00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զատկային մթերքներից մեկը Հայաստանում 100%-ով կթանկանա. փորձագետ

© Sputnik / Asatur YesayantsПасхальный стол
Пасхальный стол - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում սննդի մանրածախ առևտրի խանութներում մթերքների գները դեռ կայուն են, սակայն Զատկի նախաշեմին կարող են կտրուկ աճել։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Տոնական սեղանի համար պահանջված մթերքների գները Զատիկից առաջ սովորաբար աճում են, իսկ ամենակարևոր մթերքներից մեկը` կանաչին, այս տարի հնարավոր է կրկնակի թանկանալ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Пасхальные яйца - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս պատրաստվել Զատկի տոնին և ինչպե՞ս նշել այն

Պատճառները ոչ միայն օբյեկտիվ են, այլև պայմանավորված են երկրորդական շուկայի ներկայացուցիչների սպեկուլյատիվ գործողություններով։

Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կնշի ապրիլի 1-ին։ Ինչպես նշում են հայ փորձագետները, սուպերմարկետներում անցկացրած փոքր մոնիթորինգները փաստեցին ` առաջին անհրաժեշտության պարենամթերքի (օրինակ, ձու, կարագ, կանաչի, ձուկ, ալյուր) գները դեռ չեն թանկացել։

Հիշեցնենք, որ 2017 թվականին Զատիկից առաջ 200 դրամով ($0,41) թանկացավ կարագը, 100 դրամով ($0,20) կանաչին։ Գնաճ էր արձանագրվել նաև ձկան, շաքարավազի, ալյուրը, հացի, ծխախոտի, թխվածքի շուկայում։ Այդպիսով, առաջին անհրաժեշտության մթերքները Հայաստանում թանկացել էին 10%-ով։

Ձվի և առաջին անհրաժեշտության մթերքների գների մեծ աճ այս տարի էլ Հայաստանում Զատիկից առաջ չի լինի։ Sputnik Արմենիային ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Պիպոյանի խոսքով` թանկացումներն ամեն տարի կախված են շուկայից, որը Հայաստանում անկանխատեսելի է։

«Ձվի շուկայում հավասարակշռություն չկա։ Ներկրողները չեն կարողացել ներկրվող խմբաքանակներն այնպես բաշխել, որպեսզի բացարձակ ինքնաբավության պայմաններում (եթե վաճառքների ծավալները էապես աճեն) նրանք հնարավորություն չունենան վաճառել բարձր գնով։ Տարիներ են եղել, երբ ձվի գինը չի թանկացել, սակայն դա օրինաչափություն չէ», — նշեց փորձագետը։

Посетитель в супермаркете. - Sputnik Արմենիա
Հայաստանում կյանքն էժանանում է, որովհետև հայաստանցին փող չունի

Նրա խոսքով` ձվի գնի թանկացում կանխատեսելը դեռ դժվար է։ Ժամանակը ցույց կտա ։ Այսօր հավի ձվի գինը տատանվում է 50-70 դրամի սահմաններում ($0,1-$0,14)։

Sputnik Արմենիայի զրուցակիցը հիշում է, որ տարիներ են եղել, երբ Զատիկի ժամանակ ձվի գինն աճել է 25%-ով, սակայն այն տարիներին գինը կախված էր վերավաճառողների մեքենայություններից, քանի որ իրականում ձվի գինն աճում էր միայն 15%-ով։

Միևնույն ժամանակ «ռիսկի գոտում» է հայտնվում կանաչին։ Պիպոյանը պնդում է, որ Հայաստանում կանաչու գինը կախված է գնորդների վճարունակությունից և նրանց սոցիալ-տնտեսական վիճակից։

«Մենք հասկանում ենք, որ հստակ թիվ դժվար է նշել։ Օրինակ` տոների ժամանակ դեպք է արձանագրվել, երբ նույն վաճառողը առավոտյան կանաչին մի գնով էր վաճառում, իսկ երեկոյան 300%-ով բարձրացնում այն։ Կարելի է ենթադրել, որ կանաչեղենի գինը կաճի 100%-ով», — ասաց Պիպոյանը։

Ինչ վերաբերում է ձկանը, ապա գների մեծ աճ չի սպասվում, քանի որ շուկայում շատ արտադրողներ կան, և գինը խաղարկել պարազպես ձեռնտու չէ։

Լրահոս
0