00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես թուրքական աղոթագորգը հայ էմիգրանտին հաջողակ գործարար դարձրեց

© Facebook/ Keljik Oriental RugsВосточные ковры Келджик
Восточные ковры Келджик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկայի Մինեսոտա նահանգի ամենամեծ տպաքանակ ունեցող թերթը հոդված է գրել մի հայի մասին, որը ոգեշնչող պատմություն է կերտել ԱՄՆ–ում։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Ամերիկայի Մինեսոտա նահանգի ամենահայտնի Star Tribune թերթում տպագրված պատմությունը սկսվում է նրանից, թե ինչպես է հայն արտաքսվել Արևմտյան Հայաստանից (ժամանակակից Թուրքիայի տարածք — խմբ.)։

«Բեդրոս Քելջիկը, որն այն ժամանակ 15 տարեկան էր, ստիպված է եղել օրական 40 մղոն քայլել։ Պատանի հայը, որն ուզում էր Ամերիկա հասնել, պատռել է շապիկն ու դրանով փաթաթել այտուցված ոտքերը», — գրում է հոդվածի հեղինակ Կուրտ Բրաունը։

Аво Увезян - Sputnik Արմենիա
Պարոն նախագահ, այդ դուք եք իմը ծխում. ինչպես է հայ մագնատը «տեղը դրել» ԱՄՆ նախագահին

Նա մեջբերում է Բեդրոսի խոսքերը, որն իր պատմությունը պատմել էր New York Times-ին տված հարցազրույցում Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց 5 տարի հետո. «Սարսափելի ճանապարհորդություն, որը երբեք չեմ մոռանա։ Վերևից` կիզիչ արև, ներքևից` այրող հող, բայց մենք կանգնելու իրավունք չունեինք։ Երկու օրից մեր կոշիկները պատռվեցին, իսկ շիկացած գետինն անտանելի դարձավ, ստիպված էինք պատռել հագուստը ոտքերը փաթաթելու համար»։

Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, մի քանի օր անց Քելջիկին և նրա երկու ավագ եղբայրներին բանտ նետեցին Եփրատի ափերի մերձակայքում. «Մի մեծ սև անցք, որտեղ տարբերություն չէին դնում մարդասպանների, գողերի և, այսպես կոչված, քաղբանտարկյալների միջև»։

Անցավ տասը տարի։ Արևելյան ափը լքելուց հետո Քելջիկը 1900 թվականին գորգերի մաքրման և վերանորոգման կենտրոն բացեց Սենտ Պոլ քաղաքում (քաղաք ԱՄՆ-ի հյուսիսում, Մինեսոտա նահանգի մայրաքաղաք — խմբ.)։ Շուտով նրա հաճախորդները դարձան երկաթուղային մագնատ Ջեյմս Ջերոմ Հիլն ու Մայոների ընտանիքը Ռոչեսթերից ։

«Նա գործի էր դնում այն ամենը, ինչ կարող էր` ակցենտը, սրամտությունը, երբեք չէր վհատվում», — Բեդրոս Քելջիկի 69-ամյա թոռան` Թոմաս Քելջիկի խոսքերն է մեջբերում հոդվածի հեղինակը։ Թոմասը 1959 թվականին 10 տարեկան է եղել, երբ մահացել է պապը։

Վտարանդի պապի ոգեշնչող պատմության մասին Թոմն ու նրա եղբայրը` Մարկը, պատմել են Մինեսոտայի համալսարանի ժամանակակից հունագիտության տարեգրքում հրապարակած մեծ հոդվածում։

Работа мастера Норика Аствацатурова - Sputnik Արմենիա
Բաքվի հայի «ամերիկյան երազանքը», կամ ինչպես ԱՄՆ-ը ճանաչեց հայկական քանդակադրոշմը

«Ինձ ապշեցնում է այն, ինչ նա արել է 15 տարեկանում, երբ ԱՄՆ է տեղափոխվել ու նույնիսկ անգլերեն չի խոսել», — ասել է թոշակի անցած ուսուցիչ Թոմը։

Կուրտ Բրաունի խոսքով` մոտ 120 տարի է անցել, ինչ Բեդրոսը հիմնել է գորգերի բիզնեսը, բայց Մարկը դեռ շարունակում է զբաղվել ընտանեկան գործով։

«Նրան հաջողությունը ժպտում ու ուղեկցում էր ամենասկզբից, և կարճ ժամանակի ընթացքում նա սկսեց արևելյան գորգեր վաճառել։ Բիզնեսը ֆենոմենալ աճ ունեցավ, և շուտով նա կարևոր տեղ զբաղեցրեց… Նրա գորգերը հայտնի դարձան հյուսիս-արևելքում», — Փոլ Ռոտարիանի խոսքերն է մեջբերում հոդվածի հեղինակը։

