00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի՝ Հայաստանում ծնված նախագահի թեկնածուն «նենգ հայերի» է փնտրում քաղաքական դաշտում

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցПрезидент Азербайджана Ильхам Алиев
Президент Азербайджана Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ո՞վ է մասնակցում Ադրբեջանի նախագահական ընտրություններին, այդ երկրի քաղաքական դաշտում ընդդիմություն գոյություն ունի՞, և ումի՞ց են ամենից շատ վախենում Ադրբեջանում։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանում նախագահական քարոզարշավը թափ է առնում, պետության ղեկավարի պաշտոնին հավակնողների թիվը հասել է 15-ի, բայց ովքե՞ր են նրանք` Իլհամ Ալիևին մարտահրավեր նետած գործիչները: Sputnik Արմենիային պարզաբանում է արևելագետ Արտյոմ Տոնոյանը։

Серж Саргсян и Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Քանի դեռ Ադրբեջանը զառանցում է, ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի

Փետրվարի 24-ին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես նախագահի թեկնածուներ գրանցել է Ադրբեջանի Քաղաքականության և զարգացման կուսակցության թեկնածու Ալի Նադիր օղլու Ալիևին և Դեմոկրատական կուսակցության թեկնածու Սարդար Ջալալ օղլու Մամեդովին։

Ավելի վաղ ԿԸՀ-ն հաստատել է Ադրբեջանի նախագահի պաշտոնում մի շարք թեկնածուների՝ ինքնաառաջադրվածներ Անար Ումոդովին, Թուրալ Աբասլային, Զահիդ Օրուջին, Էլշան Հասանովին և Ասիֆ Մամեդովին, Ֆուադ Ալիևին` Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից, Գուդրատ Հասանգուլիևին` Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունից, Ֆարաջ Գուլիևին` Վերածննդի ազգային շարժում կուսակցությունից, Ռազի Նուրուլաևին` Ճակատայինների նախաձեռնող խմբից, Արազ Ալիզադեին` Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից և Հաֆիզ Հաջիևին` «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունից, ինքնառաջադրված Ռամազան Բեքիրովին։

Ովքե՞ր են մասնակցում ընտրություններին

Տոնոյանի խոսքով` ընտրություններին կեղծ ընդդիմադիր ուժերի մասնակցության նպատակը գործընթացն օրինականացնելն է, իրական ընդդիմությունը բոյկոտում է դրանք։ Թեկնածուների շարքում քաղաքական գործիչներ են, որոնք, հայտարարելով իրենց ընդդիմադիր լինելու մասին, իրականում զբաղվում են Ալիևի քաղաքականությունն առաջ մղելով։

Президенты РФ и Азербайжана Владимир Путин и Ильхам Алиев на неформальной встрече глав государств СНГ - Sputnik Արմենիա
Ադրբեջանը փորձում է «ծածկվել» Ռուսաստանով. փորձագետ

«Բոլոր առաջադրված թեկնածուների շարքում չկա մեկը, ով իրական ընդդիմադիր նախընտրական քարոզարշավ է անցկացնում, ով կարող է մոբիլիզացնել լայն զանգվածներին և Ալիևին այլընտրանք դառնալ», — ասաց Տոնոյանը։

Նույնիսկ թեկնածուներ կան, որոնք ադրբեջանական հասարակությանն ընդհանրապես անծանոթ են։ Ոմանց մասին անգամ տեղեկատվություն չկա որոնողական համակարգերում։

Նախագահի թեկնածուներից մեկը ծնվել է Հայաստանում

«Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունից նախագահի թեկնածու Հաֆիզ Հաջիևը ծնվել է Հայաստանի Վարդենիսի շրջանի Սոթք գյուղում։ Բոլոր չորս ընտրություններում, որոնց մասնակցել է Իլհամ Ալիևը, նա առաջադրվել է որպես թեկնածու», — ասաց Տոնոյանը։

Հաջիևը հայտնի է Հայաստանի վերաբերյալ իր հայտարարություններով։ Օրինակ՝ նա հայտարարել է, որ եթե հաղթի ընտրություններում, ապա մայրաքաղաքը կտեղափոխի Ստեփանակերտ։

Հաշվի առնելով հասարակության զգայունությունն Արցախի հարցի նկատմամբ` այդ հայտարարությունը չի կարող չշոյել ընտրազանգվածի ականջը, սակայն իրականում այդ ամենն էժանագին փիառ է։

Նա հայտարարել է նաև, որ իբր երեխաներ ունի Հայաստանում, որոնք մնացել են կանանց հետ բազմաթիվ կապերից հետո, և որոնք «պատրաստ են կատարել իր հրամանները»։

Хафиз Гаджиев - Sputnik Արմենիա
Հայերը ֆինանսավորում են Ադրբեջանի ընդդիմությանը. Ալիևի մրցակցի «բացահայտած դավադրությունը»

«Ադրբեջանում կասկածներ կան, որ նրանց շարքում ապրում են ծպտված հայեր, այդ թվում` քաղաքական վերնախավում։ Նա, օգտվելով ադրբեջանցիների այդ կարծրատիպային մտածելակերպից՝ հայտարարել է, որ քաղաքական վերնախավի 50 տոկոսը հայեր են», — ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով` այդ ամենն անվստահության մթնոլորտ է ստեղծում երկրում, որը պայմանավորված է ոչ թե պաշտոնյաների պարտականությունների կատարման որակով, այլ հայկական արմատներով և Ադրբեջանը կործանման տանելու նրանց ձգտումով։

