00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Ջորկաեֆի գոլը նրան զրկեց Թուրքիա մուտք գործելու հնարավորությունից

© AFP 2024 / VALERY HACHEЮри Джоркаефф
Юри Джоркаефф - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Պատվավոր լեգեոն» շքանշանի ասպետ և ՀՀ պատվավոր քաղաքացի Յուրի Ջորկաեֆը տոնում է 50-ամյա հոբելյանը։ Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը պատմում է նրա «մարզական փառահեղ կենսագրության» մասին։

Ֆուտբոլից բացի, Յուրի Ջորկաեֆի կյանքում մյուս կիրքը եղել է ու կմնա Հայաստանը։ Նրա տիտղոսների, մեդալների և գավաթների երկար ցանկին կարելի է ծանոթանալ համացանցի ցանկացած մարզական կայքում։

Յուրիի հորական պապը` ազգությամբ կալմիկ Արմադիկ Ջորկաևը, ծնվել է Աստրախանում։ Նա կռվել է կարմիրջոկատայինների հետ քաղաքացիական պատերազմի ժամանակ, այնուհետև, հավանաբար հասկանալով, որ դա իրենը չէ, 1920-ականների սկզբին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ազգանունը փոխելով և դրանում ֆրանսիական հովերով «ֆ» տառ ավելացնելով՝ դարձել է Ջորկաեֆ։ Հենց Ֆրանսիայում էլ ծնվել է նրա որդին` Ժանը, որը հետագայում ֆուտբոլիստ դարձավ։

Футболист Левон Иштоян - Sputnik Արմենիա
Ես լեգենդ եմ. Իշտոյանի «արարատյան» ութ թիվն ու նրա «ոտնակերտ արձանը»

Ժան Ջորկաեֆը լավ ֆուտբոլիստ էր, նույնիսկ Ֆրանսիայի հավաքականի կազմում էր խաղում, սակայն նրա որդու ծնվելուց մի քանի ամիս առաջ ֆրանսիացիները երկու խաղում պարտվեցին Անգլիայի աշխարհի առաջնության ժամանակ, իսկ երրորդում ոչ-ոքի խաղացին` զբաղեցնելով խմբում վերջին հորիզոնականը։ Այդ ժամանակ Ժանը տուն մեկնեց` նախապատրաստվելու հայր դառնալու դժվարին առաքելությանը։

Որդուն (Ժանի երկրորդ որդին էր) Յուրի կոչեցին բժիշկ Ժիվագոյի պատվին. այդ տարի Պաստերնակի վեպի հիման վրա նկարահանած Դևիդ Լինի ֆիլմը 5 «Օսկարի» էր արժանացել։ Ժանի կինը` Մարիա Օհանյանն է, որի ընտանիքը Ցեղասպանության ժամանակ Բուրսայից էր մազապուրծ եղել։ Ժանն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան և սկսեց մարզել Լիոնի արվարձանի հայկական թիմը: Նա Յուրիի հետ այնտեղ անգամ փոքր մարզադաշտ էր կառուցել։ Նրանց ընտանիքում ավանդույթ էր դարձել՝ խաղից հետո թիմի ֆուտբոլիստները և երկրպագուները հավաքվում էին խորոված և Մարիայի պատրաստած թաբուլեն ուտելու։

«Մանկությունս անցավ մի միջավայրում, որը հատուկ էր սփյուռքում բնակվող հայ ընտանիքի համար։ Մենք փորձում էինք պահպանել ավանդույթները, կապը մյուս հայ ընտանիքների հետ։ Երեխաներիս մկրտել եմ Հայկական եկեղեցու բոլոր կանոններով։ Առաջինը, ինչ հիշում եմ «հայ» ասելիս` ընտանիքն է, հարգանքը, աշխատանքը, աշխատասիրությունը և պայքարը։ Հետաքրքիր է, որ անկախ նրանից, թե որ երկրում են հայերն ապրում, նրանց միջև միշտ մի շարք ընդհանրություններ կան։ Նրանք այնպիսին են, ինչպես ես, իմ եղբայրները… Դա այնքան լավ է, երբ նամակ ես ստանում աշխարհի բոլոր ծայրերից, երբ յուրաքանչյուր երկրում, ուր գնում ես, ամենուր հայեր են: Նրանք մոտենում են, շնորհակալություն հայտնում ինձ, ուրախանում են, որ ֆրանսիացի Ջորկաեֆը հայկական արմատներ ունի», — տարիներ անց ասում էր Յուրին։ Ի դեպ, նրա կինն իսպանուհի է, բայց նրանք ամուսնացել են հայկական եկեղեցում։

Арарат 73 - Sputnik Արմենիա
Հայկական «կայզերը» կամ նա, ումից բողոքել է Գերդ Մյուլերը

