00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հավաքականը պարտվեց, նման խաղով մեր թիմը կկարողանա՞ Ազգերի լիգայում արդյունքի հասնել

© Sputnik / Asatur YesayantsТоварищеский матч. Армения - Литва. 27.03.2018
Товарищеский матч. Армения - Литва. 27.03.2018 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեք օրվա ընթացքում ընկերական երկրորդ հանդիպումն անցկացրեց Երևանի «Հանրապետական» մարզադաշտում: Էստոնիայի հավաքականի հետ ոչ-ոքի խաղալուց հետո այսօր մեր հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Լիտվայի հավաքականին:

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Ընկերական խաղերի նպատակը հիմնականում մասնագիտական հետևություններ անելն է: Եվ այդ նկատառումով երկու խաղերին էլ հետևելով` միանշանակ նկատելի էր, որ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ու նրա օգնականները որոնումների մեջ են:

Товарищеский матч. Армения - Литва. 27.03.2018 - Sputnik Արմենիա
Հայաստան–Լիտվա հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի պարտությամբ

Երկու խաղերում էլ մեր թիմը խաղադաշտ դուրս եկավ տարբեր մեկնարկային կազմերով: Ընդ որում` շատ ֆուտբոլիստներ իրենց առաջին խաղն անցկացրին մեկնարկային կազմում:

Ի՞նչ ցույց տվեցին այս հանդիպումները: Նախ և առաջ երկու մրցակիցներն էլ՝ Էստոնիան և Լիտվան բավականին լավ խաղ ցուցադրեցին։ Հետևաբար մեր հավաքականի խաղացողներից երկու դեպքում էլ մեծ ջանքեր պահանջվեցին որոշակի արդյունքի հասնելու համար:

Մեծ հաշվով երկու խաղերում էլ մեր թիմի առջևի գծի զրոյական արդյունքը արդեն իսկ լավ չէ: Եթե Էստոնիայի հավաքականի հետ խաղում չկար վերջին փոխանցումը, ապա Լիտվայի հետ խաղի վերջում այդ փոխանցումը եղավ, բայց մերոնք այն չկարողացան օգտագործել:

Մեր հավաքականը խնդիրներ ունի խաղային բոլոր օղակներում: Լիտվայից բաց թողած գնդակը առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին բացահայտեց մեր թիմի պաշտպանությունում ունեցած թույլ օղակը:

Ձախ եզրում մենք արդեն որերորդ խաղն է` չենք կարողանում գտնել բարձրակարգ պաշտպանի: Հենց այս եզրից էլ մենք բաց թողեցինք միակ գնդակը: Իսկ Գայել Անդոնյանի ելույթը այս դիրքում նորից կարելի է ասել, որ փորձարկում էր: Բացի այդ, Լիտվայի հետ խաղում մենք մրցակցին զիջում էինք խաղադաշտի կենտրոնում:

Էրիկ Վարդանյանը, ով առաջին անգամ խաղաց ազգային հավաքականի մեկնարկային կազմում, բավականին լավ խաղ ցուցադրեց: Պայքարում էր, հարված էլ կատարեց մրցակցի դարպասին: Էրիկ Վարդանյանն, անկասկած մեր ներուժ ունեցող ֆուտբոլիստն է, և հուսանք, որ մոտ ապագայում կկարողանա իրացնել այդ ներուժը:

Լիտվայի հետ խաղում Արթուր Պետրոսյանը սկզբից որոշեց խաղալ երկու հարձակվողներով (չնայած խաղի ընթացքում մարտավարության փոփոխություն եղավ): Սարգիս Ադամյանն ու Նորբերտո Բրիասկո Բալեկյանը փորձում էին անել հնարավորինը, սակայն, ինչպես տեսանք, դա դեռ բավական չէ:

Սարգիս Ադամյանը ահռելի մեծ ծավալի աշխատանք է կատարում առջևի գծում: Բայց առայժմ գոլ խփել չի հաջողվում: Իսկ հավաքականի նորեկ Բալեկյանի մոտ ցանկությունն ու հնարավորությունները առայժմ չեն համընկնում: Ժամանակ է պետք:

Մի կողմից մինչև սեպտեմբեր դեռ բավականին ժամանակ կա, մյուս կողմից էլ` ժամանակ պարզապես չկա: Ազգային հավաքականը լավագույն դեպքում ևս երկու ընկերական հանդիպում անցկացնի մինչև աշխարհի առաջնության մեկնարկը: Այսինքն` արդեն փորձարկումների համար էլ ժամանակ չի մնում: Այդ դեպքում արդյոք այսպիսի խաղով մեր թիմը կկարողանա՞ Ազգերի լիգայում ցանկալի արդյունքի հասնել: Դատելով անցած երկու խաղերի արդյունքներից` ոչ:

Товарищеский матч по футболу Армения - Эстония - Sputnik Արմենիա
Ի՞նչ տվեց Հայաստան-Էստոնիա հանդիպումը մեր ֆուտբոլիստներին

Բայց ընկերական երկու խաղերը թերևս մեր մարզիչներին հնարավորություն տվեցին տեսնել այն, ինչին ունակ է մեր թիմը, կամ մեր խաղացողները: Բայց չմոռանանք այստեղ ընդգծել նաև այն, որ մարզավիճակի առումով մեր բոլոր ֆուտբոլիստներն էլ սեպտեմբերին անհամեմատ ավելի լավ վիճակում են լինելու:

Իսկ մինչև Ազգերի լիգայի մեկնարկը առաջիկա ընկերական խաղերում մերոնց արդեն նաև արդյունք է հարկավոր, ինչը կնպաստի մեր ֆուտբոլիստների հոգեբանական պատրաստվածությանը:

Այսպիսով Լիտվայից կրած պարտությունը միանշանակ ողբերգություն չէ, բայց առիթ է խոսելու այն ահռելի մեծ ծավալի աշխատանքի մասին, որը մեր հավաքականը ամբողջ կազմով պետք է իրականացնի կարճ ժամանակահատվածում:

Ինչպես ասում են` «ճտերն աշնան են հաշվում»: Մենք էլ հուսանք, որ աշնանը կհաշվենք մեր թիմի խփած գնդակների թիվը:

Լրահոս
0