00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կռվել թուրքերի հետ սերբերի դե՞մ։ Երբեք». Բալկաններում հայերի համոզմունքների մասին

© Sputnik / Юрий Кавер / Անցնել մեդիապահոցНесебыр
Несебыр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ իրավիճակը հանգիստ էր, հայերն իրենց մասին էին մտածում։ Երբ իրավիճակն անհանգիստ էր, նրանք միշտ օգնության էին հասնում սերբերին։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik, Արամ Գարեգինյան. Սերբերի համար ճակատագրական պահին` 1389 թվականին, Կոսովոյի դաշտում հայտնվեցին հայերը։ Հայտնվեցին ոչ իրենց կամքով։ Թուրք սուլթան Մուրատը նրանց բերեց բազմացեղ զորք։ Երբ հայերն իմացան, որ պետք է պատերազմել քրիստոնյաների դեմ, որոշեցին. «Նման բան չի լինի»։ Եվ անցան սերբերի կողմ։ Սոկոբանյայի բուժիչ աղբյուրների մոտ 1392 թվականին նրանք կառուցեցին Միխայիլ Հրեշտակապետի վանքը, որը ժողովուրդը մինչ օրս Երմենչիչ է անվանում։

Армянская церковь. Львов, Украина - Sputnik Արմենիա
Փեշեշգյանցի հիշողությունները. հայ քահանաները փրկել են հրեաներին` նրանց հայ դարձնելով

Թեև սա լեգենդ է, բայց շատ նման է ճշմարտության։ Սերբ ուսումնասիրողները, որոնք գրում են երկու ժողովուրդների կապերի մասին, գրեթե միշտ մեջբերում են այն, այդ թվում Նովի Սադ քաղաքի թանգարանի մասնագետները, որոնք վերջերս հայկական համայնքի մասին գիրք հրատարակեցին (գրքի հեղինակը արվեստաբան Լիլյանա Լազիչն է)։

Հայկական հետքերն իսկապես քիչ չեն։ Վիտովնիցա վանքում դեռ 13-րդ դարի հայ-սերբական գրություն է պահպանվել։ Իսկ մի քանի այլ վանքերում Գրիգոր Լուսավորչի պատկերը կա։

Հայերն այդ տարածքը չեն լքել նաև այն ժամանակ, երբ հայտնվել են թուրքերի իշխանության տակ։ Հարմարվել են։ Թուրքական իշխանությունը Ավստրիայի հետ առևտրում արտոնություններ է տվել նրանց։

Շարբաթ խմիր, սիրելիս

Հայերի մասին հիշատակումներ են թողել նաև եվրոպացիները։ Նրանցից մեկը բրիտանացի բժիշկ Էդվարդ Բրաունն է, որը 1660-ականներին եղել է Բալկաններում և Հունաստանում։ Բելգրադ կատարած իր այցի մասին նա գրել է. «Մենք կացարան գտանք հայի տանը, որտեղ մեզ լավ ընդունեցին։ Մի շարք այլ ընտանիքներ ևս այցելեցինք, որոնք հիանալի տներ էին կառուցել։ Մեկում շատրվան կար, գեղեցիկ լողավազան և վառարաններ։ Այնտեղ մեզ սուրճ, շարբաթ և հունգարական համեղ գինի հյուրասիրեցին։ Հայերը հիմնականում այնտեղ են, որտեղ առևտրով են զբաղվում, իսկ Բելգրադում եկեղեցի ունեն։ Նրանց հետ առևտուր անելն ավելի հուսալի է, քան մյուսների», — գրում է նա։

город Познань - Sputnik Արմենիա
Լեհաստանի հայերն առաջ ազնվականներին սուր էին մատակարարում, այսօր` քաբաբ

Եկեղեցին, որի մասին խոսում է Բրաունը, իսկապես եղել է։ Հայ վաճառականները կարողացել են իրենց հավատքի ազատությունն այնտեղ կորզել թուրքերից։