Նա ֆուտբոլ սկսեց խաղալ միանգամից և շատ հզոր խաղ ցույց տվեց, երկար չէր մնում ցածր դիվիզիոնների թիմերում` ձգտելով նվաճել եվրոպական ակումբները։ Նրան «Բարսելոնա» էր կանչում անվանի Յոհան Կրուիֆը, սակայն Յուրին մերժեց կատալոնացիներին. նա կարող էր իրեն ընտրելու շռայլություն թույլ տալ։ «Յուրին հիանալի խաղացող է, սակայն մեր ակումբին մերժել կարող է միայն խենթը», — այն ժամանակ Ժան Ջորկաեֆին ասել էր «Բարսելոնայի» փոխնախագահ Ժոան Գասպարը, որը Չեմպիոնների ակումբի եզրափակչում «Սամպդորիա»-ի հետ խաղում հաղթանակ տանելուց հետո լողացել էր Թեմզայում։

1998 թվականի օգոստոսին Անկարան հայտարարեց, թե Յուրի Ջորկաեֆի այցը Թուրքիա աշխարհի հավաքականի կազմում թուրքական հավաքականի հետ խաղալու համար անթույլատրելի է։ Խաղը նվիրված էր Թուրքիայի կազմավորման 75-ամյակին։ Սակայն Ջորկաեֆին ամեն դեպքում ներառեցին հավաքականի կազմում, իսկ Անկարան դա որպես անձնական վիրավորանք ընկալեց։

Ճիշտ է, Ջորկաեֆը, որը ակտիվորեն օգտագործում էր իր հնարավորությունները և կապերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, այն ժամանակ հայտնեց, որ չի ցանկանում մեկնել Ստամբուլ ընկերական խաղին մասնակցելու համար։ Նույնը տեղի ունեցավ նաև երկու տարի անց, երբ նա հրաժարվեց թուրքերի հետ ֆրանսիական թիմի կազմում ընկերական խաղից ։ Աշխարհի այդ առաջնությունից երեք ամիս անց Յուրի Ջորկաեֆն ու Ալեն Բողոսյանը շնորհակալություն հայտնեցին Ֆրանսիայի նախագահին Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար։

Իսկ Ջորկաեֆին Անկարայում սկսեցին չսիրել դեռ ՈՒԵՖԱ-ի Գավաթի 1993-94 թվականների խաղաշրջանի խմբային մրցաշարից, երբ Յուրին, որը խաղում էր «Մոնակո»-ի կազմում, գոլ խփեց «Գալաթասարայի» դարպասին։ Գոլ խփելն, իհարկե, հանցագործություն չէր, սակայն անհանդուրժող Յուրին այդ գոլը մեկնաբանեց որպես իր պատասխանը դարասկզբին կատարված թուրքական վայրագություններին։ Բնականաբար, Անկարայում այդ մասին չմոռացան։

«1998 թվականին հայրս պետք է գլխավորեր Հայաստանի հավաքականը, նրան հրավիրել էր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, սակայն ինչ-ինչ պատճառներով պայմանագիրը չստորագրեցին։ Հաջորդ տարի Ֆրանսիան և Հայաստանը հանդիպեցին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում Եվրո-2000 նախընտրական խաղի ժամանակ, և գնդակի առաջին պատվավոր հարվածը վերապահվեց Շառլ Ազնավուրին։ Հայաստանի հավաքականի դարպասապահ Բերեզովսկին հրաշքներ էր գործում, սակայն Ֆրանսիան հաղթեց 2:0 հաշվով, իսկ երկրորդ գոլը մենք կազմակերպեցինք Ալեն Բողոսյանի հետ։ Ալենը 17 տարեկանում կորցրել էր հորը, Հայաստանի հետ ինձ պես կապված չէր (նրա մայրն արգենտինուհի է), սակայն ես համոզեցի նրան չմոռանալ արմատների մասին։ Մոռանալ նշանակում է դավաճանել», — գրում է Յուրի Ջորկաեֆը ինքնակենսագրության մեջ։

Роберт Эммиян - Sputnik Արմենիա
Թռչող գյումրեցին. Ռոբերտ Էմիյանի կյանքի ճակատագրական սանտիմետրը

Իսկ 1999 թվականի աշնանը՝ Երևանում պատասխան խաղից առաջ, նա Ֆրանսիայի հավաքականի խաղացողներին առաջարկեց 100-ական դոլար հավաքել։ Միջամտեց Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կլոդ Սիմոնեն և խնդրեց բոլորին 200-ական դոլար հավաքել: Այդ գումարը տրամադրեցին Երևանի դպրոցներից մեկի վերանորոգման համար։

Ֆրանսիան հաղթեց այդ խաղում 3:2 հաշվով, հաշիվը բացեց Ջորկաեֆը։ Նա ճանապարհեց թիմին օդանավակայան, իսկ ինքը մնաց Երևանում մի քանի օր ևս։ «Զբոսնում էինք փողոցներով և բարձր բղավում, այնուհետև բոլորով սեղան նստեցինք», — հիշում է Յուրին ինքնակենսագրության մեջ։ Հաջորդ օրը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան Հայաստանի քաղաքացու անձնագիր հանձնեց։ Այդ անձնագրով էլ Ջորկաեֆը Էջմիածին գնաց։

Լրահոս
0