00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջին հայը և այլ զվարճալի դեպքեր. դիվանագետ Վոլինկինի` կյանքի չափ երկար ճանապարհը

© Sputnik / Asatur Yesayants Встреча с послом Российской Федерации в Армении Иваном Кирилловичем Волынкиным
Встреча с послом  Российской Федерации  в Армении  Иваном Кирилловичем  Волынкиным - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իր դիվանագիտական առաքելությունն ավարտող` Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը Երևանում հանդիպման ժամանակ պատմել է իր կյանքի մասին` առանց պաշտոնականության` բայց չանտեսելով վարվելակարգի կանոնները։

Արամ Գարերգինյան, Sputnik

Առաջին հայը

Հայերի հետ Վոլինկինը սկսել է ծանոթանալ դեռ հեռավոր Սան Ֆրանցիսկոյում, որտեղ նա հյուպատոսարանում էր աշխատում։ Կալիֆոռնիան նրան դուր էր գալիս, կարճ ժամանակում Վոլինկինը հասցրեց այն ծայրից ծայր շրջել։ Եվ այդ ընթացքում արդեն ուզած, թե չուզած նա բազմաթիվ հայերի էր հանդիպում։

Иван Волынкин - Sputnik Արմենիա
Իվան Վոլինկին. Ռուսաստանում ոչ ոք չի քննադատում Հայաստանի որոշումը

Նա ամենաշատն ընկերացել է հենց հայերի ու հրեաների հետ (հատկապես`ԽՍՀՄ-ից արտագաղթած)։ Խորհրդային տարիների սովորության համաձայն` նրանք գնահատում էին «դեսից դենից» զրույցներն ու այնքան էլ չէին կարևորում «ժամանակը գումար է» բարոյախոսությունը։ Շուտով հայերն իրենք սկսեցին Վոլինկինին այցելել։

«Մեկ անգամ մի մարդ այցելեց ու խնդրեց հաստատել իր անձնագրի իսկությունը։ Նա Բաքվում Խորհրդային բանակում էր ծառայել, հետո ինչ-որ կերպ Գլենդելում էր հայտնվել։ Իսկ այնտեղ չէին ուզում հաստատել իր խորհրդային անձնագրի իսկությունը։ Խնդրեց ինձ դատարանում ելույթ ունենալ։ Ասացի` լավ»,- պատմեց դեսպանը։

Նշանակված ժամին Վոլինկինը մեկնեց Լոս Անջելես, դատարանում ելույթ ունեցավ, որպես դիվանագետ հաստատեց անձնագրի իսկությունը։ Դատարանում խնդրեցին պարզաբանել` ինչու է փաստաթղթի նկարը ճմրթված։ Նա պատասխանեց, որ հավանաբար անձնագիրը երկար ժամանակ գրպանում են կրել. այն ժամանակ լուսանկարները այսօրվա պես չէին լամինացնում։ Արդյունքում համոզեց` անձնագիրը վավերացրին։

Ռուսաստանում այդպիսի ընտանիք չկա…

«Մորս ընտանիքը Վորոնեժի մարզի Կրասնորեչենսկ գյուղից է։ 1930-ականների սկզբին նրանք հայտնվեցին Մոսկվայում։ Մորական պապս մեկնեց պատերազմ, ֆիննական պատերազմն ավարտվեց, որից հետո մեկնեց Մեծ Հայրենական պատերազմ։ 1942 թվականին նա մահացավ։ Տատս մենակ էր չորս երեխաներին դաստիարակում։ Մեծացրել ու մեծ կյանք էր ուղղորդել։

Армянские помидоры - Sputnik Արմենիա
Ռուսաստանի դեսպանը խոստովանում է` հայկական լոլիկներն աշխարհում ամենահամեղն են

Ւսկ հորս ընտանիքը Մոսկվայից է։ Նա չորս եղբայր ու քույր է ունեցել։ Նրա մայրը 40-ականներին է մահացել։ Պապս այդպես էլ նորից չամուսնացավ ու միայնակ մեծացրեց երեխաներին։

«Այսպիսին էր պապս` Իվան Սերգեևիչը։ Նա մահացել է իմ ծնվելուց տասնմեկ օր առաջ։»

Լեզուն Աֆրիկա կհասցնի

Իվան Վոլինկինի հայրը Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանում աշխարհագրություն էր դասավանդում։ Ավելի տարեցները հիշում են, որ թերթերում տպագրում էին Աֆրիկայից ու Ասիայից եկած ժպտացող, ստիպակ ատամներով ուսանողների լուսանկարները։ Նրանք հաճախ էին Վոլինկինների տուն գնում։ Նրանց միշտ ուրախ էին տեսնել։ Իվանի մայրը հյուրասիրում էր օտարերկրացիներին, իսկ դա ուսանողներին հիշեցնում էր իրենց հեռավոր տան ջերմությունը։