Ինչպես գրում է Բրաունը, Բեդրոս Քելջիկը ծնվել է 1874 թվականին Արևմտյան Հայաստանում։

«Նա 11 երեխաներից 8-րդն էր և դաստիարակվում էր Հայ առաքելական եկեղեցու խիստ ավանդույթներով։ 1800-ականների սկզբին Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ը հաստատել էր մի ծրագիր, ըստ որի`հայերին ու քրիստոնյա մյուս փոքրամասնություններին վտարում էին այն տարածքներից, որտեղ նրանք ապրում էին երեք հազարամյակ շարունակ», — նշում է հոդվածի հեղինակը։

«Բազմաթիվ անգամ թվացել է, թե Բեդրոս Քելջիկը կորցրել է ամեն ինչ», — գրում են նրա թոռները` մանրամասն նկարագրելով պապի գաղթելու առաջին անհաջող փորձը, Բոստոնում գործազրկության ժամանակահատվածը, որտեղ նա նույնիսկ տանիք չի ունեցել, ինչպես նաև նրա բիզնեսը Նյու Յորքում, որը փլուզվեց Մեծ ճգնաժամի տարիներին։

«Նա կյանքում շատ ցավ է տեսել, բայց ամեն անգամ աշխատանքին է վերադարձել լավատեսությամբ լցված և պատրաստ նոր մարտահրավերներին», — ընդգծում են Քելջիկները։

Բրաունի խոսքով` որպես գորգավաճառ նա հաջողության է հասել, երբ կորցրել է Բոստոնի գործարանում իր աշխատանքը։

«Հենց այդ ժամանակ նա նկատեց, որ թուրքական աղոթագորգը Բոստոնի գորգերի խանութում թարս է կախած, և ներս մտավ` խանութի տիրոջն այդ մասին հայտնելու։ Խանութի տերը, երիտասարդի ուշադրությունից տպավորված, ոչ միայն աշխատանքի վերցրեց նրան, այլև օգնեց հեղինակավոր բուհ ընդունվել։ Ավելի ուշ նա թողեց ուսումը, այնուհետև Չիկագոյում իրավաբանական դպրոց ընդունվեց», — նշում է նա։

Малберри-стрит, Нью Йорк, США 1900-е годы. - Sputnik Արմենիա
Հաջողությունը չի փչացրել Լեո Դարդարյանին. ամերիկյան պարբերականը` հայ գործարարի մասին

Բրաունը նաև ավելացնում է, որ Բեդրոսը Մինեսոտա է տեղափոխվել 1899 թվականի վերջին` համոզվելով, որ այնտեղ գորգերի մեծ շուկա դուրս կգա։

«Փոքր խանութ վարձակալելով Սենտ Պոլի կենտրոնում ամսական 15 դոլարով` նա սկսել է գորգեր մաքրել և նորոգել։ Մի օր հայտնի իրավաբաններից մեկը նրան 5 դոլարով հին կեղտոտ գորգ է վաճառել։ Մեկ շաբաթ անց, խանութի կողքով անցնելիս, նա խանութի ցուցափեղկում ճոխ գորգ է տեսել»։

«Դե ի՞նչ, այժմ ձեզ դո՞ւր է գալիս ձեր գորգը», — հարցրել է Բեդրոսը։ Ապշած իրավաբանը չի հավատացել, որ դա այն նույն գորգն է և Քելջիկի բիզնեսում մի քանի հազար դոլարի ներդրում է արել», — պատմում է հոդվածի հեղինակը։

Բեդրոսն ամուսնացել է 1911 թվականին Զաբել անունով մի կնոջ հետ։ Զույգը երեք երեխա է լույս աշխարհ բերել։

1920 թվականին նա երկրորդ խանութն է բացել, այս անգամ արդեն Մինեապոլիսում։ Շուտով նրա գորգերը զարդարել են տարածաշրջանի գրեթե բոլոր տների հատակները։

Բեդրոսը մեկնել է Չիկագո, Լոս Անջելես և Նյու Յորք, որտեղ 1929 թվականին ֆոնդային շուկայի անկումը ձախողել է նրա գործարքները։ Նա Մինեապոլիս է վերադարձել 1930-ականներին, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջ։ Գործարարը 85 տարին չբոլորած մահացել է թոքերի քաղցկեղից։

Լրահոս
0