ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Աշակերտուհին Կուրգանի դպրոցում կրակել է պնևմատիկ ատրճանակից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ ծառայությունների աղբյուրին։
7-րդ դասարանցին Կուրգանի մարզի Շչադրինսկ քաղաքից է։ Նա կրակել է հոր ատրճանակից։
«7-րդ դասարանի աշակերտուհին պնևմատիկ ատրճանակից կրակել է իր յոթ համադասարանցիների վրա», — ասել է գործակալության զրուցակիցը` նշելով, որ տուժածները կապտուկներ և քերծվածքներ են ստացել։
Առայժմ հայտնի չէ, թե ինչն է աղջկան դրել այդ քայլին։