«Երբեմն ուսանողների բարեկամները գալիս էին նրանց այցելելու։ Նրանք սիրում էին ինձ ծանոթացնել իրենց բարեկամների հետ։ Մենք միասին շատ լավ ժամանակ էինք անցկացնում»։

Այն տարիներին նա առաջին անգամ հասկացավ` ինչ է լեզվական պատնեշը։ Ուսանողները թարգմանում էին իր խոսքերը բարեկամների համար, իսկ նա ցանկանում էր ինքնուրույն խոսել նրանց հետ։

Հենց այդ ժամանակ էլ նա սկսեց հետաքրքրվել լեզուներով ու աշխարհագրությամբ։ Սերը դրանց հանդեպ առաջացավ զարմանահրաշ, հանելուկային նամականիշերն ուսումնասիրելուց հետո, որոնք Վոլինկինները ստանում էին ամենահեռավոր երկրներից ` իրենց տանը հանգրվանած նախկին ուսանողներից։

«Ճիշտ է, մինչև իններորդ դասարան, անկեղծ ասած,առանձնապես կարդալ չէի սիրում։ Տարբեր խմբակներ էի հաճախում` սիրում էի նկարել, թեթև աթլետիկայով, բասկետբոլով, վոլեյբոլով էի զբաղվում։ Սիրում էի տղաների հետ հոկեյ խաղալ։ Խորհրդային տարիներին ամեն բակում հոկեյի համար հարմարեցված տարածքներ կային։ Հիշում եմ` դասից գալիս էինք, վերցնում մականներն ու վազում սառույցի վրա»։

Հինգերորդ դասարանում Իվանի ծնողները նրան անգլերենի դասընթացների տվեցին։

«Իսկ ես ուզում էի տղերքի հետ գնդակ ու տափօղակ խաղալ…», — ժպտում է դեսպանը։ Սակայն նա այնպես յուրացրեց լեզուն, որ հետո Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ ընդունվելիս քննությանը հինգ ստացավ։

«Վնասակարության արժեքը»

Երբ եկավ երկրորդ օտար լեզուն սովորելու ժամանակը, դիվանագետներին սերբախորվաթերենը բաժին ընկավ։ Այդ ժամանակ շատերը դադարեցրին դասախոսություններին այցելել, իբր ու՞մ է պետք այդ լեզուն, միայն Հարավսլավիայում է դրանով հնարավոր խոսել։ Միայն երեք մարդ չհրաժարվեց դասերից։

Իվան Վոլինկինին պրակտիկայի ուղարկեցին առևտրական ներկայացուցչություն` այն ժամանակ դեռ սոցիալիստական Հարավսլավիա։

«Իմ մասնակցած առաջին բանակցություններին ներկա էր մեր արտահանող ընկերությունների ներկայացուցիչներից մեկը, ու բոլորն ուզում էին վաճառել օղու խմբաքանակը` պլանը կատարելու համար։ Վերջապես հարավսլավակները նրանից հետաքրրքվեցին` որքանո՞վ է այն վնասակար։ Իսկ մերոնք պատասխանեցին` ի՞նչ վնասակարության մասին է խոսքը։ Նորմալ խմիչք է…. Իսկ վնասակարությունն արժեքն է։

Դա 1980-ականներին էր։ Հաջորդ այցին` 1991 թվականին, արդեն կյանքն այդքան ծիծաղելի չէր։ Հզոր երկիրը, որի հետ հաշվի էին նստում Արևմուտքն ու ԽՍՀՄ-ը, փլուզվում էր։

Վոլինկինը այդ երկրում է եղել նաև 1996 թվականին ու սեփական աչքերով է տեսել վատագույնը։ Հասցրել է ծանոթանալ մարդկանց հետ, որոնք սերբերի կողմից ղեկավարում էին պայքարը` Սլոբոդան Միլոշևիչի, Ռատկո Մլադիչի, Ռադովան Կարաջիչի։

Ученик на уроке чтения в начальной общеобразовательной школе - Sputnik Արմենիա
Ռուսագետները դժգոհ են. երիտասարդությունը կաղում է լեզվի իմացությունից

«Հիմա Արևմուտքում այս մարդկանց հանցագործ են անվանում։ Իսկ նրանք հայրենասերներ էին, որոնք պայքարում էին իրենց երկրի ու ժողովրդի համար, նրանք անում էին ամեն բան, որ երկիրը չփլուզվի», — համոզված է դեսպանը։

