ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիսթոուին կանչել են Ռուսաստանի արտգործնախարարություն։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են ՌԴ արտգործնախարարության աղբյուրները։
«Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ»,- հայտնել է աղբյուրը։
Երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովն հայտարարել էր, որ Մոսկվան Լոնդոնի նկատմամբ պատասխան միջոցներ ձեռնարկելու որոշում է կայացրել։
Հիշեցնենք, որ մարտի 14-ին բրիտանական խորհրդարանում ելույթ ունենալիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Ռուսաստանը կապ ունի հետախուզության գլխավոր վարչության (ՀԳՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ։ Երկրից կարտաքսվեն 23 ռուս դիվանագետները, Բրիտանիան կդադարեցնի երկկողմանի շփումը Ռուսաստանի հետ, իսկ բարձրաստիճան պաշտոնյաներն ու թագավորական ընտանիքի անդամները չեն մեկնի Ռուսաստան` ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ներկա լինելու։ Բրիտանիան նաև հետ է կանչել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Մեծ Բրիտանիա այցելելու հրավերը:
Լավրովը լկտի ու չապացուցված է համարել Հետախուզական գլխավոր վարչության (ՀԳՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի վերաբերյալ մեղադրանքները։
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի գործողությունները խարխլում են երկու երկրների միջև առկա միջպետական երկխոսության գործընթացը։