00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս պատրաստվել Զատկի տոնին և ինչպե՞ս նշել այն

© Sputnik / Asatur YesayantsПасхальные яйца
Пасхальные яйца - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարի ապրիլի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը ներկայացնում է, թե ինչպես պետք է պատրաստվել այս տոնին և ինչպես նշել այն։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Պահքից դուրս գալու համար պետք է Ս. Զատկի ճրագալույցին՝ շաբաթ օրը, առավոտից ծոմ պահել (ոչինչ չուտել և չխմել՝ բացի ջրից, ծոմ չեն պահում առողջական խնդիր ունեցողները, երեխաները, կերակրող մայրերը կամ հղիները), իսկ երեկոյան մասնակցելով Ճրագալույցի Պատարագին՝ (ժամը 18:00) Ս. Հաղորդություն ստանալ, որից հետո դուրս գալ պահքից։

Ս. Զատկին հավկիթ ներկում են տոնի նախորդ՝ շաբաթ օրը, իսկ երեկոյան Ճրագալույցից հետո պատրաստում զատկական սեղանը։

Пасхальный стол - Sputnik Արմենիա
Զատկի լուսավոր տոնն ու գարնանային սեղանի ձևավորումը

Անկախ նրանից տանը ննջեցյալ կա թե ոչ՝ հավիթը ներկում են, իսկ փլավը եփում չամիչով։ Կարմիր հավկիթը համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Հետևաբար, չկա նման կանոն, որ Ս. Զատկին, եթե տանը ննջեցալ կա, ապա հավկիթ չեն ներկում։Հավկիթ ներկելը սգի նկատմամբ անարգանք չէ:

Սխալ է այն կարծիքը, թե Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների թվով հավկիթ են ներկում և ուտում։ Ավագ հինգշաբթին պահքի շրջան է։ Եկեղեցու հայրերը սովորեցնում են, որ եթե ամբողջ Մեծ Պահքը պահես ամենայն խստությամբ, սակայն Ավագ հինգշաբթի ինչ-որ կերպ լուծանես, ապա չեղյալ կհամարվի Մեծ պահքը պահելու քո ամբողջ ջանքը:

Գերեզմանատուն գնալը Ս. Զատիկի օրը խստիվ արգելվում է։ Հոգեհանգստի և գերեզմանատուն այցելության օրը մեռելոցն է։ «Հին ննջեցյալ» կամ «նոր ննջեցյալ» հասկացողություն չկա․ բոլորը հավասար են, և բոլորի շիրիմներին այցելության օրը Մեռելոցն է ՝ այս տարի ապրիլի 17-ին: Այդ օրը` մեռելոցին, պետք է գնալ եկեղեցի, մասնակցել հոգեհանգստյան Պատարագին, Պատարագից առաջ ննջեցյալի անունը և ազգանունը թղթի վրա գրել և փոխանցել պատարագիչ քահանային, որպեսզի հոգեհանգստյան կարգի ժամանակ հիշատակի ննջեցյալի անունը, ապա գնալ գերեզմանատուն` ննջեցյալին այցելելու:

Զատկի համեղ հայկական սեղան - Sputnik Արմենիա
Զատկի համեղ հայկական սեղան

«Ս. Զատիկը կտրո՞ւմ է հանգուցյալի քառասունքը». այս հարցը բավական տարածված է։ Նախ՝ քառասունքը հանգուցյալի հարազատների համար սգո շրջան է (սգո շրջանին հատուկ է զերծ մնալ խնջույքների, ուրախ տոնակատարությունների մասնակցելուց, չսափրվել, հեռուստացույց չդիտել և այլն)։ Հանգուցյալին առնչվող հոգևոր արարողությունները ՝ յոթնօրեք, քառասունք, կատարվում են՝ ամեն մեկն իր հերթին։ Այս իմաստով Ս. Զատիկը քառասունքը չի կտրում. օրինակ՝ եթե քառասունքին մնացել է մի քանի օր և մինչ այդ հանդիպում է Ս. Զատկի տոնը, ապա քառասունքը չի կտրվում։ Այլ բան է, որ նման դեպքում Մեռելոցն ու քառասունքը սգավոր ընտանիքի հյուրերի համար կատարվում է միասին՝ ելնելով բացառապես սոցիալական վիճակից։ Իրականում Ս. Զատիկը «կտրում է» սուգը, ոչ թե քառասունքը։ Այսինքն, Ս. Զատկին ննջեցյալի ընտանիքի անդամները դուրս են գալիս սգից, սակայն ճիշտ քառասունքի օրը հարկ է, թեկուզ ընտանիքի անդամներով, այցելել ննջեցյալի շիրիմին։

Ս. Զատկի տոնից սկսած հարկ է քահանա հրավիրել տուն` Տնօրհնեքի կարգ կատարելու:

Միմյանց շնորհավորում ենք «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով:

Ս. Հարության տոնը նաև Հարություն անունը կրողների և Հարությունյան գերդաստանների անվանակոչության օրն է:

Լրահոս
0