00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական «կայզերը» կամ նա, ումից բողոքել է Գերդ Մյուլերը

© SputnikАрарат 73
Арарат 73 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչ մրցանակներ ասես, որ չեն եղել խորհրդային ակումբային ֆուտբոլում. և՛ թիմային, և՛ անհատական, և՛ մարզիչների համար, և՛ երկրպագուների: Հիշում եմ` միության առաջնության ավարտին, երբ «Խորհրդային սպորտն» ամփոփում էր արդյունքները, բոլոր այդ մրցանակների ցանկը գրեթե մի ամբողջական էջ էր զբաղեցնում:

Եվ ահա 1973 թվականին Երևանի «Արարատի» ֆուտբոլիստ Արմեն Սարգսյանը ստացավ «Սմենա» ամսագրի սահմանած «Լավագույն դեբյուտանտի» մրցանակը: Լուրջ ճանաչում էր:

Ոսկե 1973 թվականին «Արարատում» փայլելն այդքան էլ հեշտ չէր, բայց 20 տարեկան Արմեն Սարգսյանը, կանգնելով Կովալենկոյի, Մեսրոպյանի, Գևորգյանի և այլոց կողքին, անմիջապես մտավ արարատցիների շարքերը: Նա արդեն ֆուտբոլային մեկ ավար ուներ. 1971 թվականին Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում հաղթել էր ԽՍՀՄ ժողովուրդների Սպարտակիադայում, և դա ամենևին էլ հեշտ փորձություն չէր:

Первенство СССР по футболу - Sputnik Արմենիա
Եթե «Արարատը» կանգուն մնա. Կոտե Մախարաձեի աղոթքը

Նիկոլայ Գլեբովը դրանից դեռ մեկ տարի առաջ էր նկատել նրան Երևանի ֆուտբոլային դպրոցում, և այդ թվում նրա ջանքերով Արմեն Սարգսյանը հայտնվեց հավաքականի կազմում: Իսկ արդեն հանրապետության գլխավոր թիմը համալրելու առաջարկը ստացավ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանից, և այդ տարի Սարգսյանը առաջնությունում և գավաթում 25 խաղի մասնակցեց, ինչը հիանալի ցուցանիշ էր սկսնակի համար: Իսկ գավաթային եզրափակիչ խաղում հոկտեմբերի 10-ին Սարգսյանը խաղաց 120 րոպե: Հետո երկու տարի անց նա կրկին կհաղթի ԽՍՀՄ Գավաթը, բայց ինչպես ինքն է խոստովանում, 1973 թվականի հոկտեմբերյան այն ցուրտ երեկոյի հույզերը «Լուժնիկիում» որևէ բանի հետ համեմատել չէր կարելի:

Վստահելի, հաղթանդամ պաշտպանը բավական արագ անգնահատելի փորձ ձեռք բերեց`Ալեքսանդր Կովալենկոյի պես վարպետի կողքին խաղալով: Նա շատ արագ դարձավ պաշտպանության հիմնական խաղացող, թվում էր, որ նա թիմում արդեն երկար տարիներ է խաղում, իսկ իրականում տղան դեռ հազիվ էր բոլորել 20-ը: Մի քանի տարի անց նա «Արարատ» կբերի իր կրտսեր եղբորը` Ալբերտին, որը նույնպես հիանալի պաշտպան կդառնա: Ալբերտը նույնիսկ Լոբանովսկու մոտ է խաղացել, Կիևի «Դինամոյում», իսկ Արմեն Սարգսյանի համար «Արարատը» դարձավ իր կյանքի վարպետների այն միակ թիմը, որում նաև նա դարձավ միջազգային դասի ԽՍՀՄ սպորտի վարպետ:

Сборная СССР по футболу, 1971 год - Sputnik Արմենիա
Չվաճառվող հավատարմություն. ինչպես «ամենահայ ուկրաինացին» երկրորդ կյանք տվեց «Արարատ-73»-ին

Ի տարբերություն Կովալենկոյի և Մեսրոպյանի, որոնք մասամբ էին միանում հարձակմանը` Սարգսյանը զուտ պաշտպան էր, որ երբեմն խաղում էր դաշտի կենտրոնում` մասնակցելով հարձակումից առաջ իրականացվող փոխանցումներին: Այդ պատճառով է նա ԽՍՀՄ առաջնության ժամանակ միայն մեկ գնդակ դարպասն ուղարկել: Սակայն նույնիսկ հաշվել հնարավոր չէ, թե որքան գնդակ կարող էր հայտնվել «Արարատի» դարպասում, եթե չլիներ նրա վստահ խաղը, և որքան նյարդեր նա խնայեց Երևանի դարպասապահներ Ալյոշա Աբրահամյանի և Նորայր Դեմիրճյանի համար:

