00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անատամության կանոնը. ինչու՞ են միշտ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ատամները կոտրվում Ալիևին դիպչելիս

© AFP 2024 / FREDERICK FLORINРечь Президента Азербайджана Ильхама Алиева на Парламентской Ассамблее Совета Европы (24 июня 2014). Страстбург, Франция
Речь Президента Азербайджана Ильхама Алиева на Парламентской Ассамблее Совета Европы (24 июня 2014). Страстбург, Франция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախյան հակամարտության կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում ընդգրկված երկրների պաշտոնական ներկայացուցիչների արձագանքը հայկական և ադրբեջանական կողմերի տարաբնույթ հայտարարություններին սովորաբար շատ հեշտ է կանխագուշակելը։ Նման կարծիքի է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Որպես կանոն` միջնորդները շատ զուսպ են արձագանքում կողմերի հայտարարություններին, ինչի պ ատճառը տրամաբանորեն ընկալելի է` Մինսկի խմբի ներկայացուցիչները չեն ցանկանում իրենց արտահայտություններով ու կոշտ գնահատականներով թեժացնել առանց այն էլ լարված մթնոլորտը։ Երբեմն նման մոտեցումն արդարացված է լինում։ Չէ՞ որ կողմերը հազվադեպ են աղմկահարույց, արտառոց հայտարարություններ անում, որոնց անհրաժեշտ է լինում հատուկ արձագանքել`դիվանագիտական կամ այլ նկատառումներով։ Բայց նման հայտարարություններ շատ քիչ են լինում։

Հարևան երկրի առաջնորդի` վերջերս արած հայտարարությունը Երևանի և Զանգեզուրի ու այդ տարածների պատմական պատկանելության մասին մեծ աղմուկ բարձրացրեց։ Հետաքրքիր չէ և պետք էլ չէ պարզել, թե ինչ նկատառումներով է Ադրբեջանի նախագահը նման հայտարարություններ արել։

Выступление Президента Армении Сержа Саргсяна на пленарном заседании ПАСЕ - Sputnik Արմենիա
Ալիևի հայտարարությունը զառանցանք է. Սերժ Սարգսյան

Դրանից հետո անհեթեթ դադար եղավ, որը ձգվեց մինչև օրս։ Սովորական կենսական պայմաններում նման հայտարարություններն, իհրակե, կարելի է շրջանցել լռությամբ. եթե ինչ-որ մեկը հասարակության մեջ բարձր ձայն է հանում, կարելի է ձևացնել, թե հասարակությունը մի պահ խլացել է։ Բայց քաղաքականության մեջ այդպես չի լինում` հատկապես, եթե հայտարարությունն արել է հակամարտող կողմերից մեկի նախագահը։

Բնականաբար, դրան առաջինն արձագանքեց հայկական կողմը` երկրի նախագահն այդ արտահայտություններն անվանեց զառանցանք։ Երկար չսպասեցրեց նաև ռուսական արձագանքը, որն, իհարկե, ավելի մեղմ ու դիվանագիտական էր։

«Մոսկվայում հետևել են Ադրբեջանի իշխող կուսակցության համագումարում երկրի նախագահի ելույթին», — լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով «պատմական հայկական հողերը վերադարձնելու մասին» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը։

«Մենք շատ լավ գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ չափազանց լարված են, և նման արտահայտություններն ակնհայտորեն չեն նպաստում լարվածության նվազմանը», — հայտարարել է Զախարովան։

Մինչդեռ Ադրբեջանում անգամ նման մեղմ արձագանքը դժգոհություն առաջացրեց։ Ինչու` հասկանալի չէ, բայց ապշերոնյան դժգոհության պատճառների մեջ խորամուխ լինելը նույնպես անհետաքրքիր է և անիմաստ։ Սակայն Ռուսաստանի ԱԳՆ-ի արձագանքից հետո կրկին դադար եղավ` մոտ մեկ շաբաթ, որը խախտվեց արդեն Ֆրանսիայի արտգործնախարարության կայքում հրապարակված հայտարարությամբ։

Դրանում նշվում է, որ Ֆրանսիան լիովին հավատարիմ է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման իր դիրքորոշմանը։ «Կոչ ենք անում հակամարտության կողմերին բարեխղճորեն աշխատել այդ ուղղությամբ, մասնավորապես` զերծ մնալ ցանկացած հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը», — նշված է հայտարարության մեջ։

Здание МИД Франции - Sputnik Արմենիա
Փարիզն արձագանքել է Ալիևի` Երևանի և Զանգեզուրի մասին ասածին. ի՞նչ է ասել Ֆրանսիայի ԱԳՆ–ն

Եվ վերջապես, «հայտնի իրադարձությունից» երեք շաբաթ հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի երրորդ համանախագահ երկրի արտգործնախարարությունը բարեհաճեց արձագանքել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնություններին։

Պետդեպարտամենտի մեկնաբանությունում, որը ներկայացրել է Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը, նշվում է, որ Վաշինգտոնը կոչ է անում կողմերին հարգել 2017թ.-ի հոկտեմբերին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները հակամարտության գոտում լարվածությունը նվազեցնելու մասին։ ԱՄՆ-ը պաշտպանում է Մինսկի խմբի համանախագահների փետրվարի 11-ի հայտարարությունը, որով կողմերին կոչ էր արվում զերծ մնալ «սադրիչ հայտարարություններից և գործողություններից»։

Այս արձագանքը ևս անատամ է և անհասցե, թեև սպասելի էր։ Կարելի էր նաև ավելի վաղ նման ոչինչ չասող հայտարարություն անել։ Թեև այլ բան պետք էլ չէր սպասել. միջնորդները բոլոր ջանքերը գործադրում են հակամարտության կողմերի հետ իրենց հարաբերություններում հավասարակշռությունը պահպանելու համար, որպեսզի նրանց չմեղադրեն կողմնապահության մեջ։

Երբեմն ստիպված ենք կարծիքներ լսել, որ արցախյան հարցը չի մտնում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի գերակայությունների մեջ, ուստի արվում են շարքային, անդեմ հայտարարություններ։ Դա ինչ-որ առումով այդպես է, բայց համանախագահ երկրները քաղաքական ասպարեզում լուրջ խաղացողներ են և եթե ձեռնամուխ են եղել որևէ քայլի, ապա դրան դժվար թե մատների արանքով նայեն։ Ի վերջո, դա նաև միջազգային հեղինակության հարց է։

Хикмет Гаджиев, глава пресс-службы МИД Азербайджана - Sputnik Արմենիա
Բաքուն նեղսրտել է քննադատությունից և Ֆրանսիային հորդորել է չսատարել Արցախին

Անվիճելի փաստ է, որ Հայաստանից արևելք ընկած պետության պաշտոնական անձանց այս և մի շարք այլ հայտարարությունների վերաբերյալ հասցեական և առարկայական քննադատության բացակայությունը միայն խրախուսում է հարձակողական հռետորությունը, որը երբեմն հասնում է անհեթեթության։ Միջնորդ երկրները հավանաբար կարծում են, որ հռետորությունը ռազմական գործողություն չէ։

Իհարկե, ռազմական չէ։ Բայց երբեմն անպատժելիությունը հանգեցնում է նրան, որ անպատժելին այնքան է տարվում, որ նրա արարքները կարող են անկանխատեսելի լինել։ Իսկ դա արդեն հղի է լուրջ հետևանքներով։

Լրահոս
0