00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ջայլամը գլուխը չի մտցնում ավազի մեջ. ինչպես է աֆրիկյան թռչունն ապրում Հայաստանում

© Sputnik / Aram NersesyanСтраусинная ферма в селе Пшатаван, Армавир
Страусинная ферма в селе Пшатаван, Армавир - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ամենաէկզոտիկ բնակիչները հավանաբար ջայլամներն են։ Գործարարները պնդում են, որ մեր կլիման դուր է եկել նրանց, իսկ երկարոտն գեղեցկուհիները հատուկ խնամք չեն պահանջում։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik, Անի Լիպարիտյան. Շատերը գուցե մտածում են` որտե՜ղ Հայաստանը, որտե՜ղ ջայլամները, բայց հայ ֆերմերները շատ հեշտությամբ ընդհանուր լեզու են գտել այդ էկզոտիկ թռչունների հետ։

Страусинная ферма в селе Пшатаван, Арамавир - Sputnik Արմենիա
Փշատավանի արտասովոր բնակիչները. ջայլամները սիրեցին ֆոտոխցիկը

Արմավիրի Փշատավան գյուղի ֆերմայում մոտ 500 ջայլամ կա։ Ջայլամաբույծ Արթուր Արևշատյանի Sputnik Արմենիային պատմեց Հայաստանի համար անսովոր թռչունների մասին։

— Ոչ, նրանք գլուխը չեն թաքցնում ավազի մեջ, — ասաց Արթուրը՝ վստահեցնելով, որ դա լեգենդ է։

— Իսկ ինչու՞ են որոշ որձեր այդքան ագրեսիվ։

— Որովհետև մենք որոշ ժամանակով «կտրել ենք» նրանց էգերից, որպեսզի չխանգարեն նկարահանումներին։

Մենք զգուշությամբ առաջ գնացինք։ Մտանք որձ ջայլամների տարածք, նրանցից մեկն իսկույն ցույց տվեց բնավորությունը. ագրեսիվ մոտեցավ Արթուրին՝ ամբողջ կեցվածքով ցուցադրելով, որ մենք իր տարածքում ենք։

Ավելի ուշ էքսցենտրիկ թռչունը հասկացավ, որ որևէ մեկին նեղացնելու մտադրություն չունենք և թույլ տվեց մեզ մտնել «իր տուն»։ Երբ երկնքում արև հայտնվեց, ջայլամներից մեկը սկսեց ակտիվ թափահարել թևերը և պարել։ Դրանք այսպես կոչված ամուսնական պարեր են։

Շահութաբեր թռչուններ

Ամբողջ աշխարհի ձեռնարկատերերը պնդում են, որ ջայլամը ոտքից գլուխ եկամտաբեր թռչուն է։ Եկամուտ կարելի է ստանալ ամեն ինչից՝ փետուրներից, մսից, ձվից, կաշվից, ոսկորներից։ Հայաստանում առայժմ տեխնիկա և տեխնոլոգիա չկա, որոնք թույլ կտային մշակել կաշին կոշիկի արտադրության համար։

Ջայլամի ոսկորներից կարելի է պատրաստել էկոլոգիապես մաքուր և որակյալ սոսինձ։

Գյուղացիները ջայլամներ են բուծում  Արարատի ստորոտին - Sputnik Արմենիա
Ի՞նչ են կորցրել ջայլամները հայկական գյուղում

Հիմա հայ ջայլամաբույծներն օգտագործում են թռչուններին, ինչպես ասում են, ըստ նշանակության։ Ջայլամի մսից բաստուրմա, սուջուխ ու ղաուրմա են պատրաստում։ Անցած տարվա դեկտեմբերի վերջից դրանք վաճառվում են հայաստանյան խանութներում։

Աֆրիկյան հյուր Իրանից

Ջայլամաբուծության մասնագետ, զոոտեխննիկ Արմեն Սարգսյանը պատմեց, որ այդ թռչունները ձու են դնում որոշակի սեզոնին՝ մարտից սեպտեմբեր, յուրաքանչյուր առանձնյակ կարող է մեկ անգամ թուխս նստելով 20-40 ձու ածել։

«2008թ-ին ծնվեց ջայլամներ բուծելու գաղափարը, և մենք նույն տարում 100 թռչուն բերեցինք հարևան Իրանից։ Հիմա սերունդ ենք ստանում մեր երկրում։ Ընդհանուր առմամբ ֆերմայում բնակվում են մոտ 500 առանձնյակներ։ Նրանք օրական ուտում են 2-3 կգ կեր՝ սկսած 2-3 տարեկանից», — պատմեց Սարգսյանը։

Նա նշեց, որ ջայլամներն ուտում են ցորեն, գարի, եգիպտացորեն, խոտ, բազուկ։

Մեր զրուցակիցը նաև պատասխանեց, թե որքանով է շահութաբեր Հայաստանում ջայլամներ բուծելը, երբ Աֆրիկան այդքան հեռու չէ։

«Քանի որ Աֆրիկայում չեն արտադրում բաստուրմա, սուջուխ, իսկ մենք ուզում ենք ջայլամի մսից արտադրել այն, ինչ չկա ուրիշ երկրներում։ Հիմա մենք արտադրում ենք բաստուրմա, սուջուխ, ղավուրմա, սնեք։ Անցած տարվա դեկտեմբերից մեծ սուպերմարկետներում կարելի է գտնել այդ արտադրանքը։ Առայժմ ջայլամի ձվերը չենք վաճառում, բայց այդ ուղղությամբ մտածում ենք», — ասաց Սարգսյանը։

Նա նաև նշեց, որ ջայլամները հարմարվել են հայկական կլիմային, թռչուններին կարելի է փողոցում թողնել նույնիսկ —20 աստիճանի դեպքում։ Որձերն էգերից տարբերվում են փետուրների գույնով։ «Տղաները» տարբերվում են մուգ փետուրներով, «աղջիկները»՝ բաց։

Սարգսյանը հավելեց, որ ջայլամները բոլորովին ագրեսիվ չեն, միայն որձերը երբեմն չարաճճիություն են անում ամուսնական շրջանում։

Լրահոս
0