Ֆուտբոլիստներին սիրում են համեմատել: 1970-ականների սկզբում և մեջտեղում դա հեշտ չէր. համաշխարհային աստղերին հասարակ երկրպագուն հազվադեպ էր տեսնում, միջազգային խաղերը հեռարձակվում էին խորհրդային հեռուստատեսությամբ ոչ հաճախ. հազիվ ցուցադրում էին խորհրդային թիմերի եվրոգավաթների խաղերը, իսկ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունները մինչև 1978 թվականները ցույց էին տալիս` սկսած քառորդ եզրափակիչից, եթե ոչ կիսաեզրափակչից` ի տարբերություն հոկեյի և գեղասահքի: Եվ այն հազվագյուտ խաղերը, որոնք ցուցադրում էին խորհրդային ֆուտբոլասեր հեռուստադիտողին, անջնջելի տպավորություն էին թողնում:

Արմեն Սարգսյանին անմիջապես համեմատեցին «Կայզեր» Ֆրանս Բեկենբաուերի հետ. վերջինիս տեսել էին 1974 թվականի աշխարհի առաջնության մեկ-երկու խաղում: Պետք է ասել` նրանք նման էին ոչ թե արտաքնապես, այլ կազմվածքով` բարձրահասակ, սլացիկ, հույսը տեխնիկայի, ինտելեկտի և խաղի նկատմամբ ունեցած կենդանական (բառի լավ իմաստով) հոտառության վրա: Եվ չգիտես ինչու այնպես ստացվեց, որ մի քանի ամիս անց, երբ Կայզեր Ֆրանցը դարձավ աշխարհի չեմպիոն, ճակատագիրն այդ խաղացողներին միմյանց դեմ դուրս բերեց միանգամից երկու խաղում:

Մյունխենի «Բավարիայի» հետ երկու խաղում էլ Արմեն Սարգսյանին հանձնարարել էին հետևել Գերդ Մյուլերին: Ասել, թե դա սպանիչ առաջադրանք էր, նշանակում է ոչինչ չասել: Ովքեր չեն հիշում Գերդ Մյուլերին, բավական է համեմատել այսօրվա Մեսիի, Ռոնալդոյի և Իբրահիմովիչի հետ: Համառ, իր գործում վարպետ Մյուլերը ոչ միայն «Բավարիայի» ռմբարկուն էր, այլև ԳԴՀ հավաքականի:

Футболист Левон Иштоян - Sputnik Արմենիա
Ես լեգենդ եմ. Իշտոյանի «արարատյան» ութ թիվն ու նրա «ոտնակերտ արձանը»

Այդ երկու խաղում Գերդ Մյուլերը դաշտից հեռացավ առանց գոլ խփելու. Մյունխենում երևանցիների դարպասը գրավեցին Հենեսն ու Տորստենսոնը: Մյուլերին` Եվրոպայի և աշխարհի չեմպիոնին, «Ոսկե գնդակի» մրցանակակրին, փաստորեն խաղից անջատեց հենց Արմեն Սարգսյանը, որը շունչ քաշելու հնարավորություն չտվեց հայտնի գերմանացուն: Երևանի խաղից հետո Մյուլերը հարցազրույց տվեց «Խորհրդային սպորտին» և անկեղծ խոստովանեց իր պարտությունը «Արարատի» դեմ դիմակայության մեջ` «մեղադրելով» Սարգսյանին, որ նա իրենց գոլ խփելու որևէ հնարավորություն չտվեց: Գերդը կօգտագործեր իր հնարավորությունը, այդ առումով մտահոգվել պետք չէ:

Արմեն Սարգսյանը մարզում էր Երևանի «Արարատ» ակումբը անկախության առաջին տարիներին, 1994-1998 թվականներին գլխավորում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, այնուհետև, «ոսկե» թիմի իր ընկերներից շատերի պես տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ նաև այսօր է զբաղվում մարզչի աշխատանքով ու ոսկյա իրերի վաճառքով:

«Դարպասապահը պաշտպանում է դարպասը, իսկ պաշտպանը` դարպասապահին: Եվ պաշտպանի հիմնական խնդիրը հակառակորդի հարձակումները «վնասազերծելն» է, նրան քո դարպասի մոտ չթողնելը: Արդյունքում բոլոր հաղթանակներն ու պարտությունները մեկին են պատկանում, և այդ «մեկը» քո ամբողջ թիմն է», — ասել է Արմեն Սարգսյանը հարցազրույցներից մեկում:

Անհաշվելի է այն հարձակվողների քանակը, որոնց նա է վնասազերծել:

Լրահոս
0