00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարոն նախագահ, այդ դուք եք իմը ծխում. ինչպես է հայ մագնատը «տեղը դրել» ԱՄՆ նախագահին

Բաժանորդագրվել
Ավո Ուվեզյանը 2017թ–ի մարտի 22–ին նշել է ծննդյան 91–րդ տարեդարձը և մի քանի օր անց հանգիստ հեռացել այս անցավոր աշխարհից։ Նա երաժշտության և նրբաճաշակ սիգարների կենդանի պատմություն էր` անկոտրում և չվհատվող, բայց նրա հայացքում միշտ ինչ–որ տխրություն էր զգացվում, հիշում է Sputnik–ի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Ընտանիքը հասցրել է օսմաններից մազապուրծ փախչել Լիբանան հայտնի ողբերգական իրադարձությունների ժամանակ, և 1926թ-ին լույս աշխարհ է եկել Ավոն` ի ծնե Կոյումջյան։ Ուվեզյան ազգանունը, որով նրան գիտեր աշխարհը, կեղծանուն է։ Ավոյի հորն անվանել են «մոծակ» (Մարաշի հայկական բարբառով հնչում է «ուվեզ»), այդպես մականունը դարձել է ապրանքանիշ։

Лазарь Серебряков - Sputnik Արմենիա
Ինչպես թշնամու հարգանքին արժանացած Արծաթագործյանը հիմնեց Նովոռոսիսկը

Հայրը մահացել է 1942թ-ին, երբ Ավոն արդեն իր խումբն է ունեցել, որը հայտնի է եղել Լիբանանում։ Նա կարողացել է մի կերպ պահել ընտանիքը։ Խումբը նույնիսկ հյուրախաղերով շրջել է Մերձավոր Արևելքում, ինչին նպաստել են նաև Ավոյի անհավանական լեզվաբանական ընդունակությունները. այդ տարիքում նա ազատ խոսել է վեց լեզվով, այդ թվում` պարսկերեն։

Դրա շնորհիվ էլ Թեհրանում ազատ շփվել է շահ Ռեզա Փեհլևիի հետ, որին շատ են դուր եկել երիտասարդ երաժիշտները, և նա մշտապես հրավիրել է նրանց` համերգներ տալու։ Շահը նույնիսկ հարցրել է Ավոյին, թե ինչպես է նա պատկերացնում իր ապագան, Ավոն պատասխանել է, որ կցանկանար կատարելագործվել ԱՄՆ-ում, բայց ամերիկյան վիզա չունի։ Այդ խոսակցությունից 10 օր հետո Ավոն արդեն Նյու Յորքի ճանապարհին էր։

Այստեղ նա շատ արագ յուրային է դարձել, ձեռք բերել ջազային երաժշտի համբավ։ Մի անգամ քիչ է մնացել, որ ամեն ինչ գլխի վրա շուռ գա։ Նա քաղաքացիություն է ստացել և պետք է ծառայեր ամերիկյան բանակում։ Նրան պատրաստվել են ուղարկել Կորեա` սպանելու կամ սպանվելու, բայց փրկել է երաժշտությունը։ Նրան ուղարկել են սովորելու բանակում, և նա մի անգամ ջազային ստեղծագործություն է նվագել հրամանատարի համար, որը ջազի մեծ սիրահար է եղել, շատ է հուզվել և հարցրել, թե ինչ կարող է անել Ավոյի համար։

Այդպես նա մնացել է Նյու Յորքում` ծառայությունը վերջացնելու, բայց ընդհանրապես ջազ է արարել։ 1960-ականների կեսերին նա երաժշտություն է գրել, որին հետո խոսքեր են ավելացրել, և այդպես ծնվել է Strangers in the Night երգը, որն անմահացրել է Սինատրան։ Ուվեզյանը ստիպված է եղել դատի տալ հեղինակային իրավունքի համար և այդ իրավունքը ստացել է 1968թ-ի հոկտեմբերին։

Джек Кеворкян - Sputnik Արմենիա
Բժիշկ Մահը, կամ ինչպես էր Գևորգյանը հանգստություն պարգևում մահացող հիվանդներին

