00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկյան երազանքի համը, կամ ինչպես է հայկական ընտանիքը նվաճել Նյու Յորքի սուպերմարկետները

© Sputnik / Asatur YesayantsПасхальный стол
Пасхальный стол - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժամանակներ են եղել, երբ երևակայական բրինձն օգնել է Գոհարին փրկել երեխաներին։ Նրա դուստր Հրանուշն իսկական բրնձի վրա կառուցել է իր ընտանիքի ապագան։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik, Արամ Գարեգինյան. ԱՄՆ–ի հայտնի հայերի համար ամերիկյան երազանքը բարդ է եղել։ Իսկ Հաննա Քալաջյանի համար այն նաև համեղ է եղել։

Boston Globe թերթը և լրագրող Քեյթ Պանդոլֆին ներկայացրել են, թե ինչպես է արևմտահայերի տնական բրնձով փլավը հայտնվել ամերիկյան սուպերմարկետներում.

«Ընտանիքս այնքան շատ էր բրինձ սիրում, որ երբ մենք տեղափոխվեցինք Ցինցինատի, մայրս մի ամբողջ արկղ հետը վերցրեց` մտածելով, որ նոր տեղում բրինձ չի գտնի։

Диана Тер-Ованнисян - Sputnik Արմենիա
Դիանա Տեր-Հովհաննիսյանի ուրվականը․ կյանքից հեռացել է ամերիկահայ բանաստեղծուհին

Բոլորովին վերջերս իմացա, որ այդ փլավը հորինել է Վորչեսթերից մի հայ ընտանիք։ Ընտանիքը բնակվում է Շրուսբերիում մեր հին տան մոտ։ Հաննա Քալաջյանի պատմությունը կրկին հիշեցնում է, թե որքան հասանելի է ամերիկյան երազանքը։

Հաննան ծնվել է Հրանուշ Քարդացողյան անունով, թուրքական Դյուզջեում։ 1915թ–ին թուրքերը նրա հորը` Մաթևոսին, տարել են աշխատանքային ճամբար, որտեղից նա չի վերադարձել։ 1920թ.–ին նրա ընտանիքն այնտեղից փախել է Կոստանդնուպոլիս։

Այնտեղ նրա մայրը` Գոհարը, ստիպված է եղել Հրանուշին մանկատուն տալ. նա չէր կարող պահել բոլոր երեխաներին։ Մեկ տարի անց նրանք վերամիավորվել են և փախել Լիբանան։ Այնտեղից մայրը երեխաների հետ գնացել է Նյու Յորք` ավագ քրոջ մոտ։ Արդեն Ամերիկայում Հրանուշն աշխատանքի է անցել Bloomingdale's–ի խանութներից մեկում։ Երբ բարդություններ են առաջացել նրա հայկական անվան հետ, որովհետև հաճախորդները և գործընկերները տառ առ տառ, դանդաղ են ասել նրա անունը և չեն կարողացել ճիշտ արտասանել, Հրանուշ փոխել է անունը և դարձել ամերիկացիների համար սովորական Հաննա։

Շուտով նա հանդիպել է Գևորգ (Ջորջ) Քալաջյանին, որը նույնպես Հայաստանից գաղթած փախստական է եղել։ Նրանք հաստատվել են Ուորչեսթերում, որտեղ Ջորջը բանջարեղենի կրպակ և խորտկարան է բացել։

© bostonglobeՀաննա Քալաջյանը ընկերների հետ Near East ռեստորանի ֆոնին
Ханна Каладжян с родственниками и друзьями на фоне ресторана Near East - Sputnik Արմենիա
Հաննա Քալաջյանը ընկերների հետ Near East ռեստորանի ֆոնին

Սկզբից այնտեղ սուրճ և փքաբլիթներ են մատուցել, բայց հետո ավելացրել են ճաշեր` չինական սուեյ ապուր, տավարի խաշած միս, բրիտանական տապակած բակլա և հայկական բրնձով փլավ։

Հրանուշի մանկական հուշերի մեջ էր այս փլավը։ Նրանք Դյուզջեից Կոստանդնուպոլիս են գնացել ոտքով։ Երեխաներն ուտելու բան չեն ունեցել, և մայրը երևակայական գդալն անցկացրել է երևակայական կաթսայի վրայով. «Ահա և փլավը։ Շուտով պատրաստ կլինի… Զգո՞ւմ եք»։

Мисак Мецаренц с племянником - Sputnik Արմենիա
Ինչ թալիսման էր նվիրել որդուն Մեծարենցի մայրը, և ինչու ճաքեց սուրբ գրությամբ փոքրիկ քարը

«Ես մինչև հիմա զգում եմ փլավի բույրը և օջախի լույսը», – գրել է նա իր ինքնակենսագրականում։

1970–ականների կեսերին փողոցները վերանախագծվել են։ Խորտկարանը և կրպակը կտրվել են աշխույժ երթևեկությունից։ Սակայն դա չի կանգնեցրել Հրանուշին, նա նոր լուծում է գտել. ընտանեկան փլավը կարող էին համտեսել ոչ միայն խորտկարանում, այլ նաև հարյուրավոր կիլոմետր հեռու գտնվող ցանկացած խանութում։

«Նա մտել է նոր գործի բոլոր նրբությունների մեջ։ Բրնձի առաքիչների հետ պարզել է այն պահելու ժամկետները։ Նույնիսկ ինքն է հորինել տուփերի վրայի նկարը։ Փլավը պատրաստել են երկրորդ հարկում, շագանակագույն բրնձից, լապշայից և հավի մսից։ Մի սենյակում աշխատել են մի քանի մարդ։ Ասես Միկի Մաուսի մուլտֆիլմերում», – ժպիտով հիշում է նրա դուստրը` Քերոլ Կասպարյանը։

Նա մորը տարել է Արևելյան ափի խանութներով։ Նրանք իրենց հետ վերցրել են փոքր սեղան և էլեկտրական շուտեփուկ, որպեսզի նմուշները տեղում պատրաստեն։

«Մայրս վարորդական իրավունք ուներ, բայց միշտ վախենում էր վարել», – ժպտում է աղջիկը։

Նյու Յորքի Stop & Shops, Star Markets և Macy's հարյուրավոր խանութներում սկսել են պատվիրել տուփերով արագ սնունդ։ 1980–ականների կեսերին Near East–ը եղել է Բոստոնի սուպերմարկետների 10 ամենալավ վաճառվող ապրանքների մեջ։

Այժմ Հրանուշի դուստրը` Քերոլը, բրնձի բիզնեսով չի զբաղվում։ 1986թ–ին Near East –ը վաճառել են Heinz Co կորպորացիային, և հիմա ապրանքանիշի տերը մեկ այլ հսկա է` PepsiCo–ն։ Աղջիկը չի գնում տուփերով փլավ։ Ինքնուրույն է պատրաստում, ինչպես սովորեցրել է մայրը։

Լրահոս
0