00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսագետները դժգոհ են. երիտասարդությունը կաղում է լեզվի իմացությունից

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցУченик на уроке чтения в начальной общеобразовательной школе
Ученик на уроке чтения в начальной общеобразовательной школе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում մեկնարկել է հայ-ռուսական «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի» ստորագրման 20-ամյակին նվիրված Ռուսաց լեզվի տասնօրյակը։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Ռուսագետները դժգոհ են Հայաստանում ռուսերենի իմացության մակարդակից` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին ասաց Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ Լիլյա Բալասանյանը «21–րդ դարում ռուսաց լեզուն մշակութակրթական շփման երաշխիք միջազգային և միջանձնային շփումներում» միջազգային կոնֆերանսի ժամանակ։

Դրանով հանդերձ, նա համոզված է, որ այս ոլորտի մասնագետները ճիշտ ուղու վրա են գտնվում։

© Sputnik / Aram NersesyanԼիլյա Բալասանյան
Президент армянской Ассоциации учителей русского языка и литературы Лилия Баласанян - Sputnik Արմենիա
Լիլյա Բալասանյան

«Եթե մենք ասում ենք, որ լեզվի իմացության մակարդակը բավարար չէ, մենք մեզ համար նոր, ավելի բարձ նշաձող ենք ընդգծում։ Իհարկե, մենք դժգոհ ենք երիտասարդության ռուսերենի իմացության մակարդակից։ Բայց ուզում եմ ասել, որ Վանաձորի, Գյումրու և Գորիսի դպրոցներում ռուսերենի դասավանդումը բարձր մակարդակի վրա է, բայց դա այն բարձրությունը չէ, ինչին մենք ձգտում ենք։ Մեր ցանկությունն է, որ Հայաստանում դպրոց ու բուհ ավարտածներն ազատ տիրապետեն ռուսերեն լեզվին»,–ավելացրեց Բալասանյանը։

Նրա խոսքով` մտադրություն կա ունենալ պարբերական դասընթացներ, որտեղ բուհում դասավանդողները կշփվեն դպրոցում դասավանդողների հետ, որովհետև իմացության հիմքը դրվում է դպրոցից։

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Ռիբինսկի
Директор РЦНК в Армении Сергей Рыбинский - Sputnik Արմենիա
Սերգեյ Ռիբինսկի

Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին ներկայացրեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի խոսքը։«Արդեն բարի ավանդույթ է Հայաստանում ուսումնագործնական կոնֆերանսի անցկացումը։

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյան. «Ռուսաց լեզվի իմացությունն, ուղղակի, անհրաժեշտ է»

Միջոցառման ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի մասնակիցները քննարկում են ռուսաց լեզվի դասավանդմանը վերաբերող ակտուալ խնդիրներ։ Այդ առումով ձեր գիտական ուսումնասիրությունները, փորձի փոխանակումը, գործական աշխատանքները կարևոր նշանակություն են ունենում»,–նշել է դեսպանը։

Միջոցառման շրջանակում նաև տեղի ունեցավ «Ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» 7–րդ հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։ 3–րդ տեղը զբաղեցրեց Երևանի Անանիա Շիրակացի դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Բիլբուլյանը, 2–րդ տեղում` Երևանի Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցի ուսուցչուհի Արմինե Վարդանյանն է։ Առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց Երևանի Իսահակյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի ուսուցչուհի Քնարիկ Բուգուշյանը։

Լրահոս
0