Ամենայն հավանականությամբ, այնտեղ նաև գերեզմանատուն է եղել։ Համենայնդեպս, եկեղեցու տարածքում մի քանի գերեզմանաքարեր են պահպանվել, որոնց հայկական գրությունները 90-ականներին առաջին անգամ վերծանել է ականավոր սերբագետ, գրող և բանաստեղծ Բաբկեն Սիմոնյանը։

1717 թվականին Բելգրադն անցավ ավստրիացիներին։ Նրանց օրոք արտոնություններ ստացան կաթոլիկ հայերը (այդ թվում` Մխիթարյանների նոր միաբանությունը)։ Նրանց հատկացրին թուրքական Զեյնադին աղայի մզկիթը, որը եկեղեցու վերածեցին։

Երբ 1730-ականների վերջին քաղաքը վերադարձավ թուրքերին, կաթոլիկ հայերը տեղափոխվեցին նոր ավստրո-թուրքական սահման` Նովի Սադ։

Հանգիստ կյանք

Այստեղ «Թուրքիայի վաճառականները» (հույներ, հայեր, առումիններ` Բալկանների հարավային մասում բնակվող ժողովուրդ) նույնիսկ ավելի շատ արտոնություններ ստացան, քան ավստրիացիները։ Թուրքիայից ապրանք ներկրելու համար 3% տուրք էին վճարում, այն դեպքում, երբ տեղացիները 8% էին վճարում։ Ավստրիացի վաճառականներին ու չինովնիկներին դուր չէր գալիս, որ վաճառելու համար Թուրքիա էին տանում ոսկե թալերները (այնտեղ դրանք բարձր էին գնահատվում)։ Արգելքները գնալով ավելի շատ էին շրջանցում։

Նովի Սադում հայ վաճառականները նկատեցին նաև Բաչկա շրջանի բերրի դաշտավայրերը։ Այստեղ հայերը սկսեցին հող գնել։ Պահպանվել են նաև որոշ սեփականատերերի անունները. հունգարահայ կալվածատերերի ընտանիքներ են` Քիշ, Լազար, Կարաչոնյի։

Город Тбилиси, Грузия - Sputnik Արմենիա
«Հայկական ավանգարդը» Վրաստանի պատմության մեջ. ինչ հետք են թողել հայերը Թբիլիսում

Այնուհետև հայերին թույլ տվեցին նաև գինետներ վարձել Բաչկայում։ Եվ դրա հետ մեկտեղ` ցանքատարածքներ, ձկնատնտեսություններ և անտառներ։ Տեղի բնակիչները սկսեցին բողոքել. հայերն արգելում են տեղացիներին ոչ միայն վաճառքով զբաղվել, այլև տանը օգտագործելու համար գինի և ռակիա պատրաստել (բալկանյան թունդ ոգելից ըմպելիք, որը ստանում են ֆերմենտավորած մրգերի թորումից)։ Գնած տնտեսություններում տեղացիներին արգելում էին անասուն արածեցնել և ձուկ որսալ։

Դատական տասնյակ բողոքներից հետո կայսրուհի Մարիա Թերեզան հայերին արգելեց գինետներից դուրս ոգելից խմիչքներ վաճառել, ինչպես նաև սահմանափակեց թուրքական ապրանքների վաճառքը։

Կտրուկ շրջադարձ

19-րդ դարում Բալկանների նշանակությունը, որպես առևտրային ուղի, նվազեց։ Մեծահարուստ հայերի մի մասն այլ երկրներ մեկնեցին, մյուս մասն էլ արդեն ձուլվել էր տեղացիներին։

Սերբիայում հայերի պատմության նոր էջ բացվեց։ Թուրքերի դեմ ապստամբությունների շարքում հայերը սերբերի համար նոր զենք ստեղծեցին. սերբական նոր տառերը ստեղծեց Վուկ Ստեֆանի Քարաջիչը։ Լուսավորչի բազում գրքեր` քերականություն, բառարան, ժողովրդական երգերի հավաքածու, տպագրում էին Վիեննայի Մխիթարյան միաբանության հայ վանականները։ Սակայն սա արդեն բոլորովին այլ պատմություն է, որին մենք դեռ կանդրադառնան։

Լրահոս
0