Ավելի վաղ Հաջիևը հայտարարել է, թե ընտրություններում «կհաղթի կամ իմ եղբայր Իլհամ Ալիևը, կամ ես»։ Եվ իսկույն հավելել է. «հուսով եմ, որ պարոն նախագահը կհանձնարարի ինձ գլխավորել կառավարությունը»։

Պարոն Հաջիևն աչքի է ընկել ևս մեկ աղմկոտ հայտարարությամբ։ Վերջերս նա ասել է, թե որոշ «ընդդիմադիր» ուժեր, որոնք ֆինանսավորվում են Սորոսի հիմնադրամի և հայերի կողմից, զրպարտչական արշավ են սկսել Ադրբեջանի դեմ։

Հիշեցնենք նաև, որ «Ժամանակակից Մուսավաթ» կառավարամետ կուսակցությունը 2013թ.-ին հայտարարել է այն մասին, որ պատրաստ է 10 հազար մանաթ (12 հազար դոլար) պարգև տալ նրան, ով կկտրի ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի ականջը։

Ինչու՞ են Ադրբեջանի իշխանությունները շտապել ժողովրդական քվեարկության հարցում

Արևելագետը կարծում է, որ ընտրությունները տեղափոխելու հիմնական պատճառը ներքին խնդիրներն են։

«Առավել հաճախ նշվող պատճառներից մեկն ընդդիմությանը շփոթեցնելու փորձն է, որը չի հասցրել նախապատրաստվել ընտրություններին։ Իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ շատ ուժեր, որոնք ինչ-որ ազդեցություն ունեն և կարող էին լարվածություն ստեղծել, իսկապես չեն հասցրել պատրաստվել և նրանց բոյկոտ են հայտարարել», — ասաց Տոնոյանը։

Тигран Балаян - Sputnik Արմենիա
«Ադրբեջանի գերագույն սիրաճնշիկը». Հայաստանի ԱԳՆ–ն պատասխանել է Ալիևին

Ադրբեջանում ևս մեկ ներքաղաքական խնդիր է Իլգար Մամեդովի` «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական շարժման առաջնորդի բանտում նստած լինելը:

«Նա ադրբեջանական հասարակության շրջանում բավական բարձր վարկանիշ ունի։ Փորձագետների գնահատականներով` ավելի բարձր, քան ընդդիմադիր գործիչները, որոնք մասնակցել են ընտրություններին՝ Ալի Քերիմլին, Ջամիլսա Հասանլին, Արիֆ Հաջիլին և Իսա Գամբարը», — ասաց Տոնոյանը։

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել Մամեդովին` նրան ներկայացնելով որպես քաղաքական բանտարկյալ։

Հիշեցնենք, որ դեռ 2014թ.-ի մայիսին դատարանը որոշել էր, որ Մամեդովի ձերբակալությունը և նրան երկար ժամանակ կալանքի տակ պահելը մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտում է։ Դատարանը եկել էր այն եզրակացության, որ նրան հետապնդելու և կալանքի տակ պահելու իրական նպատակն այն է եղել, որ ստիպեն նրան լռել կամ այդկերպ պատժել են կառավարությանը քննադատելու համար։

«Հնարավոր է, որ իշխանությունները նպատակ ունեն կատարելու ՄԻԵԴ պահանջը և ազատ արձակելու Մամեդովին։ Իսկ դրա համար պետք է արագ անցկացնել ընտրությունները` իրենց համար գլխացավանք չստեղծելու համար», — ասաց Տոնոյանը։

Բացի այդ, առկա են նաև տնտեսական բնույթի պատճառներ։ Չնայած պաշտոնական հայտարարություններին այն մասին, որ Ադրբեջանում գործազրկությունը կազմում է ընդամենը 5 տոկոս, իրական ցուցանիշները զգալիորեն բարձր են, երկրի սոցիալ-տնտեսական կյանքում բավական շատ խնդիրներ կան։ Տնտեսագետների գնահատականներով` նավթի գինը տարեվերջին կարող է կտրուկ նվազել, ինչը, Տոնոյանի խոսքով՝ նույնպես կարող է ազդել ընտրությունների ամսաթիվը տեղափոխելու որոշման վրա։

Президент Армении Серж Саргсян принял сопредседателей Минской группы ОБСЕ - Sputnik Արմենիա
Սարգսյանը ՄԽ համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվի հայտարարությունների վրա

Նրա խոսքով` արտաքին պատճառների շարքում Հայաստանի ընտրություններն են, Արցախի հարցով բանակցությունները, Ռուսաստանի միջոցով քողարկվելու հնարավորությունը, որտեղ նույնպես պատրաստվում են ընտրությունների (ամբողջ աշխարհի ուշադրությունն ուղղված է լինելու դրանց)։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին հրաման է ստորագրել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Փաստաթղթի համաձայն` պետության ղեկավարի ընտրությունները կանցնեն ոչ թե 2018 թվականի հոկտեմբերին, ինչպես ծրագրած էր, այլ ապրիլի 11-ին։

Լրահոս
0