ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Վրաստանը ներկայացրել է Iriao խմբի երգը, որը կհնչի «Եվրատեսիլ 2018» մրցույթում։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
«Քո սրտի համար» երգի տեսահոլովակի ռեժիսորը Զազա Օրաշվիլին է։ Iriao խումբը կներկայացնի մի ստեղծագործություն, որում միախառնվում են ջազն ու ազգային երաժշտությունը։
Նկարահանումներն անցկացվել են Թբիլիսիից ոչ հեռու գտնվող տիեզերական հետազոտությունների լքված համալիրի տարածքում։
«Եվրատեսիլ 2018-ը» կանցկացվի 2017 թվականի հաղթող երկրում՝ Պորտուգալիայում։ Կիսաեզրափակիչ փուլը նախատեսված են մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 12-ին։