00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Չարենցն այսօր մահացավ». անհայտ բանտարկյալի թաքուն գրառումը

© Public domainПоэт Егише Чаренц
Поэт Егише Чаренц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ ոչնչացնում են մարդուն, վերանում է ողջ աշխարհը։ Երբ մահանում են այնպիսի հսկաներ, ինչպիսին Չարենցն է, վերանում են Տիեզերքները։ Այնուհետև երբեմն վերականգնում է տեղի ունենում. վերականգնում են բարի համբավը` ուշացած, անօգնական և ոչ պակաս ողբերգական, քան բուն ոչնչացումը։ Քանի որ մնում է միայն անունը և այն, ինչ այդ անունը կրողը հասցրել է իրագործել։

Տիեզերք դառնալու համար Չարենցը պետք է ծնվեր 121 տարի առաջ, մահանար 81 տարի առաջ և «վերականգնվեր», ամենայն հավանականությամբ, 1950-ականների սկզբին։ Հրաշքով տեսաձայնագրություններ են պահպանվել, որի վրա արձանագրել են բանաստեղծի վերականգնմանը նվիրված ընթրիքի դրվագները. նկարահանումներն արվել են նույն 50-ականներին։ Տեսանյութում Չարենցի դուստրերն են, Գևորգ Էմինը, Վարդան Աճեմյանը, Օհան Դուրյանը, Հրաչյա Քոչարը… Տոն` արցունքն աչքերին։

Իսկ 1935 թվականի սկզբին Չարենցին մի քանի հարցաքննության ենթարկեցին, որոնցից նա վերադառնում էր հոգեպես ճնշված և երկար վերականգնվում էր։ 1930-ականներին իրենց գործն արագ կատարող «օպրիչնիկներին» նույնիսկ գովել կարելի է չշտապելու, կամ «համեստության» համար. երկարուձիգ գործընթացները տևեցին 1.5 տարի. մինչև 1936 թվականի աշունը Չարենցից երկիրը չլքելու գրություն էին վերցրել։

Егише Чаренц - Sputnik Արմենիա
Արմենուհին` Չարենցի սերը. մեծ բանաստեղծի սիրո պատմության վարագույրը շուտով կբացվի

Բանաստեղծի երկրորդ կինը` Իզաբելա Չարենցը, հիշում էր, որ 1937 թվականի շոգ ամռանը Չարենցը նրան երեխաների հետ Ծաղկաձոր տարավ, իսկ մեկ ամիս անց հուզված վերադարձավ։ Նա հետ տարավ ընտանիքին Երևան. երբ նրանք հեռանում էին, փողոցում մարդկանց հոծ զանգված էր հավաքվել, զուռնաչիները տխուր երաժշտություն էին նվագում։ Հարցին` ինչի համար է այս ամենը, Չարենցը պատասխանեց. «Թող նայեն հայ բանաստեղծի վերջին ուղուն»։

Հուլիսի վերջին եկան նրա հետևից։ Նա չհավաքվեց, վեր կացավ և գնաց, կարծես խանութ էր դուրս գալիս հաց գնելու, ամեն օրվա պես։ Կարծես ենթադրվում էր, որ շուտով վերադառնալու է։

Իզաբելան 15 օր փնտրում էր ամուսնուն, կես ամիս ընկած ՆԿՎԴ–ի և բանտերի դռները։ Փողոցում դին չէր փնտրում. պետական հանցագործների առկայության պարագայում, կոչումով ավազակներն ամենևին էլ վտանգավոր չեն։ Նրան ոչ ոք չէր պատասխանում, հաճախ նույնիսկ չէին խոսում նրա հետ` ոմանք անտեղյակությունից, ոմանք ամոթից։ Նա հասկացավ, որ Չարենցն այլևս չի վերադառնա։

Եվ երբ հասկացավ, զանգահարեցին բանտից։ Ասացին` մորֆի բեր. նա վազեց դեղատուն, 100 գրամ տվեցին, Իզաբելան տարավ բանտ։ Նայեցին 100 գրամին, նա ամեն անգամ մորֆի բերելու թույլտվություն խնդրեց. Չարենցը հիվանդ էր, սովորել էր թմրադեղին և առանց մորֆի կարող էր մահանալ։

Ճաշ, մթերք և խմելու բան ևս տանում էր։ Այնուհետև մորֆին արգելեցին, ասացին, որ առանց դրա էլ նրան կբուժեն։ Չարենցը մահացավ մեկ ամիս անց. թեև մորֆիով էլ հազիվ թե ավելի երկար ապրեր։

Католикос Овсеп (Иосиф) - Sputnik Արմենիա
«Երկայնաբազուկ» Հովսեփը՝ այդպես էլ գահ չբարձրացած կաթողիկոսը

Հայաստանի խորհրդայնացման 17-ամյակի օրը` նոյեմբերյան առավոտ, երևանյան բանտարկյալներին դուրս հանեցին` բնական կարիքները հոգալու։ Զուգարանի պատին շտապող ծուռումուռ ձեռագրով թարմ գրություն էր արված. «Չարենցն այսօր մահացավ»։

Մի օր Իզաբելան ճաշ բերեց, իսկ նրան վերադարձրին Չարենցի կեղտոտ շապիկն ու հրամայեցին այլևս չգալ։ Նա շտապեց փրկել ձեռագրերը։ Որոշ բաներ հաջողվեց փրկել, իսկ մի քանի օր անց նրան էլ նույն երևանյան բանտը նետեցին, որտեղ նստած էր ամուսինը։ Նրա մահվան մասին Իզաբելան իմացավ ուրիշներից, թեև Չարենցը նույն շենքում էր եղել։

Չարենցի դուստրը` Արփենիկը, որը երկար ժամանակ մանկատներում անցկացրեց, պատմում էր. «Չեմ կարող մոռանալ Հայաստանում Խորհրդային իշխանության տարեդարձին նվիրված դպրոցական օլիմպիադան։ Մեր մանկատան սաները ելույթ էին ունենում Արվեստի աշխատողների տան դահլիճում։ Ինձ հանձնարարած Նաիրի Զարյանի «Ստալին» բանաստեղծության փոխարեն, ես, հաղորդավարի խոսքերից առաջ ընկնելով, սկսեցի կարդալ «Ես իմ անուշ Հայաստանին»։ Անհնար է նկարագրել հանդիսատեսի արձագանքը. ծափահարություններից ականջներս փակվել էին»։

Այդ օրը, որը ճակատագրի չար հեգնանքով, համընկավ Չարենցի մահվան տարելիցի հետ, դուստրը հոգում տոնեց հոր առաջին արդարացումը։

Լրահոս
0