Ավոն սկսել է սիգարներով զբաղվել 10 տարի անց, երբ արդեն մոտ 50 տարեկան էր։ «Ես ուշ եմ մտել այդ բիզնես, ուստի որոշեցի, որ սխալվելու իրավունք չունեմ։ Իմ սիգարները պետք է լավագույն որակ, բարձրակարգ փաթեթավորում ունենան և վաճառվեն խելամիտ գնով», — ասել է նա, ում մի անգամ մեկ հատ սիգարի համար 22 դոլարը թվացել է նրբաճաշակության, բայց թանկության գագաթնակետը։

Այդ ժամանակ Ուվեզյանը Պուերտո Ռիկոյում բացել է ջազ բար, իսկ հետո դոմինիկյան ծխախոտային ընկերություններից մեկն Ավոյին դրդել է հողատարածք գնել երկրում, և նա Դոմինիկյան Հանրապետությունում բացել է սեփական պլանտացիան։ AVO սիգարները դարձել են աշխարհի ամենահարգի և թանկ սիգարներից մեկը։

Հետաքրքիր է, որ մինչև բիզնեսի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելը, ինչպես բնորոշ է բնածին մագնատին, բայց հազիվ թե ջազային երաժշտին, մի ամբողջ հետազոտություն է անցկացրել։ Նա պարզել է, որ Դոմինիկյան Հանրապետությունում լավագույն սիգարներն արտադրում է Հենդրիկ Քելները, որն ավելի ուշ մտել է Davidoff։

Ավոն Քելներ սիգարները որոշ ժամանակ վաճառել է հենց իր դաշնամուրի մոտ, երբ ջազ է նվագել։ Մարդիկ մոտեցել են, սիգար վերցրել, վճարել և ծխել։ Ուվեզյանը մտածել է, որ սիգար վաճառելն ավելի շահավետ է, քան նվագելը։ Նրա կարծիքով` երաժշտությունն օգուտ է տալիս հոգուն, իսկ սիգարը` գրպանին, իսկ քանի որ այն ամենը, ինչ արել է այդ մարդը, դարձել է ապրանքանիշ, ապա հաջողությունը երաշխավորված է եղել։ Ուստի վերոհիշյալ դոմինիկյան ընկերությունը ստիպված չի եղել երկար համոզել նրան։

Микаэл Арамянц - Sputnik Արմենիա
Արամյանցի խելահեղ ճակատագիրը, կամ միլիոնատիրոջ դավաճան կանայք

Երբ հարցրել են երկար կյանքի ամենակարևոր և հիշվող իրադարձությունների մասին, նա սովորաբար հիշել է իրանցի շահի հետ և դաշնակահար Թեդի Վիլսոնի հետ հանդիպումը` Բենի Գուդմանի նվագախմբից։ Վիլսոնը դարձել է Ուվեզյանի ուսուցիչը։ Իսկ երբ Ուվեզյանն արդեն սիգարի հայտնի արտադրող էր, նա ծանոթացել է Բուշ ավագի հետ։

Ավոյի մոտ ամեն ինչ պետք է անսովոր և հետաքրքիր լիներ։ Ահա և այդ հանդիպումն էլ պատմություն է դարձել։ Մի անգամ Պուերտո Ռիկոյում Ուվեզյանն իր սիգարն է ծխել հյուրանոցի դռների մոտ, երբ հյուրանոցի դիմաց կանգնել է ԱՄՆ նախագահի լիմուզինը։ Բուշը, անցնելով նրա կողքով, զգացել է սիգարի հոտը, ժպտացել և ասել. «Օ՜, դուք իմ սիգարներն եք ծխում»։

«Ոչ, պարոն նախագահ, այդ դուք եք իմը ծխում», — պատասխանել է Ուվեզյանը և ներկայացել։

Նա հեռացել է նույնքան հեշտ, որքան և ապրել է, ամեն դեպքում` չբողոքելով և չնեղանալով ոչ մի բանից։ Հեռացել է` ժպտալով իր հայտնի, իմաստուն և մի քիչ ամոթխած ժպիտով։ Հեռացել է` իր հետ տանելով միայն իր խարիզման` իր անհավանական խարիզման։ Փոխարենը թողել է իր մաքուր լույսը։

Լրահոս
0