00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական երազախաբություն կամ հետքայլ` միջազգային ատյաններում

© AFP 2024 / FREDERICK FLORINРечь Президента Азербайджана Ильхама Алиева на Парламентской Ассамблее Совета Европы (24 июня 2014). Страстбург, Франция
Речь Президента Азербайджана Ильхама Алиева на Парламентской Ассамблее Совета Европы (24 июня 2014). Страстбург, Франция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ահա թե ինչ է պատահել. Հայաստանից արևելք ընկած երկրի ԱԳՆ ղեկավարը հայտնվել է Ժնևում և ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նիստում հայտարարել, որ արցախյան հակամարտության քաղաքական կարգավորումն Ադրբեջանի համար այլընտրանք չունի։ Դա այնքան էլ չի համապատասխանել «պատմական ադրբեջանական» Երևանի և Զանգեզուրի մասին նրա նախագահի թարմ գաղափարներին։

Մամեդյարովը նույնիսկ չի բացառել ընտրություններից հետո երկու նախագահների հանդիպումը։ Նրա խոսքով` բոլորը գիտեն, թե ինչ ուղիով պետք է գնալ. մարդիկ վերադառնում են իրենց տներ, զինվորները` իրենց զորամասեր, և տիրում է խաղաղություն։ Կարծես, մեզ ուղղված շախ և մատ լինի, համաձայնեք` մեկ խելքներին փչում է վերաբնակվել Երևանում, մեկ խաղաղություն են ուզում։

Չարժե պարզել, թե ինչ մեղու է կծել Մամեդյարովին և այլ ապշերոնյան պաշտոնյաներին, հետո էլ միջատաբանությունից այդքան գիտելիքներ չունենք, մեզ համար բոլոր մեղուները նույնն են։ Բայց միևնույն է, չէ՞ որ հենց այնպես նույնիսկ կատուները չեն ծնվում, իսկ մամեդյարովները ելույթ չեն ունենում, հետաքրքիր է, որ հանկարծ նման բան է տեղի ունեցել։

Здание МИД Франции - Sputnik Արմենիա
Փարիզն արձագանքել է Ալիևի` Երևանի և Զանգեզուրի մասին ասածին. ի՞նչ է ասել Ֆրանսիայի ԱԳՆ–ն

Կողմից կողմ նետվելու բացատրող վարկածները կարող են շատ լինել, բայց դրանցից մի քանիսն են արժանի ուշադրության` որպես հնարավոր իրական։ Առաջինն այն է, որ Բաքուն, հավանաբար, ստիպված է եղել արդարանալ որոշակի ալիքներով իր ասած բառերի համար, որոնք Հայաստանի նախագահը զառանցանք է անվանել։ Ընդհանրապես ինչու՞ է Ալիևն ասել դա, նույնպես անհասկանալի է. եթե դա շանտաժ էր, ապա` պարզունակ և առանց հաջողության շանսի, իսկ եթե նախընտրական հայտարարություն (ինչպես կարծում են շատերը)…

Բավական է, ինչպիսի՞ նախընտրական հայտարարությունների մասին կարող է խոսք գնալ Ադրբեջանի դեպքում։ Դրանք ընդհանրապես ինչի՞ համար են պետք երկրին, որտեղ այդ և հաջորդ ընտրությունների արդյունքները կանխորոշված են։ Ամենայն հավանականությամբ, այդ բառերը թելադրված են եղել պարծենկոտությամբ, ցուցադրական արիությամբ, իբր «տեսեք, թե ինչ կարող եմ ասել»։

Սակայն խոսքերը հնչել են, դրանց ազդեցությունը Բաքվի կողմից անբավարար է ճանաչվել, ահա և Մամեդյարովին հանձնարարել են փորձել հարթեցնել աշխարհի վրա գործած տպավորությունը։

Ընդհանրապես, մի շարք փորձագետներ և մեկնաբաններ չափազանց շատ են բարդացնում գործընթացները, որոնք տեղի են ունենում Ադրբեջանում` փորձելով ինչ–որ բան բացատրել գալիք ընտրությունների ազդեցությամբ։ Ընտրություններ չկան, և ոչ մի բանի վրա ազդելու կարիք չկա, ամեն ինչ շատ պարզ է։

Речь Президента Азербайджана Ильхама Алиева на Парламентской Ассамблее Совета Европы (24 июня 2014). Страстбург, Франция - Sputnik Արմենիա
Անատամության կանոնը. ինչու՞ են միշտ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ատամները կոտրվում Ալիևին դիպչելիս

Դա սովորական պատմություն է. Ապշերոնում փորձում են քաղաքական հովանավոր գտնել իրենց հավակնությունների և Արցախի նկատմամբ տարածքային հավակնությունների համար։ Նման մեկը կա` Թուրքիան, սակայն նա չի կարող կամային որոշմամբ Արցախը հանձնել Ադրբեջանին կամ ստիպել Արցախին հանձնվել։ Ահա և ասվել է այն, ինչ եղել է. հանկարծ ինչ-որ մեկը կարձագանքի այնպես, ինչպես նրանք ցանկանում են։ Հույսը քիչ է, իհարկե, բայց կարող է հանկարծ։ Այդ ժամանակ անխուսափելիորեն հասկանալի է դառնում, որ ոչ ոք չի պատրաստվում պայմանավորվել, որ կատարի Ադրբեջանի բաղձալի ցանկությունը, հնչում են խաղաղասիրական կոչեր։

Բոլորին համար վաղուց ակնհայտ է. այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել թեկուզ միայն Սումգայիթում (իսկ սումգայիթյան գործընթացը նյուրնբերգյան դատավարության նման մի օր կկայանա), Արցախը քաղաքական ուղիներով ոչ մի կարգավիճակով չի դառնա Ադրբեջանի մաս։ Ադրբեջանն ի վիճակի չէ ռազմական ուղիով վերցնել այն, հետո էլ նրան ոչ ոք թույլ չի տա դա անել։

Եվ նման պայմաններում պաշտոնական Բաքվին, որը, հավանաբար, հասկանում է, որ խնդրի կարգավորումը, հնարավոր է, սարերի հետևում չէ (և դա կարող է նրան դուր չգալ), մնում է միայն կախվել փրփուրներից։ Նման հայտարարություններ անել, միգուցե անցնի՞։ Թեև ինչպես դա կարող է անցնել, բոլորովին անհասկանալի է։

Պաշտոնական Բաքվին մնում է երազել ինչ-որ հրաշագործի մասին, որը թափ կտա կախարդական փայտիկը և նրան կտա Արցախը։ Իսկ թե ինչ անել հետո, Բաքվում հիանալի գիտեն. ոչնչացնել այն ամենը, ինչ կարող է հիշեցնել հայերի մասին, ինչպես դա արվել է Նախիջևանում, գերեզմանատների և խաչքարերի վրա զորավարժարաններ կառուցել, հողերը «պատմական ադրբեջանական» հայտարարել և այլն։

Բայց, իհարկե, Երևանի անսովոր կոշտ արձագանքն իր դերը խաղացել է, և Մամեդյարովին կարգադրել են հետ քաշվել։ Ընդհանրապես, սկզբունքային և դիպուկ խստությունն անխափան զենք է նրանց դեմ, ում հերոսները կացնով քնած մարդուն սպանողներն են։

Լրահոս
0