00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիվանագետների արտաքսումը. Ռուսաստանն ու Արևմուտքը նոր «Ռեյկյավիկի» շեմի՞ն են

© Sputnik / Александр Макаров / Անցնել մեդիապահոցГенеральный секретарь ЦК КПСС Михаил Горбачев и президент США Рональд Рейган
Генеральный секретарь ЦК КПСС Михаил Горбачев и президент США Рональд Рейган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են` Ռուսատանի և Արևմուտքի հարաբերությունների սրման այս փուլը շուտով կարող է հանգուցալուծվել։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Նոր «սառը պատերազմը» թեժ փուլում է։ Դրա հերթական դրսևորումը ռուս դիվանագետների արտաքսումն էր ԱՄՆ-ից, ԵՄ-ից և մի շարք այլ երկրներից։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է փորձագետների հետ` փորձելով պարզել, թե ինչպես կարող է զարգանալ կողմերի դիմակայությունը։

Здание МИД РФ - Sputnik Արմենիա
«Սկրիպալի գործը». ԱՄՆ–ն և ԵՄ 14 երկրները արտաքսում են ռուս դիվանագետներին

Այն մասին, որ ԱՄՆ-ը, Կանադան ու Եվրամիության մի շարք երկրներ որոշել են «Սկրիպալի գործի» պատճառով արտաքսել ռուս դիվանագետներին, հայտնի դարձավ երկուշաբթի։ Մասնավորապես, Վաշինգտոնը հայտարարեց, որ կարտաքսի 60 դիվանագետի` ավելի, քան որևէ այլ պետություն։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ կողմերն արդեն վաղուց են հակամարտության մեջ, որը շատ նման է ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև ժամանակին եղած հակամարտությունը։

«Ռուս-ամերիկյան հարաբերությունները երկրորդ «սառը պատերազմի» փուլում են։ Դա նշանակում է, որ կողմերը պայքարում են բոլոր ճակատներում։ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից նման քայլերը նորություն չեն, վերջին տարիներին այսպիսի բան արդեն եղել է», — ասաց Սարգսյանը։

Նա կարծում է, որ պետք չէ զարմանալ նման քայլերից, դա կանխատսելի էր։ Հիմա պետք է Ռուսաստանից պատասխան քայլերի սպասել։

Միաժամանակ Սարգսյանը կարծում է, որ իրավիճակը չի հանգեցնի դիվանագիտական հարաբերությունների բացարձակ խզմանը։

Փորձագետը ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ սա հերթական քայլն է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի համատեղ հայտարարությունից հետո, որում նրանք Ռուսատանին մեղադրել են Սկրիպալին թունավորելու համար։

«Կարծում եմ` սա հարաբերությունների հերթական սրացումն է, առաջիկայում այդ հարցի կարգավորման հեռանկարներ չեմ տեսնում», — ասաց Սարգսյանը։

Իրավիճակն այլ կերպ է պատկերացնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Նրա կարծիքով` կողմերը վատնել են ճնշման բոլոր հնարավոր մեխանիզմները։

«Սա կարող է լինել դիմակայության նման դրսևորման վերջին փուլը։ Մեծ Բրիտանիայի գործընկերների արձագանքը կանխատեսելի է, ամեն ինչ տանում է Արևմուտքի ու Ռուսաստանի միջև բանակցությունների։ Աշխարհը նոր Ռեյկյավիկի է հանգում», — ասաց Հակոբյանը։

Шаварш Кочарян - Sputnik Արմենիա
«Սկրիպալի գործը» չի ազդի Հայաստան–ԵՄ հարաբերությունների վրա. ԱԳՆ

N.B. ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի ու ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հանդիպումը Ռեյկյավիկում (Իսլադիա) 1986 թվականի հոկտեմբերի 11-ին անցկացվող` 1985-1988 թվականների ընթացքում կայացած խորհրդա-ամերիկյան երրորդ գագաթնաժողովն արմատապես փոխեց երկկողմանի հարաբերություններն ու իրավիճակն աշխարհում։ Երկու գերտերություններն բացահայտ առճակատումից անցան փոխզիջումների ու համաձայնագրերի քաղաքականությանը՝ առաջին հերթին միջուկային զինաթափման հարցում։

Հակոբյանի խոսքով` կողմերից յուրաքանչյուրը բանակցություններից առաջ ուզում է ուժեղացնել իր դիրքերը։

Ընդ որում` Արևմուտքը, ինչպես և Ռուսաստանը, պատրաստվում է վաղ թե ուշ բանակցությունների սեղանի շուրջ նստելուն։

Իր հնարավորությունները Ռուսաստանը ցուցադրեց նախագահի վերջին ուղերձի ժամանակ, որտեղ շեշտը դրվեց ռազմական բաղադրիչի վրա։ Իսկ արևմտյան երկրներն օտագործում են տնտեսական ու քաղաքական ճնշման տարբերակները։

Աշխարհն արդեն վաղուց է «սառը պատերազմի» շեմին, սակայն քաղտեխնոլոգի խոսքով` հանգուցալուծումն այդքան էլ հեռու չէ։

«Եթե սա դիմակայության ամենաթեժ կետը չէ, ապա իրավիճակը մոտ է դրան։ Ամեն ինչ գնում է այն բանին, որ ապագա բանակցային գործընթացի ժամանակ կդրվի աշխարհի նոր կարգի հիմքը», — ասաց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է նոր պատժամիջոցներին` ապա ֆինանսական բաղադրիչը միշտ էլ առկա է, դրա կիրառությունը նույնպես հնարավոր է։ Քաղտեխնոլոգի կարծիքով` խոսքը SWIFT բանկային համակարգի մասին է։ Սակայն Ռուսաստանն ամենայն, հավանականությամբ, դրան էլ է պատրաստվել, քանի որ դրա մասին խոսակցությունները վաղուց կան։

«Ճնշման բոլոր հնարավոր պաշարները` տնտեսական, քաղաքական, ռազմական, կամ վատնվել են, կամ մոտ են դրան», — ընդգծեց Հակոբյանը։

Саммита глав государств и правительств G7 (26 мая 2017). Сицилия, Италия - Sputnik Արմենիա
Արևմուտքի դեմարշը. ի՞նչ է թաքնված Ռուսաստանի դեմ դիվանագիտական գործողությունների հետևում

Հիշեցնենք, որ մարտի 14-ին բրիտանական խորհրդարանում ելույթ ունենալիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին մեղադրել էր հետախուզության գլխավոր վարչության (ՀԳՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ առնչություն ունենալու համար։ Պաշտոնական ապացույցներ չէին ներկայացվել։ Բրիտանիայի արտգործնախարարությունը արտաքսել է 23 ռուս դիվանագետի, ինչպես նաև հետ է կանչել ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի լոնդոնյան այցի հրավերը։

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ պատրաստվում է ի պատասխան այդ միջոցների՝ արտաքսել 23 բրիտանացի դիվանագետի, նաև հայտնել է Բրիտանական խորհրդի գործունեության դադարի մասին։

Լրահոս
0