբերությունները։ Ծրագրվել է, ասենք, որպես պահեստային տարբերակ, որին անհրաժեշտության դեպքում կարող էին «միահամուռ» դիմել արևմտյան երկրները, երբ միջազգային քաղաքական հարթակներում հարկ լիներ իրավիճակը կտրուկ հասցնել «զգացմունքների եռման» կետի։

Իրականում չարժե խոսել «զգացմունքների եռման» մասին։ Այս ամենն ավելի շատ նման է հատուկ գործողություն անցկացնելու։ Մասնագետները նախօրոք ամեն ինչ ծրագրել են և հաշվարկել Սոլսբերիում թունավորումից առաջ։ Եվ նույնիսկ այն, որ բրիտանական The Times-ը նախօրոք խոսել էր եվրոպական 20 երկրի մասին, որոնք պատրաստ են վտարել ռուս դիվանագետներին, կարող է վկայել միայն այն մասին, որ հենց այն մասնագետներն են ծրագրված «արտահոսք» թույլ տվել, որոնք մանրամասն մշակել են դիվանագետներին արտաքսելու գործողությունը։

Հիմա արդեն կարելի է վստահաբար ասել, որ ռուս դիվանագետներին արտաքսող երկրները պետք է առնվազն 22-ը լինեն (20 եվրոպական պետություններին կարելի է ավելացնել երկու ամերիկյան երկրները` ԱՄՆ-ն և Կանադան)։

Здание МИД РФ - Sputnik Արմենիա
«Սկրիպալի գործը». ԱՄՆ–ն և ԵՄ 14 երկրները արտաքսում են ռուս դիվանագետներին

Իսկ Ռուսաստա՞նը։ Կարելի է գրեթե չկասկածել, որ դիվանագիտական պատասխանը հայելային կլինի, թեև Կրեմլում միշտ փորձում են ղեկավարվել ոչ թե զգացմունքներով, այլ առողջ դատողությամբ։ Բայց սա այն դեպքը չէ, երբ կարելի է, այսպես ասած, ժամանակ ծախսել իրավիճակը լուծելու վրա, երբ արևմտյան երկրները չեն բարեհաճել նույնիսկ ինչ-որ քայլեր անել` Սոլսբերիի թունավորման պատճառները պարզելու և մեղավորներին գտնելու համար։

Ավելին, Ռուսաստանի ԱԳՆ-ն արդեն եվրոպական երկրների այդ քայլն անվանել է ոչ բարեկամական և սադրիչ։

«Այդ երկրների և Լոնդոնի չարաբաստիկ համերաշխության սադրիչ ժեստը առճակատման գծի շարունակություն է` իրավիճակը թեժացնելու համար», — ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

Իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մոռացել հիշեցնել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին (Brexit)։

«Երբ Լոնդոնը դուրս գա ԵՄ-ից, նրան ոչ մի բան չի կապի միասնական արտաքին քաղաքական դիրքորոշման շրջանակում պարտավորությունների հետ։ Եթե ցանկանա, կսկսի մերձեցման կամ, հակառակը, հեռացման խաղ։ Իսկ ահա Եվրամիության երկրները կապված կլինեն հակառուսական համերաշխության խմբակային համաձայնությամբ, որոնք մի ժամանակ պարտադրել էին բրիտանացիները։ Մեկը բոլորին, և բոլորը մեկի տակ. սա Լոնդոնի կողմից Բրյուսելին նվիրած նոր կարգախոսն է», — գրել է Զախարովան իր ֆեյսբուքյան էջում։

Ամեն դեպքում պետք է հասկանալ, որ այս սկանդալից հետո շատ երկար ժամանակ կպահանջվի ՌԴ-ի և Արևմուտքի փոխհարաբերությունները վերականգնելու համար։ Տարիներ, եթե ոչ տասնամյակներ։

Լրահոս
0