00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծաղրածու, որ շատերին ստիպում էր արտասվել. Վիսոցկու սիրելի Ենգիբարովը

© Sputnik / Asatur YesayantsФотографии Леонида Енгибарова
Фотографии Леонида Енгибарова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծ միմոս Լեոնիդ Ենգիբարովը մնջախաղում այնքան հնչյուն է բերել, որքան չեն երազել երգիչները և պարողները։ Թախծոտ ծաղրածուի մասին, որը փիլիսոփա էր, հիշում է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Լեոնիդ Ենգիբարովին կարելի է կոչել մարդ ոչ բոլորի համար։ Նա ուղղակի կոտրել է դոգման, որի համաձայն գորգի ծաղրածուն անպայման պետք է միայն ընկնի և թավալվի` երբեմն ծիծաղեցնելով դահլիճին տարբեր որակի կատակներով։ Մինչև Ենգիբարովը գորգի ծաղրածուները լրացնում էին մյուս արտիստների ելույթների միջև դադարները, իսկ երբ ելույթ էր ունենում Ենգիբարովը, հետո վարժեցնողները և լարախաղացներն են դուրս գալիս, որպեսզի նա հանգստանար։

Այս ամենն այն պատճառով, որ Ենգիբարովը ծաղրածուական արվեստի մեջ պոեզիա, փիլիսոփայություն և իմաստնություն է մտցրել, չէ՞ որ այդ երեք տարրերը միշտ ցանկացել են մտնել ժանրի մեջ, և արքաների պալատական ծաղրածուները` նրանք, որոնց անունները մնացել են դարերում, միշտ չէ, որ հիմարություններ են արել։

Поэт Егише Чаренц - Sputnik Արմենիա
«Չարենցն այսօր մահացավ». անհայտ բանտարկյալի թաքուն գրառումը

Հին փայտե տունը Մոսկվայում` Մարինյան պուրակում, որտեղ Ենգիբարովն ապրել է գրեթե ամբողջ կյանքի ընթացքում, եղել է հանճարի կայացման վկան։ Սկզբից նա ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ, չի ավարտել ուսումը, տարվել է բռնցքամարտի, գնացել է ֆիզիկական կուլտուրայի բաժին և նույնիսկ դարձել սպորտի վարպետ։ Բռնցքամարտն օգնել է նրան իր ոչ երկար կյանքի ընթացքում, ուղղակի և անուղղակի կերպով օգտակար է եղել։

Մայրը շատ է անհանգստացել, որ որդին մասնագիտություն չունի, նա բռնցքամարտը մասնագիտություն չի համարել։ Երբ Լեոնիդը նրան բերել է կրկեսային ուսումնարանն ավարտելու մասին դիպլոմը, որում որպես մասնագիտություն նշվում էր «ծաղրածու միմը», նա արտասվել է։ Հավանաբար, միաժամանակ թե՛ ուրախությունից, թե՛ տխրությունից, կարծես թե մասնագիտություն է, բայց ինչ-որ չափազանց ծաղրածուական…

Հնարավոր է, որ հենց մոր արցունքներն են ամրապնդել Ենգիբարովի մտադրությունը` չնմանվել մյուս գործընկերներին, առավել ևս, որ նա առանց այդ էլ տարբերվում էր, ուրիշ էր, ավելի նուրբ, ավելի իմաստուն։

«Գիշերները ձեր ուսերը ցավալու են անվերջ մարզումներից, ձեռքերի դաստակներն այտուցվելու են, աչքերն արյունով են լցվելու։ Այդ ամենը, իհարկե, ծանր է, և վաղ թե ուշ դա մոռացվում է։ Բայց միայն մի բան երբեք չի մոռացվում, երբ դու կանգնում ես երկու ձեռքերի վրա, դանդաղ պոկում մի ձեռքը հատակից և հասկանում, որ քո ափի մեջ երկրագունդն է»։

Բանաստեղծ ծնվում են, և Ենգիբարովն իր արվեստը պոեզիա է դարձրել, այնպես, որ նրա կատակային կարճ համարների ժամանակ հազվադեպ էին ծիծաղում, ավելի հաճախ արտասվում էին, իսկ սովորաբար`  ընկնում մտածմունքների մեջ։ Նրա պլաստիկան ավելի շատ էր ցույց տալիս հոգու դրաման, քան ցանկացած գրական ստեղծագործություն։

Артист Театра на Таганке Владимир Высоцкий - Sputnik Արմենիա
Վիսոցկին ու Ենգիբարյանը. Պիերո և Արլեկին

