ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր Հանրապետական մարզադաշտում ընկերական խաղում 0։1 հաշվով պարտվեց Լիտվայի հավաքականին։ Հանդիպման ելքը վճռեց Օվիդիուս Վերբիցկասի խփած միակ գնդակը 1–ին խաղակեսի վերջին վայրկյաններին։
Հերթական անգամ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Արթուր Պետրոսյանն ամբողջ խաղի ընթացքում փորձարկումներ էր կատարում` մեր հավաքականի կազմի հարցում կողմնորոշվելու համար։
Այս խաղում Հայաստանի հավաքականը նույնիսկ կիրառեց նոր մարտավարություն` խաղը սկսելով 2 հարձակվողներով։ Հանդիպումն հիմնականում անցավ դիտարժան պայքարում, բայց մեր թիմը գոլային պահեր կարողացավ ստեղծել միայն խաղավերջում։
Այսպիսով, մեր հավաքականը 3 օրվա ընթացքում 2 ընկերական հանդիպում անցկացրեց և չկարողացավ գնդակ խփել մրցակից թիմերի դարպասը։