00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ տվեց Հայաստան-Էստոնիա հանդիպումը մեր ֆուտբոլիստներին

© Sputnik / Asatur YesayantsТоварищеский матч по футболу Армения - Эстония
Товарищеский матч по футболу Армения - Эстония - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկու կողմերն էլ աչքի ընկան հաղթելու մեծ ցանկությամբ, բայց խաղադաշտից հեռացան առանց գոլերի։

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Էստոնիայի ընտրանու հետ: Խաղի ընթացքում երկու կողմերն էլ գոլային պահեր ունեցան, բայց պաշտպանությունն այս անգամ գերազանցեց հարձակմանը:

Товарищеский матч по футболу Армения - Эстония - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Էստոնիան բաժանվեցին խաղաղությամբ. դարպասներն անառիկ մնացին

Շատերի համար պարզ էր, որ հեշտ հանդիպում չի լինելու էստոնացիների հետ: Մրցակիցը բավականին «ամուր» թիմ էր և պայքարեց 90 րոպեների ընթացքում: 2018 թվականին այս հանդիպումը մերոնց համար առաջինն էր (չնայած նույնը կարող ենք ասել նաև Էստոնիայի թիմի համար): Բացառությամբ Հենրիխ Մխիթարյանի` մեր մյուս բոլոր ֆուտբոլիստները ձմեռային ընդմիջումից հետո դեռևս լավ մարզավիճակ ձեռք չեն բերել: Այս ամենի փոխարեն երկու կողմերն էլ աչքի ընկան հաղթելու մեծ ցանկությամբ:

Ընկերական խաղերը շատ հաճախ կամ հիմնականում, կարելի է ասել, թիմի մարզչի համար են «նախատեսված»: Նկատի ունեմ փորձարկումները: Եվ Էստոնիայի հավաքականի հետ խաղում Արթուր Պետրոսյանը բավականին հետաքրքիր մեկնարկային կազմ էր ընտրել: Մասնավորապես հենակետային կիսապաշտպանի դիրքում խաղում էր Արտյոմ Սիմոնյանը: Սա ենթադրում էր, որ «Ալաշկերտի» եզրային հարձակվողը պետք է կարողանար նաև պետք եղած դեպքում միանալ գրոհին: Եվ խաղի ընթացքում Սիմոնյանը բավականին լավ կատարեց իր առաջադրանքը:

Առաջին անգամ մեր ընտրանու կազմում ելույթ ունեցավ արգենտինահայ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որի խաղի որակի ու նրա օգտակար գործողության գործակցի մասին խոսելը դժվար է: Նորբերտոն խաղադաշտ դուրս եկավ երկրորդ կեսում ու ինչպես հարկն է չհասցրեց ընդգրկվել խաղի ռիթմի մեջ: Անկասկած, ժամանակ է հարկավոր, որպեսզի կարողանանք գնահատական տալ նրա վարպետությանն ու գործողություններին:

Товарищеский матч по футболу Армения - Эстония - Sputnik Արմենիա
Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը լուսանկարներով

Ոչ-ոքի արդյունքը, իհարկե, այնքան էլ ցանկանալի չէր, քանի որ մենք միշտ հաղթել ենք ուզում: Բայց ոչ-ոքին նաև պարտություն չէ, և մենք լիահույս ենք ապագայի հարցում, իսկ ապագան մեր թիմի համար անհամեմատ ավելի կարևոր է, քան այս խաղը: Բնականաբար, Արթուր Պետրոսյանն ու նրա օգնականները տեսան այն թերությունները, որոնք կային մեր պաշտպանությունում ու պաշտպանությունից հարձակում արագ դուրս գալու ժամանակ: Սակայն մենք ժամանակ ունենք մինչև Ազգերի լիգայի մրցաշարի մեկնարկը: Իսկ հիմա ավելի մեծ հետաքրքրությամբ սպասում ենք առաջիկա խաղին, որը կայանալու է երեք օր անց:

Լիտվայի ընտրանու հետ հանդիպումը կայանալու է մարտի 27-ին: Նախևառաջ մեր հավաքականի ֆուտբոլիստներին հարկավոր է այս կարճ ժամանակահատվածում վերականգնվել, որովհետև թող չթվա, որ Էստոնիայի հետ հանդիպումը հեշտությամբ տրվեց մեր թիմին: Գուցե հենց արդեն հաջորդ խաղում մեր ընտրանին կբարելավի իր թիմային գործողությունները: Բացի այդ չի բացառվում, որ Լիտվայի դեմ լրիվ այլ մեկնարկային կազմ դուրս գա: Դե, մարտավարությունն ընտրում են ըստ մրցակցի խաղաոճի: Սակայն միևնույն է, թե ինչպիսի կազմով մեր հավաքականը դուրս կգա խաղադաշտ: Ավելի կարևոր է, որ մեր մարզիչներն ու ֆուտբոլիստները սկսեն շոշափել իրենց խաղը և այդպիսով կարողանան հասնել արդյունքի, ինչը, անկասկած, կուրախացնի մեր երկրպագուներին:

Լրահոս
0