Վերադառնալուց հետո նրան առաջարկեցին կտրուկ շրջադարձ անել` աշխատել Սան Ֆրանցիսկոյի հյուպատոսարանում։ Այստեղ նա առաջին անգամ ծանոթացավ հայերի հետ, որոնց դժվար է չհանդիպել Կալիֆոռնիայում։ Հայերի ու հրեաների հետ ամենահեշտն էր շփվել` նրանք հոգեհարազատ էին ռուս դիվանագետին ։

Վարկաբեկող կապերի մեջ չի եղել…

Նոր նշանակումը Վրաստանում էր` նորից բարդ ժամանակներում` 2005-2007 թվականներին։ Այստեղ Վոլինկինը դեսպանատանը խորհրդական էր աշխատում։ Մտերմացել էր Զվիադ Գամսախուրդիայի որդու`Ցոտնեի հետ։ Ռուս դիվանագետների միջնորդությամբ Գամսախուրդիայի մարմինը Ռուսաստանից Թբիլիսի տեղափոխվեց։

«Մի օր հերթական անգամ նրա զրուցում էինք, պատրաստվում հանդիպել։ Նա հարցրեց` որտե՞ղ։ Ժպտացի, ասացի, որ հանդիպման վայրը հնարավոր չէ փոխել` նկատի ունենալով նրանց տոհմական տունը։ Մի քանի օրից միացնում եմ հեռուստացուցը, որով նրա լուսանկարն էր ցուցադրվում ու փոքր մեկնաբանություն էր… Զարմացա, իհարկե։ Ինչի՞ համար։ Թարգմանիչին եմ կանչում։ Պարզվում է` թաքնված տեսախցիկները ձայնագրել էին իմ «առեղծվածային» խոսքերը, ու դրանք հրապարակվել էին»։

Դրանցից հետո ստիպված էի լքել երկիրը։ Կրկին Բալկանյան թերակղզի, այս անգամ` Մակեդոնիա։ Բայց երկու ամիս անց Մոսկվայից զանգեցին ու առաջարկեցին Սերգեյ Լավրովի օգնականը դառնալ։ Դրան հաջորդող չորս ու կես տարին անցան շատ արագ` առանց վայրկյան իսկ հանգստի։

Ավագ եղբայր — կրտսեր եղբայր…

Երբ 2013 թվականին Վոլինկինին նշանակեցին Հայաատանում ՌԴ դեսպան, կինը կասկածում էր` փոքր երկիր է, ձանձրալի կլինի։ Ամուսինը պատասխանեց` չի կարող ձանձրալի լինել։

«Եվ իսկապես, այնտեղ հետաքրքիր էր, նաև դժվար էր, սակայն երբեք ձանձրանալ չէր լինում։ Չէր էլ կարող լինել, եթե միմյանց հարգանքով վերաբերվեին։ Այդ պատճառով սխալ է հարցնել, թե մեր երկրներից որն է ավագ եղբայրը, որը կրտսեր… ։ Եղբայրները եղբայրներ են։ Հայաստանը չափազանց հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող երկիր է։ Առաջին քրիստոնեական երկիրը։ Մենք շատ հոգեհարազատ ենք։ Մենք երկար տարիներ նույն երկրում ենք ապրել, միմյանց կես բառից հասկանում ենք։ Այդ պատճառով մեր միջև խնդիրներ չկան։ Կան հարցեր, որոնք մենք բավականին արագ լուծում ենք»։

Иван Волынкин - Sputnik Արմենիա
Թե ինչպես Հայաստանում Ռուսաստանի դեսպանն անցանկալի անձ դարձավ Վրաստանում

Հանդիպման վայրն իսկապես չի կարելի փոխել։ Այդպես էր Վրաստանում, այդպես է նաև Հայաստանում։ Մի քանի ամիսը մեկ դեսպանը հավաքում է համադասարանցիներին, որոնք նույնպես «վարակվել» են մեր երկրի հանդեպ սիրով։

Նրան համադասարանցին արդեն լավ զբոսավար է։ Նա շրջել է ամբողջ Հայաստանով` Սևանից մինչև հեռավոր Մեղրի, շոգ Արարատյան դաշտից մինչև քամոտ Շիրակի սարահարթ, որտեղ ամռանը բաճկոններ են հագնում։

Թերևս հյուրերի շարքում էր նաև Հայաստանի գիտակ` պատմաբան ու արվեստաբան Ալեքսեյ Լիդովը։ Բյուզանդական արվեստի տեսաբանը երկար տարիներ ուսումնասիրել է հայկական ու վրացական եկեղեցիների զարդանախշերը։ Ցուրտ ու մութ 90-ականներին նա մի քանի տարի Ախթալայում է ապրել` ուսումնասիրելով դրա եկեղեցիներում հայկական, վրացական ու հունական արվեստի միաձուլումը։

Այնպես որ, հյուրընկալ Հայաստանում նրանք արդեն ոչ թե հյուրեր են, այլ յուրայիններ։

Լրահոս
0