«Մնջախաղի աշխարհը լի է ձայներով ու գույներով, թնդում է ու դղրդում, կայարանների ձայներ հանում ու բեմից երգում, կամաց սիրո խոսքեր շշնջում», – ասում էր նա։

Ենգիբարովին բախտ է վիճակվել ճանաչված լինել կյանքի օրոք։ Նրա կյանքում ոչ միայն թշնամիներ, այլ նաև ընդհանրապես անբարյացակամ մարդիկ չեն եղել, նախանձ մարդիկ, իհարկե, եղել են։ Բայց նրանք այդքան ակտիվ և վնասակար չեն եղել։

Մարսել Մարսոն հիացել է Լեոնիդ Ենգիբարովով։

Անվերջ միայնակ` նա շրջապատված է եղել երկրպագուներով. այդ մենակության մեջ ևս մեկ պարադոքս է «Ենգիբարով» երևույթը։ Նրա համար խելագարվող կանայք անհամար էին, օրինակ, չեխ լրագրող Յարմիլա Գալամկովայի հետ նրա հարաբերությունների մասին կարելի է հաստափոր հատոր կազմել։

Նրանք չեն շտապել գրանցել ամուսնությունը, դա նույնպես բամբասանքների առիթ է դարձել. Մեկ ասում են` Յարմիլան միայն ցանկանում էր երեխա ունենալ Ենգիբարովից, ասում են նաև` նա հակախորհրդային (կամ հակաչեխոսլովական) կազմակերպության անդամ է եղել և չի ցանկացել նրան ներքաշել քրեական աշխարհ, միգուցե ուղղակի չի կարողացել ապրել արտիստի հետ, որը գրեթե երբեք չի եղել տանը։

Портрет И.Орбели работы М.С.Сарьяна - Sputnik Արմենիա
Օրբելու «կրակոցը». ինչպես էր հայ գիտնականը պահպանում պատմությունը թուրքերից ու նացիստներից

Ամեն դեպքում, նրանք դուստր են ունեցել` Բարբարան։ Նա ծնվել է Պրահայում` հորից հեռու, իսկ Յարմիլան մահացել է ավտովթարից։ Դա լուրերի նոր ալիք է ծնել` իբր վթարը հատուկ են կազմակերպել, որպեսզի վերացնեն խորհրդային իշխանությունների համար անցանկալի լրագրողին։

Ենգիբարովը միշտ ասել է`եթե ես հանճար եմ, ապա կմահանամ Պուշկինի նման` 37 տարեկանում, այդպես էլ եղել է։ 1972թ–ի ամռանը Մոսկվայի շուրջն այրվել են տորֆաճահիճները, քաղաքը պատված է եղել ծխով, և անհնար է եղել շնչելը։ Հուլիսի 25–ին նա վատացել է, բժիշկները ուշ են հասել օգնության, մահվան պատճառը նշվել է խրոնիկական իշեմիկ հիվանդությունը։

Ասել, որ նրա մահը ողբերգություն էր հազարավոր մարդկանց համար, նշանակում է ոչինչ չասել։ Տորֆաճահիճներն այրվել են, իսկ Ենգիբարովի հուղարկավորության օրը դրանք հանգցրել է հորդառատ անձրևը։ Անձրևը չի ցրել հուղարկավորության մասնակիցներին։ Վիսոցկու մասին գրքում Մարինա Վլադին գրել է. «Վիսոցկու սիրելի արտիստների շարքում կա մեկը, որի նկատմամբ նրա քնքշությունն անսահման էր։ Նրա անունը Ենգիբարով է։ Նա երիտասարդ է, նրա մեջ ամեն ինչը հիանալի է։ Նա յուրահատուկ բանաստեղծ է, նա ստիպում է հանդիսատեսին` թե՛ երեխաներին, թե՛ մեծերին, ծիծաղել և արտասվել։ Մի օր զանգում են քեզ, և ես տեսնում եմ, թե ինչպես է մթագնում քո դեմքը։ Դու դնում ես լսափողը և սկսում հեկեկալ` փոքր երեխայի նման և գոռում ես. «Ենգիբարովն է մահացել»»։

Միակ կինը, որից Ենգիբարովը երբեք չի բաժանվել, իր մայրն է եղել։ Նա աստվածացրել է մորը, այն մորը, որը սարսափելի ճակատագրի է արժանացել` հողին հանձնել սեփական որդուն. որդու մահից հետո նա ընդամենը երկու տարի է ապրել ։ Բոլորովին էլ ծեր չէր, ուղղակի չի կարողացել…

Լրահոս
0