ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում Երախտագիտության մեդալ հանձնեց Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոյին։
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը` որոշում եմ լրագրության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության և ռադիոյի ղեկավար Դմիտրի Իվանի Պիսարենկոյին (ՌԴ) պարգևատրել Երախտագիտության մեդալով»,- նշված է նախագահի հրամանագրում։
Սա Պիսարնեկոյի առաջին պետական պարգևն է։
«Լինելով Ռուսաստանի քաղաքացի` ինձ համար մեծ պատիվ է պարգև ստանալ Հայաստանում, որն իմ հայրենիքն եմ համարում»,- ասաց Պիսարենկոն։
Sputnik Արմենիայի խմբագրակազմը սրտանց շնորհավորում է Դմիտրի Պիսարենկոյին և նորանոր հաջողություններ մաղթում նրան։